ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Բողոքի ակցիա՝ «Նորք Մարաշ» խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կալանքը փոխելու պահանջով

13.11.2018 23:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
​​​​​​​Բողոքի ակցիա՝ «Նորք Մարաշ» խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կալանքը փոխելու պահանջով

Համաներումը շրջանցեց «Նորք-Մարաշ» խմբին եւ արդեն երկրորդ շաբաթն է, ինչ այս խմբի գործով անցնող ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հարազատները եւ մտերիմները խաղաղ բողոքի ցույցեր են իրականացնում՝ նրա խափանման միջոց կալանքը փոխելու պահանջով: Նոյեմբերի 12-ին «Ազատություն Արթուր Վարդանյանին» պաստառներով Ա. Վարդանյանի հարազատներն ու մտերիմները Ազգային ժողովի առջեւ հերթական ակցիան անցկացրեցին:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Ուշագրավ է այն, որ խմբի գործով անցնող բոլոր ամբաստանյալների խափանման միջոց կալանքը փոխված է, բացի Արթուր Վարդանյանից: Վերջինս շարունակում է կրել կալանքը Կենտրոն ՔԿՀ-ում՝ ունենալով առողջական լուրջ խնդիրներ: Ինչպես ավելի վաղ «Իրավունքի» հետ զրույցում նշել էր Ա. Վարդանյանի պաշտպան «Լեւ Գրուպ» հայտնի փաստաբանական ընկերության հիմնադիր ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ըստ էության, Արթուր Վարդանյանի նկատմամբ տեղի է ունենում ընտրովի արդարադատություն:

Հավելենք, որ ուբաթ օրը կայանալիք դատական նիստին քննարկվելու է Վարդանյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:

Աշխարհի առաջատար լրատվամիջոցները հետևում են ՀՀ-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքին

Նյութը եւ լուսանկարները՝

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА