ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 «Ով թեկուզ մի թիզ հող տա թշնամուն, ես եմ սատկացնելու` ինչպես Թալեաթին»

13.11.2018 21:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 «Ով թեկուզ մի թիզ հող տա թշնամուն, ես եմ սատկացնելու` ինչպես Թալեաթին»

Արցախյան հայուհու համահավաք կերպարով երգչուհի, երգահան, «Հայաստանի երգիչների միավորում» ՀԿ հիմնադիր-նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ ՄԱԴԼԵՆ ԱՍՐՅԱՆԻՆ մտահոգել է վերջին շրջանում Հայաստանում տիրող ադրբեջանամոլությունը: «Իրավունքի» հետ զրույցում տիկին Մադլենը այդ ադրբեջանամոլներին կոչ արեց չմոռանալ ոչ վաղ անցյալում տեղի ունեցած ապրիլյան քառօրյան:

«Սե՛րժ, ինչքան էլ դու լինես հայտնի ու սիրված, ինչքան էլ լինես մեր երկրի անունը բարձր պահող, միևնույն է՝ օրենքով դու պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար». Արմեն Աշոտյան

«ԱՅՍՕՐ ՄԻ ԽՈՒՄԲ ՏԱԿԱՆՔՆԵՐ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԱԶԳԸ, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՉՆՉԱՑՆԵԼ»

- Գուցե ինչ-որ մարդիկ մտածում են, որ հաշտության եզր գտնեն, նրանց հետ, բայց մի՞թե դիմացինն այդպես է մտածում: Հիշենք, որ ապրիլյան քառօրյան պատերազմ չէր, միակողմանի հարձակում էր ու ջարդ: Դեռ այն ժամանակ Ադրբեջանի մայրերին կոչ արեցի` դուրս եկեք պայքարի, մի՛ թողեք, որ ձեր երեխաները հարձակվեն ու մեր երեխաներն էլ իրենց հետ առանց պատճառի չկոտորվեն: Մենք մեր հողի համար ենք պայքարում, Ադրբեջանի մայրեր, բա դո՞ւք ինչի համար եք պայքարում: Ձեր իշխանավորներին հասկացրեք, որ չեք ուզում ձեր երեխաները զոհվեն: Մենք պետք է պայքարենք, նույնիսկ` ահ տանք, որ եթե հանկարծ պատերազմ սկսեցիք, մենք կանգ չենք առնելու: Հիմա մտավախություն ունեմ, ինչ-որ դիրքեր են առաջ տալիս, թե պատրաստվում են Արցախը տալ, Հայաստանի սահմաններից են ուզում տալ, բայց ես դա թույլ չեմ տա: Ես մեծացել եմ Սաթենիկ Հասան- Ջալալյանի ծոցում, նա ինձ դաստիարակել է, մայրական կողմից իմ արյան մեջ կապույտ` ազնվական արյուն կա, թեկուզ մի կաթիլ ինձ փոխանցված լինի` բավական է, որ ես կյանքս նույնիսկ չխնայեմ ինչպես 1988-ին իմ տատիկը 88 տարեկանում նստեց ձին ու բարձրացավ Գանձասար, հավաքված ժողովրդին կոչ արեց` ոչ մի թիզ հող, ոչ մի սանտիմ հող թուրքին, ջարդե՛լ, փշրե՛լ, բայց, խնդրում եմ, աղաչում եմ, մեր պապերից եկած հողը երբեք չտանք թուրքին, ես էլ նույնը կանեմ: Վերջին ժամանակների կատարվածից ինքս իմ մեջ եփվում եմ, ով իմ հայրենիքը դավաճանի, մի թիզ հող տա թշնամուն ես եմ սատկացնելու, աշխարհի որ ծայրում էլ լինի` կգտնեմ կսատկացնեմ` ինչպես Թալեաթին` ճակտին զարկեցին, գետին փռեցին: Այլապես իմ կյանքն էլ ո՞ւմ է պետք, եթե իմ հայրենիքը պիտի ոչնչանա: Մենք պետք է գիտակցենք, որ մարդկության հիմքն է հայը` լինի տրամաբանորեն, թե գիտականորեն, բայց Աստված Հայոց լեռնաշխարհում է մարդուն ստեղծվել: Մեր պապերից դարեդար եկած ժառանգությունը պետք է պահենք, բայց այսօր մի խումբ, կարելի է ասել, տականքներ ուզում են ազգը, պետությունը ոչնչացնել ու միայն իրենք հարստանան, «լափեն», կշտանան ու թե ինչքան պիտի ապրեն` չգիտեմ, բայց նպատակն է հայ ազգը ոչնչացնել:

«Ադրբեջանը պատրաստվում է ռազմական գործողությունների վերսկսման». Վ. Եվսեեւ

«ԴՐՍԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԲՈԼՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՆ, ՄԵՐ ԵՐԿԻՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՔԱՆԴԵԼ»

- Բայց հայ ազգը դեռ էյֆորիայից դուրս չի եկել, չի գիտակցում հարցի լրջությունը:

​​​​​​​Շուրջ երեքուկես ժամվա թեժ բանավեճն ավարտվեց միմյանց ձեռքսեղմումով (Տեսանյութ)

- Իմ հայ ժողովուրդ, մի՞թե դուք չեք զգում դա, այդ գեղեցիկ խոսքերին մի՛ տրվեք, այդ սնկի պես աճող իբրեւ հայրենասիրական կառույցներին մի հավատացեք, այդ դրսից ֆինանսավորվող բոլոր կառույցները հակահայկական են ու մեր երկիրն ուզում են քանդել, այն էլ` արմատական: Ընտրություններից առաջ ամեն օր սնկի նման աճում են ինչ-որ կուսակցություններ ու կազմակերպություններ, հայրենասիրական կոչեր են անում, չգիտեմ, թե ինչ նպատակով, բայց տեսնում եմ, որ ամեն ինչ տանում է դեպի Սորոսի ֆինանսավորումը: Այդտեղ կոչերն ուրիշ են, բայց կատարած գործողությունը լրիվ ուրիշ է: Մեր ժողովրդին կոչ եմ անում մի քիչ լրջանան, եթե որեւէ կառույցի կամ որեւէ կուսակցության կամ հասարակական կառույցի են անդամագրվում, թող նախ համոզվենհայրենասիրության կոչ անելով, ի՞նչ շահ են հետապնդում` մեր ազգի, հայրենիքի՞, թե` անձնական: Համոզվեն` իսկապե՞ս հայրենասերներ են, թե` Սորոսի տաշտակներին են սպասում, որ կերակրվեն: Վտանգավոր ժամանակաշրջան է, մեր երկիրը անկայուն վիճակում է, ով ինչ ուզում անում է, ով ոնց ուզում վարվում է մեր ժողովրդի ու պետության հետ: Խնդրում եմ` զգոն եղեք եւ լուրջ քայլեր արեք:

Բացի «Սասնա ծռերից» բոլոր մյուս ուժերը հողերը տալու կողմնակից են. Արա Պապյան

- Տիկին Մադլեն, չե՞ք կարծում, որ Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը չեղարկելուց հետո սկսվեց այդ ադրբեջանամոլությունը:

- Ի դեպ, ես նույնիսկ նամակ գրեցի Սորոսին, որ այդ համասեռամոլներին տարեք Ադրբեջան ու Թուրքիա, թող այնտեղ զարգանան, ինձ պատասխանեցին` այնտեղ էլ ենք տարել, այնտեղ էլ ենք աշխատում: Մի՞թե այդպիսի բան կարելի է: Իսկապես, Բաքվում համասեռամոլներին շատ լավ կընդունեն, նրանք շատ լավ սիրում են այդպիսի մարդկանց, թող գնան այնտեղ ապրեն, շատ բավարարված կզգան, իսկ Հայաստանս, իմ հայրենիքը, իմ սուրբ հողը չպղծեն իրենց անամոթությունով, որն ուզում են օրինականացնել, որ ամբողջ աշխարհով մեկ հայը խայտառակ լինի: Նման մարդիկ ազգություն չեն ճանաչում: Միշտ էլ այդպիսի մարդիկ եղել են, նրանց հիվանդ են կոչել, թե մեկ այլ անվանում տվել, բայց շատ գաղտնի ձեւով է եղել, իսկ հիմա ուզում են գործել բացահայտ ու Հայաստանս, ազգս ոչնչացնել, քանի որ միասեռները երեխա չեն ունենում, սերունդ չեն տալիս եւ այդպես ազգը ոչնչանում է: Ինչո՞ւ հենց այս փոքրիկ երկրում, ինչու հենց Հայաստան սուրբ հողում, ինչպես Հռոմի պապն անվանեց: Հռոմի պապը փոքր մարդ չէ, նա աշխարհով մեկ Հայաստանը հռչակեց սուրբ երկիր: Բայց, փաստորեն, կան մարդիկ, որոնց համար առաջնայինը շահն է ու ֆինանսը, կթքեն հողի վրա` սահմաններն էլ կտան, հողն էլ կտան, մարդկանց էլ կոչնչացնեն:

«Քաղաքական զզվելի երեւույթներ են տեղի ունենում». Ն. Տեր-Գրիգորյանց

«ԷԼԹՈՆ ՋՈՆԸ ԵԿԱՎ «ԿՈՒՏ» ՏՎԵՑ ՈՒ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ, ՈՐ ՈՒԶՈՒՄ Է ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՂԾԵԼ»

- Կարծես թե, համասեռամոլները ակտիվացան այն բանից հետո, երբ Էլթոն Ջոնը եկավ Հայաստան` նախագահի հրավերով:

«Փաշինյանը բացարձակապես անհասկանալի է դարձել թե՛ Թբիլիսիի, եւ թե՛ Թեհրանի համար». Դ. Շահնազարյան (Տեսանյութ)

- Այո, Էլթոն Ջոնը եկավ, մի քանի լսողական ապարատ բերեց երեխաների համար, խաբեց, մարդկանց «կուտ» տվեց եւ հայտարարեց, որ ուզում է այստեղ համասեռամոլների համայնք ստեղծել, եւ ովքե՞ր աջակցեցին, մեր հարգարժան նախագահ Արմեն Սարգսյանը եւ այն ժամանակ արդեն ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրանք գնացին, գրկախառնվեցին, նկարվեցին, հետո ռեստորանում կերուխումի գնացին... Մի՞թե սա էր ձեր երազած երկիրը, դուք դա՞ էիք երազում, որ էլթոն Ջոնին բերենք Հայաստան ու այսպես մեծարենք, 100 լսողական ապարատ է բերել երեխաներին, դեռահասներին արդեն քաշում է իր շարքերը, համայնք է ստեղծում, որ նրանց էլ տանի համասեռամոլ դարձնի, որ դուք կանգնեք նրան մեծարեք իբրեւ բարերար: Ես մի համերգ անեմ, հարյուր լսողական ապարատով կօգնեմ մեր երեխաներին... Ուղղակի սա ամոթ է մեր երկրին, ամոթ է մեր ազգին, մեր պապերը մեզ այդպես չեն դաստիարակել: Հասարակ տրամաբանություն է, որ այդ ֆորումները, հակահայկական շարժումները Ադրբեջանն ու Թուրքիան ֆինանսավորում են Սորոսի միջոցով, որպեսզի իրենց նպատակները կատարվեն, հայը, Հայաստանը ոչնչանա, եւ իրենք գան «տիրություն» անեն մեր հողերին ու մեր երկրին: Դա այնքան հասարակ տրամաբանություն է, որ մարդիկ պիտի հասկանան, մի՞թե դա դժվար է հասկանալը, որ Սորոսն է ֆինանսավորում մեր ազգը, մեր պետությունը քայքայելու համար:

«Գիշերել եմ ոչ միայն զորամասում, այլ նաեւ վրաններում` Փամբակի լեռներում». Լեւոն Քոչարյան

Ի ՀԵՃՈՒԿՍ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ` ԿՈՉ ԱՐԵՑ ՄԵՐ ԶԵՆՔԵՐԸ ՇԱՏԱՑՆԵԼ

- Տիկին Մադլեն, ասացիք, որ Ձեր 88 տարեկան տատիկը Արցախյան շարժման ժամանակ գնացել ու կոչ է արել մի թիզ հող չտալ թշնամուն, բայց վարչապետի տիկինը` Աննա Հակոբյանը, ամիսներ առաջ պացիֆիստական կոչեր էր անում, թե զենքերից զարդեր պատրաստեն:

Ինչ վտանգ է հասունանում Արցախի շուրջ

- Դա ցանկալի է, իսկ մյուս կո՞ղմը: Մենք մեր զենքերը դնենք պահեստներում ժանգոտվի, իսկ դիմացինը կրակի մեզ վրա՞: Տիկին Աննա ջան, այդպես չէ, հայ կին ես, կոչ անելիս այն կողմին էլ ասա` վայր դրեք ձեր զենքերը, որ մենք էլ դնենք: Ընդհակառակը, մեր զենքերը պիտի շատացնենք, մեր գիտնականներին կոչ եմ անուն ստեղծենք ամենաուժեղ զենքերը: Ճիշտ է, դա կապված է ֆինանսի հետ, բայց խնդրում եմ ստեղծեք, ոչինչ ֆինանս կգտնվի:

Արցախը մեր պատմության և հպարտության անբաժանելի մասն է. Արմեն Դանիելյան

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ Է  ՓՈԽՎԵԼ, ԲԱՅՑ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ»

- Արդեն 6 ամիս է նոր իշխանություն ունենք, իսկ մշակույթի առումով` մշակույթի վիճակն ինչպե՞ս կգնահատեք:

«Մեկի համար էլ սեքսն է նույն սեռի մարդու հետ ավելի կարեւոր. լավ է, որ անկեղծ են » Ա. Զաքարյան

- Որ անկեղծ ասեմ, ապա այս 6 ամսվա ընթացքում, իշխանություն է փոխվել, բայց ինձ համար գրեթե ոչինչ էլ չի փոխվել, ես ոնց ապրում էի, այդպես էլ շարունակում եմ ապրել: Պիտի ասեմ, որ  այս ընթացքում միայն շարժ եմ նկատում Սոցապ նախարարությունում` Մանե Թանդիլյանի մոտ: Իսկ մշակույթը, կարծում եմ, այդքան էլ հետ չէ: Համերգներ անում եմ, իհարկե, դիմել էի Ամիրյանի ժամանակ` Արցախյան շարժման 30-ամյակի համերգին աջակցելու, որը պետք է տեղի ունենար մայիսին, բայց քանի որ երկրում իրադարձություններ տեղի ունեցան, հետաձգեցինք: Այդ համերգը կայանալու համար մակագրեց արդեն Լիլիթ Մակունցը, եւ նոյեմբերի 6-ին մեծ շուքով Արամ Խաչատրյան համերգասրահում նշեցինք Արցախյան շարժման 30-ամյակը` մեր հանրապետության լավագույն եւ վաստակավոր երգիչ-երգչուհիների, պարային խմբերի ու համույթների մասնակցությամբ: Այն համերգ-երեկո էր, քանի որ էկրանին ցուցադրվում էր 1988 թվականի շարժման կադրերից մինչեւ առ այսօր, մինչեւ քառօրյան:

1.800.000 դրամ արժողությամբ հողատարածքը 4 տարվա ընթացքում դարձավ ընդամենը 24.000 դրամ

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА