ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չի՛ կարելի Արցախը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ»

13.11.2018 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Չի՛ կարելի Արցախը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ»

Պարզվում է` «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները ոչ միայն պատրաստվում են մասնակցել ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, այլեւ Արցախում հիմնադրել քույր կուսակցություն, ինչի նպատակով էլ նոյեմբերի 16-ին մեկնելու են Արցախ` կուսակցության ծրագրերը ներկայացնելու եւ համագումար անցկացնելու համար: Այս եւ քաղաքական վերջին զարգացումների մասին էլ զրուցեցինք քաղաքագետ, ազատամարտիկ ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:

11 քաղաքական ուժերի առաջին համարները որտեղ եւ երբ են քվեարկելու

«ԵԿԵՔ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱԺԱՆԵՆՔ ՀԵՐՈՍԱԿԱՆԻ ԵՎ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅԱՆ»

– Պարոն Հովհաննիսյան, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ «Սասնա ծռերը», որոնք ոչ վաղ անցյալում զինված խմբավորում էին, հիմա ծավալում են ակտիվ քաղաքականություն թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում:

Կարող եմ վերահաստատել նախկինում հայտնած իմ այն տեսակետը, որ «Սասնա ծռերը» երդմնազանց մարդասպաններ են, քանի որ հանուն հայրենիքի համար կռվածն իրավունք չունի` հայի վրա զենք բարձրացնելու: Եկեք «Սասնա ծռերի» կենսագրությունը բաժանենք հերոսականի եւ խայտառակության: Օրինակ, Ժիրայր Սէֆիլյանը հայրենիք է պաշտպանել, բայց եկեք չհերոսացնենք որեւէ մեկին, ավելի հերոս կերպարներ կան: Խոնարհվում եմ Պավլիկի, Սէֆիլյանի, Արայիկի, Արցախի ազատամարտի բոլոր հերոսների առաջ, բայց որեւէ մեկն իրավունք չունի իմ եւ ձեր պետության դեմ զենք վերցնել: Պետության, կառավարման համակարգի ամրությունը մեր ազգային անվտանգության կարեւորագույն մասերից է: Իսկ եթե թուլացվում է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների պետականությունը, ապա հարվածի տակ ենք դնում ազգային անվտանգությունը: Հետեւաբար, «Սասնա ծռերի» այն մտադրությունը, որ ցանկանում են Արցախում անցկացնել միջոցառում, հարվածում է Արցախի պետական ամրությանը, իշխանությունների հեղինակությանը եւ դրանով թուլացնում է Արցախի դիմադրողականությունը: Նրանց կողմից կատարվող քայլերը հակապետական են ու ցուցադրական, ավելի շատ քաղաքական ցինիզմ է, քան իրական արդյունք: Ցանկանում են իրենց վեր դնել մեր ազգային շահերից: Բացասական եմ վերաբերվում այս ամենին, եւ եթե հնարավորություն ունենայի, կպայքարեի նման քայլերի դեմ: Չի՛ կարելի Արցախը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ, առանց այդ էլ, այսօր մենք պետական հզորության եւ ռեսուրսների լուրջ հարվածների տակ ենք: Երբ «Սասնա ծռերը», իրենց անձնական ամբիցիաներից ելնելով, Արցախը ներքաշում են քաղաքական գործընթացների մեջ, համարում եմ ամենասխալը եւ ամենաապազգայինը:

«Ում փող են տվել, նա էլ երգում է». Սերգեյ Շաքարյանց

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԴԵՆ ԿՈՐՑՐԵԼ Է ՀԱՊԿ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ»

– Անդրադառնանք նաեւ ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակին. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի վերաբերյալ որոշում կկայացվի դեկտեմբերի 6-ին, իսկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն էլ արդեն իր հարցազրույցներում նշում է, թե այդ պաշտոնում Հայաստանի փոխարեն կլինի Բելառուսի ներկայացուցիչը: Ի՞նչ կասեք այս մասին:

«Պարոն Փաշինյանը մի պահ մոռացել էր, որ Բելառուսն ու Ղազախստանը սուվերեն պետություններ են»

ՀԱՊԿ-ում Հայաստանի գլխավոր քարտուղարի պաշտոնից զրկվելու մեջ մեծ է ՀՀ ներկայիս իշխանությունների անհեռատես եւ ազգային անվտանգությանը ծանր հարված հասցնող քաղաքականության վարումը: Հայաստանն այսպես, թե այնպես արդեն կորցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը ՀՀ ազգային անվտանգության կառույցում ունի կարեւորագույն դերակատարում: Մենք կորցնում ենք մեր ռազմական զարգացման, զինտեխնիկայի համալրման կարեւորագույն միջազգային գործընթացներից եւ գործոններից մեկը ՀԱՊԿ-ում: Օրինակ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պլանավորում եւ հաստատման է ներկայացնում կամ առանց հաստատման անցկացնում է բոլոր տեսակի զորավարժությունները, իսկ բոլոր զորավարժությունները մարտավարական նոր աստիճան է, մենք դրանից զրկվեցինք: Բացի այդ, գլխավոր քարտուղարը զինակիցներին ապահովում է հատուկ տեխնիկական միջոցների մատակարարման գործընթացը, մենք նաեւ սա ենք կորցրել, ինչպես նաեւ ռազմատեխնիկական օժանդակության տրամադրում ՀԱՊԿ անդամ երկրներին եւ այլն: Այս ամենը մենք կորցրինք այն պատճառով, որպեսզի հագուրդ տրվի Նիկոլ Փաշինյանի խոստումներին իր միջազգային տերերին:

Ում է ձեռնտու նոր գաղտնալսման հրապարակումը

Ամեն դեպքում, գործող իշխանությունն էլ պատճառաբանում է, թե մարտի 1-ի քրգործով լուրջ մեղադրանք կա ՀԱՊԿ գլխավոր նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ, եւ իրենք չէին կարող դա կոծկել...

Նախ սկսենք նրանից, որ մարտի 1-ին բանակը ոչ մի փամփուշտ չի կրակել: Ինչ վերաբերում է մեղադրանքին` Յուրի Խաչատուրովին նսեմացնելով` վիրավորում ենք Արցախյան ազատամարտի մասնակիցներին: Յուրի Խաչատուրովը կատարել է իր պաշտոնական պարտականությունները` համաձայն կանոնակարգի:

«Ինչ-որ մի պահի մարդկանց կհոգնեցնի այս ամենը, եւ կասեն` էս ումո՞վ ենք փոխարինել Սերժ Սարգսյանին»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА