ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ՞ ԻՆՏԵԳՐՎԵԼ ՀԱՊԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ

13.11.2018 19:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ՞ ԻՆՏԵԳՐՎԵԼ ՀԱՊԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 Դեկտեմբերի 6-ը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախավերջին օրն է: Նույն օրը նաև տեղի կունենա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը: Թեպետ Հայաստանի նոր իշխանությունները մտածում են,որ Հայաստանը իր դիրքերը կպահպանի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, բայց այս անգամ Յուրի Խաչատուրովի փախարեն կլինի մեկ այլ թեկնածու: Մինչ այդ էլ Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ամենահավանական թեկնածուն ամենայն հավանականությամբ տեսնում է Բելառուսի ներկայացուցիչին:Արդյունքում դուրս է գալիս այնպես , որ Հայաստանը իր դիրքերը շատ հանգիստ զիջում է մեկ այլ, հաջորդ երկրին:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցով ոչ մի որոշման չենք հանգել». Նիկոլ Փաշինյան

Այս մասին իր տեսակետ ու դիրքորոշումը iravunk.com-ին հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը : «ՀԱՊԿ-ի կանոնադրությունը ոչ լիարժեք է: Ժամանակին կանոնադրություն կազմելուց հաշվի չեն առել այնպիսի կանխատեսումներ, իչպիսիք են` ֆորսմաժորային իրավիճակները: Սա ՀԱՊԿ-ի կանոնադրության լուրջ բացղթողում է և եթե դա կանոնակարգվում է մենք հստակ կիմանանք , որ մեկ պետության ներկայացուցչի հետ կանչելուց հետո ինչ գործընթացով պետք է ընտրվի ՀԱՊԿ-ի հաջորդ քարտուղարը, իսկ դա մեզ համար ընդհանրապես բացասական չէ : Մեր գործընկեր պետությունները պարզապես համոզված չեն , որ Հայաստանի նոր ներկայացուցիչը կկարողանա մեկ տարում ինտեգրվել կառույցի գործունեության մեջ» ,- եզրափարեց իր խոսքը քաղաքագետը:

ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА