ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՅԴ–ն չի պատրաստվում այլեւս կոալիցիաներում լինել, որտեղ իր ձայնը վճռորոշ չի. Արմեն Ռուստամյան

13.11.2018 16:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՀՅԴ–ն չի պատրաստվում այլեւս կոալիցիաներում լինել, որտեղ իր ձայնը վճռորոշ չի. Արմեն Ռուստամյան

«Երբեք մեր մեջ պայքար չի եղել։ Կուսակցությունը շատ լուրջ ծանրութեթեւ է անում, որոշումը կայացվում է համախոհությամբ։ Քննարկումներ են տեղի ունենում բոլոր մակարդակներով»,- 6-րդ գումարման ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հերքում է ՝ առաջիկա ընտրություններին ցուցակը գլխավորելու հարցով իր և Հրանտ Մարգարյանի մեջ պայքարը:

«Այն բնակարանում, որտեղ ես գրանցված եմ, պարոն Օսիպյանն ինչ-որ անհայտ մարդ է ավելացրել». Դավիթ Շահնազարյան

ՀՀԿ–ի այն հայտարարություններին, թե իրենք միակ իրական ընդդիմությունն են, Ռուստամյանը արձագանքեց. «Երբ իշխանությունը կձեւավորվի, այն ժամանակ պարզ կդառնա՝ ով կլինի ընդդիմություն։ Մենք հայտարարել ենք, որ շարժման մեջ մենք մեր դերակատարությունն ունեցել ենք, բայց դուրս ենք եկել այդ կառավարությունից։ Ուստի մենք էլ ենք լինելու ընդդիմություն»։

Պատգամավորը նկատեց՝ ՀՅԴ–ն այլեւս չի պատրաստվում այնպիսի կոալիցիաներում լինել, որտեղ իր ձայնը լսելի չէ. «Այսինքն՝ մենք չեն պատրաստվում կազմել մի քաղաքական ուժի հետ, որտեղ մեր ձայնը վճռորոշ չի։ Մենք այլեւս այդպիսի կոալիցիաների մեջ չենք լինի, որտեղ առանց Դաշնակցության կարող են որոշումներ ընդունվել, սա մեր անցած ճանապարհի գլխավոր գնահատականն է, որը տալիս ենք մեր ամբողջ ճանապարհը վերլուծելով։ Մենք մնացել ենք այն պատասխանատվության տակ, որի համար ՀՅԴ–ն պատասխանատու չի, քանի որ չի եղել ամբողջական իշխանություն, բայց ընկալվել է որպես այդպիսին»։

Հարցին՝ ո՞վ է լինելու ՀՅԴ ընտրազանգվածը առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ նրանք ՀՅԴ անցած ճանապարհը գնահատողներն են.  «Մեր ընտրազանգվածը ՀՅԴ անցած ճանապարհը գնահատող եւ գաղափարներին հավատացող, ամբողջ ընթացքում ՀՅԴ ասածի ու արածի համադրությունը տեսնող ընտրազանգվածն է։ ՀՅԴ–ն մինչեւ հիմա իր քաղաքական հստակ ուղուց երբեք չի շեղվել»։

Ռուստամյանի խոսքով՝ ՀՅԴ–ն մեծ առավելություն ունի՝ կայացած է եւ համահայկական, իսկ նոր ուժերը՝ այս թվում Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը շատ ճանապարհ ունի բյուրեղանալու համար»։

Դիտարկմանը, որ երկար ժամանակ համարվել է, որ ՀՅԴ–ն իր ստաբիլ ընտրազանգվածն ունի, սակայն այժմ ընտրապայքար են մտել կուսակցություններ, որոնք կարող են տանել ՀՅԴ ձայները, օրինակ՝ «Սասնա ծռերը» գաղափարական առումով շատ մոտ են ՀՅԴ–ին, որին ի պատասխան պատգամավորն ասաց. «Բացի գենետիկ հակադաշնակցականներից, բոլոր մնացածը մոտ են ՀՅԴ–ին, այդպիսի բան չկա, որ մարդը իր ազգը, պետությունը, երազած երկիրը պատկերացնի ու չգա ազատ, անկախ, միացյալ Հայաստանի գաղափարին»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА