o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում կլինի միկրոբիզնես, որն ազատված կլինի հարկերից, բայց... Փաշինյան

13.11.2018 15:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում կլինի միկրոբիզնես, որն ազատված կլինի հարկերից, բայց... Փաշինյան

Հայաստանի կառավարությունը որոշել է սահմանել նոր հասկացություն՝ միկրոբիզնես, որը ընդհանրապես ազատված կլինի բոլոր հարկերից, այսօր ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի բացատրելով՝ այն մարդիկ, ովքեր իրենց գործունեությունը կծավալեն 20-24 մլն դրամի շրջանակներում, այդ մարդիկ չեն վճարի հարկ: Բացի այդ, միկրոբիզնեսի համար կլինի հնարավորություն, որ մինչև 3 աշխատող ունենալու պարագայում, նրանց աշխատողների համար եկամտահարկի բոլորովին ուրիշ ռեժիմ կգործի. Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ նրանք կհարկվեն ոչ թե աշխատավարձի 23 տոկոսի չափով, ինչպես մյուսները, այլ կվճարեն 5000 դրամի չափով հաստատագրված վճար:

«Իհարկե, որոշակի սահմանափակումներ կլինեն կապված ոլորտների հետ: Կլինի նաև գոտիականության խնդիր, և մենք այս քաղաքականությամբ կփորձենք խրախուսել հատկապես մարզերում տնտեսական գործունեությունը», - հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

Նա նաև շեշտեց, որ եթե այս բիզնեսի ներկայացուցիչներին նախկինում ընտրություններից առաջ տրվել են խոստումներ ինչ-որ զիջումներ անելու համար, ապա այժմ այդպես չէ և դաշտը բացվում է:

«Մենք այս միկրոբիզնեսով զբաղվող և իրենց կարիքները հոգալ չկարողացող կամ խնդիրներ ունեցող մարդկանց ասենք, որ գիտեք՝ ինչ, մենք ընտրություններից առաջ ձեզ կօգնենք, ընտրակաշառք կբաժանենք կամ այլ մեթոդներով կաջակցենք ձեզ, փոխարենը ուրիշ ճանապարհով ենք գնում՝ ասում ենք բացում ենք ձեզ համար հնարավորությունը, որ դուք ինքներդ արժանապատիվ գործունեության միջոցով վաստակեք ձեր ընտանիքի հացը», - հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջեւան գնացել «Իրատես»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА