ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍՆԵԼ ՓԱՐԻԶՆ ՈՒ ՆՈ՞Ր ԿՈՐԾԱՆՎԵԼ

13.11.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՏԵՍՆԵԼ ՓԱՐԻԶՆ ՈՒ ՆՈ՞Ր ԿՈՐԾԱՆՎԵԼ

85 տարի առաջ Գերմանիայում կայացան խորհրդարանի ընտրություններ, որոնց արդյունքներով նացիստական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ստացավ: Առանց դրա, Հիտլերի իշխանությունը լիարժեք չէր լինի: Քվեարկությունն ընթացավ առանց այլընտրանքի. քվեաթերթիկներում ընդամենը մի կետ կար: Հաղթելով նացիստները Բունդեսթագի նիստերը վերածեցին ձեւականության, եւ երկրում վերջնականապես դիկտատուրա հաստատվեց:

ԴԵՄՔԵՐ ԵՎ ԴԻՄԱԿՆԵՐ. ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

 

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ

Ծանո՞թ պատկեր է... Զուգահեռներ տեսնո՞ւմ եք: Ճիշտ է, քվեաթերթիկում հաստատ մեկից ավել կուսակցություն է նշված լինելու, այն էլ` ՀՀ Սահմանադրության զորությամբ, քանզի ԱԺ-ում պետք է ներկայացված լինեն առնվազն երեք կուսակցություն: Բայց այլ զուգահեռներ էլ կան: Հիտլերի թիմակիցները նույնպես իրենց արդյունքին հասել էին` չվայելելով բնակչության մեծամասնության հավանությունը: Էլի վախեցնելով, «ասֆալտին փռելով» եւ «պատերին ծեփելով»: Ու նաեւ ապահովել էին բաց քվեարկություն, որպեսզի ոչ ոք չհամարձակվի քվեարթերթիկն անվավեր դարձնել: Բայց մեր թավշակրոնների ու հատկապես Ալեն Սիմոնյանի ականջը խուլ, թեեւ մեզանում ոչ թե ֆաշիզմ է, այլ ինչպես բնութագրեցին «Ադեկվատ» հաղորդաշարի վարողները, փաշիզմ: Եվ ձեւական ընդդիմության համար գոյություն ունեն Նիկոլի կուսակցության հավելվածները` Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի գրպանային քաղաքական միավորումները: Դե, իսկ վոժդի (կամ ֆյուրերի) մտքերը բարձրաձայնող Ալեն Սիմոնյանն էլ արդեն հասցրել է հնչեցնել այն գաղափարը, որ պետք է ապահովել զրո ձայն ՀՀԿ-ին: Այսինքն` ազգային պահպանողական խոշորագույն ուժի նկատմամբ, ամենայն հավանականությամբ, գործադրվելու է ռեպրեսիվ ողջ զինանոցը: Ի դեպ, արդեն երեւում է, թե ինչպես են գործադրվելու փաշիստական մեթոդները: Երեւանի քաղաքապետ Կարգին Հայկոյի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ցուցադրվել է, թե ինչպես են քանդում Երեւանի Գյուրջյան 1/3 հասցեում գտնվող շինությունը: Շինությունը քանդելու ժամանակ բախում է տեղի ունեցել իրավապահների եւ կառույցի սեփականատիրոջ միջեւ: Շինության սեփականատեր ներկայացած տղամարդը հայտարարել է, թե դատարանի վճիռ կա, որի համաձայն` կառույցը պետք է չքանդվի: «Ազատության» հետ զրույցում վերջինս նշել է, որ շինթույլտվության մասով առաջացած խնդիրներից հետո շինարարությունը կասեցրել են, իսկ այսօր այն քանդել են` առանց որեւէ թուղթ ցույց տալուՀենց այդպես: Առանց թուղթ ներկայացնելու, դատական վեճի գործընթացում գտնվող շինություն, սեփականատիրոջը, ըստ էության, չի էլ առաջարկվել սեփական ուժերով դա ապամոնտաժել, որպեսզի գոնե շինանյութը պահպանի, եւ, ի դեպ, վկայակոչվում են գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի խոսքերը, որ մայրաքաղաքում էլ ոչ մի ապօրինի շինություն չի կառուցվի: Սեփականատիրոջ փաստաբանն էլ պնդում է, որ գլխավոր ճարտարապետը ուղղակիորեն ոտնահարում է օրենքըԲայց այդ ամենը հեչ, չէ՞ որ պետք է ի ցույց դնել, թե ինչպես կոշտ ռեպրեսիվ հեղափոխական մեթոդներով լուծելու են ցանկացած հարց: Հետո ի՞նչ, որ այդպիսի մոտեցման պատճառով էլ ոչ ոք չի ցանկանա որեւէ բան կառուցել մայրաքաղաքում, եւ վերաձեւակերպելով մեծն պատմաբան Լեոյի խոսքը, կարելի է պատկերավոր ասել, որ կառուցելու համար պետք է լինել ոչ միայն խելագար, այլեւ` հարբածԻ դեպ, սոցիալական ցանցերում արդեն դառը կատակում են, որ պետք չէ հանկարծ նոր գլխավոր ճարտարապետը իմանա, որ առաջնագծի բլինդաժները առանց կադաստրի թղթի են, թե չէ հանկարծ գիշերով այդտեղ էլ բուլդոզերները կարող են հայտնվելՍա ներկայացրինք ընդամենը որպես փաշիստական գործելակերպի դրվագ: Իսկ որպեսզի դեկտեմբերի 9-ից մեզանում չհաստատվի նույնպիսի քաղաքական մենաշնորհ, ինչ հաստատվել էր Գերմանիայում 85 տարի առաջ, մնում է, որպեսզի բոլոր նրանք, ովքեր կողմնակից չեն թավշակրոն փաշիզմի հաստատմանը եւ ռեալ խնդիրներն ու մարտահրավերները «դըմփ-դըմփ հու»-ով խլացնելուն, գան ընտրատեղամաս եւ իրենց քվեն տան ցանկացած քաղաքական ուժին, բացի Փաշինյանի կուսակցությունից ու վերջինիս գրպանային արբանյակներիցԵվ շատ ողջունելի է, որ ազգային-պահպանողական խոշորագույն ուժը, ամենայն հավանականությամբ, այլ ազգային ուժերի հետ փաստացի դաշինքով հայտ է ներկայացնում` լինելու խորհրդարանի երկրորդ ուժը եւ բացառելու միաբեւեռ, միակուսակցական, փաշիստական դիկտատուրայի հաստատումը: Եվ կրկին հիշեցնենք նաեւ հայտնի ասացվածքը, որ վատ տղերքը գալիս են իշխանության, քանի որ լավ մարդիկ ընտրատեղամաս գալու փոխարեն մնում են տանը:

ԱՍՔ ՁՄԵՌ ՊԱՊԻՆ ՀԱՎԱՏԱՑՈՂ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՉԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՓԱՐԻԶՅԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ

Անշուշտ, Փարիզ մեկնած Նիկոլ Փաշինյանի ոճաբանը արժանի է բազում ոչ տպագիր մակդիրների, քանզի վարչապետի պաշտոնակատարի զգեստը դարձել է ամբողջ հայկական Ֆեյսբուքի ծաղրի առարկան: Բայց պետք է նշենք, որ Առաջին աշխարհամարտի 100-ամյակին նվիրված Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի ելույթը բավականին հաջողված էր, եւ դա անժխտելի է: Նա կարողացավ այդտեղ ճիշտ շեշտադրումներ անել ե՛ւ Հայոց ցեղասպանության, ե՛ւ Արցախի հարցերի շուրջ. «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Անտանտի տերություններն առաջին անգամ գործածեցին «մարդկության եւ քաղաքակրթության դեմ հանցագործություն» սահմանումը` այսպիսով դատապարտելով Օսմանյան իշխանություններին 1,5 միլիոն հայերի ոչնչացման համար: Հետագայում այդ ահավոր հանցագործությունը պետք է կոչվեր 20-րդ դարի առաջին ցեղասպանությունԱյնուամենայնիվ, ընդամենը մի քանի տասնամյակ անց մարդկությունն ականատեսը եղավ Հոլոքոստին, Կամբոջայի, Ռուանդայի ցեղասպանություններին, քրիստոնյաների եւ եզդիների ցեղասպանություններին Մերձավոր Արեւելքում, Ռոհինջա ժողովրդի դեմ գործադրված բռնություններինՊատերազմի դասերից էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ձեւակերպումը Վիլսոնյան հայտնի 14 կետերում: Այնուհետեւ այն ընդգրկվեց ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, Հելսինկիի եզրափակիչ ակտում եւ հիմք դարձավ ժամանակակից երկրների շուրջ կեսի անկախության համարԱռաջին աշխարհամարտի արդյունքում աշխարհի ժողովուրդներն օրենքի ուժով հաստատեցին ազատ կամքի դրսեւորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրենց իրավունքը: Այստեղ` Ֆրանսիայում, հարկ եմ համարում ընդգծել, որ ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիան հստակորեն վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում. Նոր Կալեդոնիայի ժողովուրդը հնարավորություն ստացավ հանրաքվե անցկացնել: Ցավոք, այդ իրավունքի նկատմամբ մոտեցումն ընտրովի էԱյդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` տասնամյակներ շարունակվող պայքարը իր ճակատագիրը տնօրինելու համար, դեռեւս չի ստացել պատշաճ իրավական լուծում: 21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական ռիսկերի»:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ. ԻՆՉՊԵՍ ԵՆ ՎԵՐԱՑՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Այո՛, շեշտադրումները շատ ճիշտ են, բայց արդյո՞ք նույն Նիկոլ Փաշինյանը այդ դրույթները կկիրառի ՀՀ արտաքին քաղաքականությունում ԱԺ մեծամասնությունը վերցնելուց հետո:

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՐԾԻՔԻ ԳԵՐԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Որպեսզի արտաքին քաղաքականությունում իրոք կենսագործվեն մեր բուն նպատակները, չունենանք կոպտագույն ձախողումներ, ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան եւ եվրոպական ուղղություններով, մեզ պետք է երկու բան` ուժեղ ընդդիմություն խորհրդարանում եւ չթուլացող հանրային ճնշում: Առավել եւս, որ նույն Ջոն Բոլթոնի այցից հետո մեզ բացեիբաց ասվել է, որ Փաշինյանից սպասում են հողատու գործընթացների իրականացում Արցախի հարցում: Իսկ անընդունելի բաները թույլ չտալու համար հանրային կարծիքի կարողունակությունը երեւաց, զորօրինակ, «ԼԳԲՏ քրիստոնյաների» ֆորումի տապալման պատմությունից: Թեեւ փողոցային բողոքի ներուժը նոր-նոր էր  սկսել ծավալվել, սակայն վարչախմբին պարզ դարձավ, որ առանց այդ պղծաֆորումի արգելման, իրենք արտահերթ ընտրություններում կունենան ոչ թե հաղթանակ, այլ խայտառակ պարտություն: Այնպես որ, թեեւ մեզանում արդեն առկա է փաշիզմը, բայց մինչեւ հիտլերական ֆաշիզմի մոդելի կրկնումը, դեռեւս բավականին հեռու է: Ու դեռեւս դա ի վիճակի են կանխել այն քաղաքացիները, ովքեր առաջնորդվում են ոչ թե «դուխով», այլ` խելքով:

«ԱՓԱԼ-ԹԱՓԱԼ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԱՔՆՎԱԾ ՇԵՐՏԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА