o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսուհետ նվազագույն կենսաթոշակից ցածր կենսաթոշակ չի սահմանվելու. Մանե Թանդիլյան

12.11.2018 16:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այսուհետ նվազագույն կենսաթոշակից ցածր կենսաթոշակ չի սահմանվելու. Մանե Թանդիլյան

Կառավարության վերջնական քննարկման եմ ներկայացրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, համաձայն որի՝ ներդրվում է նվազագույն կենսաթոշակ հասկացությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը։

Նվազագույն աշխատավարձը կբարձրանա․ օրենքին դեմ քվեարկեց միայն 1 պատգամավոր

«Անկախ կենսաթոշակի չափից՝ այսուհետ նվազագույն կենսաթոշակից ցածր կենսաթոշակ չի սահմանվելու, որը 2019թ պետական բյուջեի նախագծում դրված հաշվարկների համաձայն կազմելու է 25,500 դրամ:

Միևնույն ժամանակ, կառավարության որոշման նախագծով նախատեսվում է նաև 25,500 սահմանել նաև ծերության, կերակրողին կորցնելու և հաշմանդամության նպաստների նվազագույն չափը:

 

Նշված փոփոխությունը վերաբերվելու է մոտ 80,000 քաղաքացու:

Համոզված եմ, որ առաջիկայում հնարավորություն կունենանք ավելի մեծ խմբերի համար ավելի մեծ չափով փոփոխություններ կատարել:

Թոշակառուները մեր հասարակության դիմագիծն են և նրանց նկատմամբ պետության պարտավորությունը ներառում է նաև վերաբերմունք իրենց կատարած աշխատանքի և նվիրման համար, ինչի շնորհիվ է նաև, որ մենք ունենք ավելի լավ և ուժեղ Հայաստան կառուցելու հնարավորություն», - գրել է նախարարի պաշտոնակատարը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА