o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբ շահում ես մարքեթինգային արշավի արդյունքները

12.11.2018 16:08 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբ շահում ես մարքեթինգային արշավի արդյունքները

ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփեց MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացված #երբ շահում ես մարքեթինգային ակցիան: Խթանող մարկետինգային արշավի նպատակն է բարձրացնել սպառողների իրազեկումը անկանխիկ վճարումների ֆունկցիոնալության և հարմարավետության մասին և ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերով անկանխիկ վճարումների ծավալի մեծացումը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բացել կուտակային հաշիվներ մինչև 9.5% տոկոսադրույքով

#երբշահումես ակցիան տեղի է ունեցել 01.07.2018 թ. - 01.10.2018 թ. ներառյալ ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտապանների միջև: Ակցիայի պայմանների համաձայն, 100 ամենաակտիվ MasterCard քարտապանները, ովքեր արշավի ընթացքում կատարել են առավելագույն թվով անկանխիկ վճարումներ Հայաստանի և արտերկրի առևտրա-սպասարկման կետերում և ինտերնետում, մասնակցել են կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 հավաստագրերի և գլխավոր մրցանակի ՝ Renault Logan ավտոմեքենայի խաղարկությանը:

Խաղարկությունը անցկացվել է ՎՏԲ- Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում՝ պատահականության սկզբունքով ընտրելով մասնակցին և հեռարձակվել է Բանկի Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերում: Խաղարկության արդյունքներով կենցաղային տեխնիկայի ձեռքբերման 10 սերտիֆիկատների հաղթողներն են` Էդգար Դավթյանը, Քրիստինե Գրիգորյանը, Արտակ Կարապետյանը, Խորեն Քերոբյանը, Սուրեն Մադոյանը, Արտյոմ Նիկողոսյանը, Իրինա Օհանյանը, Նարեկ Վանեսյանը, Հովհաննես Վարդանյանը և Անահիտ Զաքարյանը: Իսկ գլխավոր մրցանակ՝ Renault Logan մեքենայի երջանիկ հաղթողը դարձավ Արսեն Հակոբյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր երախտագիտությունն է հայտնում ակցիայի մասնակիցներին և շնորհավորում հաղթողներին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА