o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Որեւէ մեկին չենք պարտադրելու ու ասենք` ռեյտինգայինով պետք է առաջնորդվես»

09.11.2018 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Որեւէ մեկին չենք պարտադրելու ու ասենք` ռեյտինգայինով պետք է առաջնորդվես»

Առաջիկա հանգստյան օրերը գերքաղաքական կլինեն, հատկապես` ՀՀԿ-ի համար: Հանրապետականները պատրաստվում են նոյեմբերի 11-ին գումարել կուսակցական խորհրդի ընդլայնված նիստ, որին կմասնակցի մոտ 250 հոգի, եւ այն վճռորոշ կլինի` տալով մի շարք հարցերի պատասխաններ, թե ինչ ձեւաչափով են մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս եւ քաղաքական վերջին զարգացումների մասին էլ զրուցեցինք ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:

ՀՀԿ երիտասարդները և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հետ հարգանքի տուրք մատուցեցին ՊՊԾ գնդում զոհված սպաներին

Ո՞Վ Է ԳԼԽԱՎՈՐԵԼՈՒ ՀՀԿ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ

– Պարոն Շարմազանով, կմանրամասնե՞ք, թե ՀՀԿ խորհրդի ընդլայնված նիստին հիմնականում ինչ հարցեր են քննարկվելու, եւ արդյոք այդ օրը հայտնի կդառնա, թե ով է գլխավորելու ՀՀԿ նախընտրական ցուցակը:

Ով կլինի առաջին համարը, ով` վերջինը, աշխատանքային մթնոլորտում կքննարկենք, հետո կտեղեկացնենք:

Տեւական ժամանակ է մամուլում շրջանառվում է, որ նախընտրական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը: Ի՞նչ կասեք այս մասին:

Նիկոլ Փաշինյանը զինվորական ծառայության մասին նոր որոշում է ստորագրել

Վիգեն Սարգսյանն էլ է հնարավոր, Արմեն Աշոտյանն էլ, Արփինե Հովհաննիսյանն էլ, Վահրամ Բաղդասարյանն էլ, Գագիկ Մելիքյանն էլ, բայց դեռ չենք քննարկել հարցը: Երբ կուսակցությունը կքննարկի, բոլոր հարցերի պատասխանը կտանք:

«ԿԱՐՈՂ Է ՄԵԿ-ԵՐԿՈՒ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ ԿԱՄ ՉԼԻՆԻ»

– Ճի՞շտ են լուրերը, որ արդեն որոշում կա ՀՀԿ-ում, թե բոլոր պատգամավորի թեկնածուները պետք է առաջադրվեն նաեւ ռեյտինգային ընտրակարգով:

«Հարգելի՛ փոխխոսնակ, Դուք շոու-բիզնեսից առաջ չգնացիք»

Բոլորս էլ առաջադրվելու ենք ռեյտինգային ընտրակարգով, բայց կարող է մեկ-երկու բացառություն լինի կամ չլինի: Հիմնականում բոլոր նրանք, ովքեր լինելու են համապետական ցուցակում, մանավանդ առաջին տասնյակը, առաջադրվելու ենք նաեւ տարածքային ցուցակներով:

Իսկ ինչպե՞ս եք վարվելու նրանց հետ, ովքեր չցանկանան առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով:

Ես հո Հիտլերը չեմ, ինչպե՞ս ենք վարվելու: Բոլորն ազատ են, մենք ժողովրդավարական ուժ ենք, պարտադրանքով որեւէ մեկին չենք ասելու, որ դնեն: Ամեն մեկը պետք է առաջնորդվի իր քաղաքական սկզբունքներով, իր աշխարհայացքով, աշխարհընկալմամբ, իր խղճով եւ պատասխանատվությամբ:

Նիկոլ Փաշինյանը նշանակեց արդարադատության նախարարի նոր տեղակալին

«ԱՅ ՁԵՐ ՀՈՐ ԱՍՏԾՈՒՆ ՄԵՌՆԵՄ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԻ»

– Ամեն դեպքում, այն, որ ՀՀԿ-ական նախկին ռեյտինգային պատգամավորներից մի քանիսը լքել են կուսակցությունը, որոշները հայտարարել, որ չեն մասնակցելու, այս առումով կարո՞ղ է անհաղթահարելի խնդիրներ ստեղծվեն:

Եթե խնդիր ենք դնում, որ ՀՀԿ-ն պետք է պայքարի Ազգային ժողովում երկրորդ ուժ լինելու համար, խնդիր չէ: Իսկ ՀՀԿ-ն այսօր ունի լուրջ ներուժ, որպեսզի լինի երկրորդ քաղաքական ուժը` Նիկոլ Փաշինյանի թիմից հետո: Մեր պայքարը դրա համար է, պետք է լինենք երկրորդ բեւեռը խորհրդարանում: Չկա այլ բեւեռ, մյուս կողմում միայն կա Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները եւ նրան սպասարկողները, հեղափոխությունը ողջունողներն ու նրան ծափահարողները:

«Իշխող ուժի ներկայացուցիչների արձանագրումները կամաց-կամաց խզվում են իրականությունից»

Բայց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գուժում է, թե ՀՀԿ-ն չի լինելու խորհրդարանում, որ մի հատ էլ ընդդիմություն լինի:

Բա ինքը պիտի լինի՞, որ կոկորդ էր պատռում Նիկոլին գովելու համար, բայց հիմա  հենց տեսավ տեղ չկա, Նիկոլն իրենց չընդունեց, ասում է` ըհն, դե գնանք ընդդիմություն դառնանք: Այդպես չի լինում, այդպես արդար չէ, եթե սկզբունք ունես, եթե, իրոք, ընդդիմություն ես: Ես Նիկոլ Փաշինյանի հետ համամիտ լինեմ, թե` ոչ, բայց մարդը 20 տարի է իշխանությանը դեմ է եղել, իր կարծիքն ասել է, կոնֆորմիստ չի եղել, չի հարմարվել, իսկ բազմաթիվ քաղաքական ուժեր մինչեւ ժամը 1-ը մի բան են ասել, ժամը` 13:00-17:00-ն` ուրիշ բան, 17:00-ից հետո` այլ բան: Հիմա հարց եմ տալիս մեր սիրելի ժողովրդին` այս իշխանությանը իրական քննադատող ուժ պետք չէ՞: Եթե պետք է, բացի ՀՀԿ-ից, ո՞րն է այդ ուժը, որը վեց ամիս շարունակ քննադատում է այս իշխանություններին: Բա ո՞վ է այլընտրանքը, «Ծառուկյան» դաշի՞նքը, որ վեց ամիս է ծափահարում է Փաշինյանին, ՀՅԴ-ն, որ մեկ-մեկ է խոսում, թե՞ Էդմոն Մարուքյանի, Արմեն Սարգսյանի կուսակցությունը: Այսինքն` մեզ պետք է հերթական ֆեյք, ձեւական ընդդիմությո՞ւնը: Այն մարդիկ, ովքեր այսօր հավակնում են լինել ընդդիմություն, ՀՀԿ-ին են քննադատում, այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, ընդդիմությունը պետք է իշխանությանը քննադատի, ոչ թե մեզ: Այդքան դուխ ունենթող քննադատեն Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Իսկ եթե սատարում են Նիկոլ Փաշինյանին, ուրեմն` պետք է գնան իր հետ կոալիցիա կազմեն, լինեն իր ճամբարում: Բայց եթե շարունակում են քննադատել ՀՀԿ-ին, չեն կարող լինել ընդդիմություն:

«Արարատի մարզը մարզպետի շնորհիվ դարձել է հակահեղափոխական»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА