o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հակաիրանական պատժամիջոցները թակում են նաեւ Հայաստանի դուռը

09.11.2018 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հակաիրանական պատժամիջոցները թակում են նաեւ Հայաստանի դուռը

Իրանի դեմ կիրառված ամերիկյան հերթական պատժամիջոցներն իրենց հետեւանքներն ունեցան նաեւ Հայաստանի վրա: Պատժամիջոցների ցուցակում հատուկ կերպով ներառված է նաեւ իրանական «Մելլաթ» բանկի երեւանյան մասնաճյուղը: Փորձագիտական շրջանակները նշում են, որ այն միակ իրանական ֆինանսական հաստատությունն է, որ բանկային ծառայություններ է մատուցում Հայաստանում տնտեսական ու առեւտրական գործունեություն ծավալած իրանցի գործարարներին: Նկատի առնելով այս փաստը՝ Հայաստանում հիշյալ բանկի գործունեության սահմանափակման էֆեկտը, ըստ էությանոչնչով չի զիջելու հայ-իրանական սահմանի ֆիզիկական խոչընդոտմանը: Թե առհասարակ ինչ վտանգներով է հղի այս ամենը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՑ:

​​​​​​​«Պարային հրաշք սերունդ ունենք». Գագիկ Թադեւոսյան (Տեսանյութ)

Հայաստանի հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ անկախությունից ի վեր եղել են չափազանց կարեւոր: Այս տարիների ընթացքում մեկից ավելի անգամ միջազգային հանրությունը այս կամ այն կերպ էական բացասական վերաբերմունք է դրսեւորել Իրանի նկատմամբ: Սակայն մեր արտաքին գերատեսչության ղեկավարների եւ ոչ միայն ղեկավարների ինտենսիվ ջանքերի արդյունքում, մեզ միշտ հաջողվել է միջազգային կառույցներին ներկայացնել այն իրողությունը, որ կա Հայաստանի շրջափակված լինելու հետ կապված եւ նաեւ ներկայացրել ենք, թե ինչքան կենսական նշանակություն ունի մշտապես գործող սահմանն Իրանի հետ: Եվ այս առումով բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, որ միջազգային հանրությունն ըստ արժանվույն ընկալել է այդ բավականին սպեցիֆիկ իրավիճակը, որում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը: Արդյունքում այն ընդհանուր մոտեցումները, որոնք վերաբերում են մնացած երկրներինպատժամիջոցների հետ կապված, չեն տարածվել կամ շատ մեղմ են տարածվել ՀՀ-ի նկատմամբ: Բայց դրան հասնելու համար Հայաստանից պահանջվել են մեծագույն հետեւողական ջաքներ, հույս ունեմ, որ այս անգամ եւս կլինի այնպես, ինչպես եղել է տարիներ շարունակ:

Եվրահանձնաժողովի նախագահն անհապաղ հոսպիտալացվել է

Հակառակ Ձեր լավատեսության` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ Հայաստանի եւ Իրանի սահմանը կարող է փակվե: Ի՞նչ կասեք այս մասին:

Կարծում եմ` եթե մեր արտաքին գերատեսչությունը, մեր պետության առաջին դեմքերը հետեւողականորեն, ջանասիրաբար, ինչպես արվում էր մինչեւ հիմա, աշխատեն այն կառույցների եւ պետության հետ, ովքեր հերթական անգամ փորձում են պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, ապա սահմանի փակման հավանականությունը կլինի նվազագույնը:

​​​​​​​«Լինել բեմում արդեն հաղթանակ է». Նարինե Պետրոսյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА