ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ-ում արտահերթ ընտրությունների շեմին ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն հստակ ուղերձ հղեցին

09.11.2018 02:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՀ-ում արտահերթ ընտրությունների շեմին ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն հստակ ուղերձ հղեցին

«ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարները նշել են, որ մեզ պետք է գործող գլխավոր քարտուղար բելառուսական կողմից։ Այդ հարցը մենք կհստակեցնենք դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ-Պետերբուրգում», - ասել է Ղազախստանի նախագահ ՆՈՒՐՍՈՒԼԹԱՆ ՆԱԶԱՐԲԱԵՎԸ։

​​​​​​​Վթարի ենթարկված բալետի արտիստ Վահագն Մարգարյանին արյուն է պետք

Հարց է ծագում, որ եթե ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ կոնսենսուս եղել է, ապա ինչո՞ւ այդ մասին որոշում չի ընդունվել Աստանայում: Քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ կարծիքով՝ այս հարցի պատասխանը կարող է թաքնված լինել հարցի հստակեցման համար հայտարարված թվականի մեջ:

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ԲԱԶՈՒԿՆԵՐԸ ՑՈՒՅՑ ԿՏԱ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

«Դեկտեմբերի 6-ը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի նախավերջին օրն է լինելու: Փաստորեն ՀԱՊԿ-ում հայ գլխավոր քարտուղար ունենալու շանսը Հայաստանը վերջնականապես կորցնելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ամենաթեժ պահին, գործող իշխանություններին զրկելով հայ-ռուսական եւ մասնավորապես՝ Փաշինյան-Պուտին փայլուն հարաբերությունների խաղաքարտը շահարկելու հնարավորությունից: Փոխարենը ընդդիմադիր ուժերին բացառիկ հնարավորություն է ընձեռվելու քարոզարշավի վերջին օրվա ընթացքում հայ-ռուսական հարաբերությունների և ՀԱՊԿ-ում Հայաստանի խաթարված դիրքի հետ կապված ամենասուր քննադատությունների տարափի տակ առնել Նիկոլ Փաշինյանին ու նրա հովանավորած ցուցակին», - ասում է Ռ. Մարգարյանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ՞ ԻՆՏԵԳՐՎԵԼ ՀԱՊԿ-Ի ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА