ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Առաջիկա ծրագրերի մասին կխոսեմ ավելի ուշ»․կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

09.11.2018 00:14 ՄՇԱԿՈՒՅԹ
«Առաջիկա ծրագրերի մասին կխոսեմ ավելի ուշ»․կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ դիրիժոր, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը նշանակվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

Լև Լեշչենկոն հոսպիտալացումից հետո պատմել է ինքնազգացողության մասին

«Իրավունքի» հետ զրույցում Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ երկար տարիներ աշխատում է Երևանի Կոմիտասի պետական կոնսերվատորիայում որպես դասախոս, կոլեկտիվին ծանոթ է։

Լինելով խմբավարական ամբիոնի պրոֆեսոր՝ Ս Հովհաննիսյանը կոնսերվատորիայում վարչական աշխատանքով չի զբաղվել։    

«Ճիշտ է, «Հովեր» երգչախմբի կոլեկտիվը շատ փոքր է, բայց այն ունի բազմաթիվ տարիների հետևողական գործունեություն, որն ինձ համար, թող, փոքր մասշտաբով, բայց փորձառություն է և´ մարդկանց հետ աշխատելու, և´  կոլեկտիվում աշխատելու համար։

Ունեմ երկար տարիների մանկավարժական փորձ։  Երկար տարիներ աշխատում եմ կոնսերվատորիայում, ունեմ հրաշալի ուսանողներ։ Նախկինում աշխատել եմ հանրակրթական դպրոցում, Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում»,- նշեց Ս Հովհաննիսյանը։

Խոսելով իր նոր աշխատանքի մասին՝ Հովհաննիսյանը նկատեց, որ այսուհետ հագեցած ռեժիմով է աշխատելու

Առաջին անգամ հայերեն են թարգմանվել Շերլոք Հոլմսի մասին պատմող բոլոր գործերը

«Երբ ստացա առաջարկը, կշռադատել եմ և´ կարողությունները, և´ ժամանակը։ Ինչպես գիտեք, «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավարն եմ, և աշխատանքը պետք է այնպես կազմակերպեմ, որպեսզի երգչախմբի գործը չտուժի։ Կարծում եմ՝ շատ հագեցած ռեժիմով եմ աշխատելու»։

Անդրադառնալով իր նոր գործունեությանը՝ Ս Հովհաննիսյանն ասաց, որ ծրագրեր շատ կան    

«Անշուշտ, ծրագրեր, նոր առաջարկներ շատ կան՝ կապված ուսումնական ծրագրերի հետ, սակայն այդ մասին կխոսեմ ավելի ուշ։ Դեռ պետք է ավելի մոտիկից ծանոթանամ ընդհանուր ադմինիստրատիվ կազմի հետ։ Յուրաքանչյուր նոր որոշում պետք է լինի համաձայնեցված և´ դասավանդող պրոֆեսորների հետ, և´ ուսանողների հետ, և սա է ճիշտ աշխատաոճը»։

Վլադ Մուրադյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА