ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր թատրոնի մեծ ընտանիքի յուրաքանչյուր անդամ մտահոգ է Վահագնի շուտափույթ ապաքինմամբ». Կ. Օրբելյան

08.11.2018 18:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մեր թատրոնի մեծ ընտանիքի յուրաքանչյուր անդամ մտահոգ է Վահագնի շուտափույթ ապաքինմամբ». Կ. Օրբելյան

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիս Վահագն Մարգարյանը, նախօրեին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, դեռ շարունակում է մնալ կոմայի մեջ, իսկ բժիշկները` պայքարում են նրա կյանքի համար:

«Մերաբովայի երևանյան երկրպագուները կբացահայտեն բոլորովին այլ Մարիամի». Էմիլ Կարատ

«Մեր Թատրոնի մեծ ընտանիքի յուրաքանչյուր անդամ այս պահին մտահոգ է մեր սիրելի արտիստի, ընկերոջ, զավակի թատրոնի առաջատար մենապարողներից Վահագն Մարգարյանի շուտափույթ ապաքինմամբ: Նա ավտովթարի հետեւանքով  այս պահին ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում»,- ասել է Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանն ու շեշտել. «Շուտափույթ ապաքինում ենք ցանկանում Վահագնին։ Մենք բոլորս այս պահին նրա կողքին ենք, նրա ընտանիքի անդամների կողքին, մեր բալետային թատերախմբի յուրաքանչյուր արտիստի կողքին»,- ասել է Կ. Օրբելյանն ու ներողություն խնդրելով հանդիսականից ու տեղեկացրել, որ նոյեմբերի 12-ին նախատեսված Կ․ Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումը տեղի չի ունենա, քանի որ Վահագնը զբաղված էր բալետային ներկայացման մեջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА