ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լեհաստանը ռուսական գազին ևս մեկ փոխարինող է գտել

08.11.2018 18:09 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լեհաստանը ռուսական գազին ևս մեկ փոխարինող է գտել

Լեհաստանի պետական PGNiG գազային ընկերությունը հեղուկացված բնական գազի մատակարարման պարտավորագիր է ստորագրել Ամերիկյան Cheniere ընկերության հետ, ասված է լեհական ընկերության հաղորդագրության մեջ: 

Ատելությունից զերծ Ֆեյսբուք. ինչպե՞ս

 

Պայմանագիրը նախատեսված է 23 տարվա համար (2042 թվական): Առաջին երեք տարիներին լեհական կողմը  կստանա 0,73 միլիարդ խորանարդ մետր գազ, այնուհետև ևս  39 միլիոն խորանարդ մետր: 

 

PGNiG-ի հաղորդագրության մեջ գինը նշված չէ. սակայն նշվում է, որ այն մրցունակ է: 

 

2017 թվականի դրությամբ, Լեհաստանին պահանջվող 19,1 միլիարդ խորանարդ մետր վառելիքի ներմուծման 70 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանի «Գազպրոմին»: Չորս միլիարդ խորանարդ մետրը երկիրն արդյունահանում է ինքնուրույն: 

 

Նշենք, որ Վարշավան բազմիցս է հայտարարել ռուսական վառելիքից կախվածությունը նվազեցնելու ցանկության մասին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА