ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

N9 տրոլեյբուսը վերածվել է սարսափ ֆիլմի.պատկան մարմինները լռում են

08.11.2018 17:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
N9 տրոլեյբուսը վերածվել է սարսափ ֆիլմի.պատկան մարմինները լռում են

Կրկին աշուն է և կրկին անձրևներ, բայց այս դեպքում, ոչ միայն դրսում, այլ նաեւ` Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող համար 9 տրոլեյբուսում: Բոլորիս համար էլ գաղտնիք չէ, որ տրոլեյբուսներով երթեւեկում են հիմնականում մեծահասակներն ու թոշակառուները, բայց արի ու տես, որ հենց նրանք են անտեսված, չնայած` մեր արդեն այնքան էլ ոչ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը խոստացել էր, որ իր ընտրվելու հենց հաջորդ օրը լուծվելու է տրանսպորտի հարցըՙ եւ ոչ միայն: Լավ, ասենք դեռ իրականացման փուլում է տրանսպորտի բարելավման հետ կապված խնդիրները, բայց դրսին զուգահեռ տրոլեյբուսում տեղացող առատ անձրեւը անթույլատրելի էր եւ Երեւանի քաղաքապետարանին երեւի թե հիշեցնելու կարիք չկա, որ տրոլեյբուսները աշխատում են բարձր լարման հոսանքով:

ԷԺԱՆ ՇՈՈՒՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ, ԱՂԲԻ ՀԱՐՑԸ ԼՈՒԾԵՔ

iravunk.com-ը կապ հաստատեց Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժին, պարզելու, թե ո՞վ է պատասխանատու իրենց ենթակայության տակ գտնվեղ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ տրոլեյբուսների սպասարկան համար: Պարզվեց, որ քաղաքապետարանում տեղյակ չեն իրենց ենթակայության տակ գտնվող անմխիթար տրոլեյբուսների վիճակի մասին: Քաղաքապետարանի աշխատակիցը մեր այն հարցին, թե տեղյա՞կ են հիմա տրոլեյբուսներում առկա խնդիրների մասին վերջինս տվեց անկանոն պատասխան. «Դե, հիմա, էդ ընդհանուր բաներով, հա, բայց մասնագիտական առումով` ես էդքան էլ կոնկրետ չեմ կարող ասել»:


Իսկ այն հարցին, թե ո՞վ է զբաղվում տրոլեյբուսների անսարքությամբ` պատասխանեցին. «Մանրամասն չենք կարող ասել, գրավոր հարցում ուղարկեք»:


ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ 


Մանրամասն` տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА