ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները՝ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրով

08.11.2018 16:08 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները՝ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրով

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները՝ "Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին" ծրագրով

ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է Thomson Reuters 2018 թ.-ի լավագույն գործընկեր

"Զեյթուն 3" բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման ծրագրի ֆինանսավորման նպատակով հայտարարվել է հիփոթեքային վարկավորման մրցույթ ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միջև:

Մրցույթի հաղթող է դարձել ՎՏԲ-Հայաստան Բանկը, որը ներկայացրել էր աննախադեպ առաջարկ, մասնավորապես,

* կանխավճար՝ սկսած 3%

* տարեկան տոկոսադրույք՝ 6.9%*

* մարման ժամկետ՝ մինչև 30 տարի.

"Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին" ծրագիրը իրականացվում է "Բնակարան երիտասարդներին" պետական կազմակերպության ֆինանսավորմամբ: Ինչպես և բոլոր նմանատիպ հիփոթեքային վարկավորման ծրագրերի դեպքում, "Զեյթուն 3" ծրագրով հաճախորդի և նրա վճարունակության նկատմամբ բոլոր նվազագույն պահանջները սահմանվում են ֆոնդավորող կազմակերպության կողմից: "Բնակարան երիտասարդներին" կազմակերպության պահանջները "Զեյթուն 3" նախագծով մնացել են անփոփոխ՝ համեմատած ավելի վաղ իրականացված նմանատիպ հիփոթեքային վարկավորման ծրագրերի հետ:

"Բնակարան երիտասարդներին" կազմակերպության կողմից սահմանված մանրամասն պայմաններին/պահանջներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:

Հատուկ ուշադրություն դարձնելով հիփոթեքային ոլորտի զարգացմանը և գիտակցելով հիփոթեքային վարկավորման կարևորությունը որպես երկրի տնտեսական և սոցիալական զարգացման էական գործոն, ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրելու է վարկեր ոչ միայն լավագույն պայմաններով, այլ նաև սեղմ ժամկետներում:

* Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 7.2%:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА