ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սակագնի ձևավորման մեջ մարդկային գործոնը գրեթե զրոյացված է. Գարեգին Բաղրամյան

08.11.2018 16:49 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Սակագնի ձևավորման մեջ մարդկային գործոնը գրեթե զրոյացված է. Գարեգին Բաղրամյան

«Անհեթեթություն է փորձի փոխանակումը կաշառակերության հետ կապելը»:

Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Փաստերի ստուգման հարթակը գրում է, որ Գարեգին Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության նախկին պետն է:

Ոստիկանության նախնական տվյալներով՝ «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը որպես կաշառք ՀԾԿՀ 7 պաշտոնատար անձանց համար 2017թ․օգոստոսին գնել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ ավիատոմսեր և հոգացել վերջիններիս՝ Փարիզում բնակվելու ծախսերը։ Այդ նպատակով «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարությունը ծախսել է 12,598,368 դրամ, ինչից հետո, հանձնաժողովի որոշմամբ, խմելու ջրի սակագինը բարձրացվել է 11 դրամով՝ 180 դրամից դառնալով 191 դրամ:

Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ ֆրանսիական ընկերությունը հոգացել է ավիատոմսերի, հյուրանոցի ծախսեր, մնացածը եղել է հանձնաժողովի բյուջեի հաշվին: Նա նշում է, որ պետական համակարգի շուրջ 80 տոկոսը տարբեր ծրագրերով գնում է վերապատրաստման, փորձի փոխանակման:

«Դա ընդունված մոտեցում է, բոլոր այն երկրներում, որտեղ «Վեոլիան» ներկայանում է, ինքը փորձի փոխանակմամբ հրավիրում է բոլոր շահագրգիռ կողմերին՝ մասնակցելու և ծանոթանալու իր փորձին:

Կառավարությունը քննարկելու է գազի սակագնի հարցը

Եվ կապել, թե դրա արդյունքում սակագին է բարձրացել... եթե օրենքներն ուսումնասիրեք, կտեսնեք, որ սակագնի ձևավորման մեջ մարդկային գործոնը գրեթե զրոյացված է»,- ասել է նա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА