ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԱ ԸՆԴԱՄԵՆԸ ԿՐԿԵՍԱՅԻՆ ՀՆԱՐՔ Է. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

08.11.2018 12:08 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԴԱ ԸՆԴԱՄԵՆԸ ԿՐԿԵՍԱՅԻՆ ՀՆԱՐՔ Է. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ

 Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ։
   -Ընդդիմադիր «նիշայում» աշխատելու հայտ են ներկայացնում նաեւ իշխանությանը մաս կազմող կուսակցություններ «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը», նույն ԲՀԿ-ն։ Կդիմանա՞ք այդ «դաժան» մրցակցությանը։
   -Հասկանալի է, որ դա ընդամենը «կրկեսային» մի հնարք է, երբ իշխանության մի մասը տարանջատվում է եւ ընդդիմություն «գրվում»։ Սա պարզունակ մի քայլ է, որով այսօրվա իշխանությունները ուզում են իրենցով անել ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը, վերահսկել ամբողջ քաղաքական դաշտը։ 
   Չեմ կարծում, թե մի քաղաքական ուժ, որը մի գիշերում դառնում է ընդդիմություն, կարող է վստահություն ներշնչել ընտրողին։ Դա կեղծ ընդդիմություն է, որը ստեղծվում է նրա համար, որպեսզի իրական ընդդիմությունը չանցնի խորհրդարան։ Ինչպե՞ս կարող է «Լուսավոր Հայաստանը», որ ներկայացված է կառավարության մեջ, լինել ընդդիմություն։ Չի՛ կարելի մարդկանց հիմարի տեղ դնել։
   -Հետհեղափոխական էյֆորիայի «մակարդակը» նույն նշաձողի վրա՞ է, ինչ մեկուկես-երկու ամիս առաջ, հույս կա՞, որ մինչեւ ընտրություններ ժողովուրդը կվերագտնի սթափ դատելու կարողությունը։ 
   -Ժամանակը ցույց տվեց, որ ոսկի սարերը, որ խոստանում էր իշխանությունը՝ աշխատավարձերի, կենսաթոշակների կտրուկ բարձրացում, ներդրումների հոսք, աշխատատեղեր, նյուվասյուկական խոստումները, որոնցով մոլորեցնում էին հրապարակում հավաքված բազմությանը, անիրական էին։
   Պնդում էին, թե կոռուպցիայի դեմ պայքարն է այն կախարդական փայտիկը, որով կարելի է այդ ամենը իրականություն դարձնել, լցնել բյուջեն, բայց, ինչպես տեսնում եք, բյուջեն նույնն է՝ ոչինչ չի փոխվել։ Կոռուպցիայի դեմ պայքարը վերածվել է նախորդ իշխանությունների ներկայացուցիչների կամ նրանց մոտ կանգնած անձանց դեմ գործողությունների, այն էլ՝ տանում, մի քիչ պահում, բաց են թողնում, այդ ընթացքում ինչ-որ գումարներ մի գրպանից դնում են մյուս գրպանը եւ այլն։ Այն, ինչ տեսնում ենք, կոռուպցիայի դեմ պայքար չէ՝ կոռուպցիայի դեմ պայքարի նմանակում է։
   Օլիգարխները, որոնք աշխատում էին նախորդ իշխանությունների օգտին, հիմա օժանդակելու են ՔՊ-ին՝ շատ լավ տեղավորվել են եւ իրենց հարմարավետ են զգում «Նոր Հայաստանում»։ Ժողովուրդը տեսնում է, որ նույն Նիկոլ Փաշինյանը հենվում է հենց այդ օլիգարխների վրա, եւ այդ օլիգարխներից ոչ մի մազ չի պակասել, ու անում է իր եզրակացությունները։

ՈՐԵՎԷ ԴՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄ ՉԻ ՆԿԱՏՎՈՒՄ. Հայոց Աշխարհ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА