ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առավոտյան մեկ գավաթ սուրճն օգնում է տկարամտության եւ Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարին

08.11.2018 11:34 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Առավոտյան մեկ գավաթ սուրճն օգնում է տկարամտության եւ Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարին

Ամեն առավոտ մեկ գավաթ բնական սուրճը (այդ թվում՝ առանց կոֆեինի) կօգնի տկարամտության եւ Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարին: Այս մասին հայտնում է Health Medicin Network-ը՝ վկայակոչելով անցկացված հետազոտությունը:

Առավոտյան գլխացա՞վ եք ունենում. կարդացեք սա

Սուրճի բոված հատիկների գաղտնիքն այն է, որ բովելու ընթացքում ազատվում են ֆենիլինդանները, որոնք խոչընդոտում են Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդություններին հատուկ սպիտակուցների «կուտակմանը»: Խոսքը, մասնավորապես, բետա-ամիլոիդի եւ տաու-սպիտակուցի մասին է:

Միաժամանակ, գիտնականները չեն շտապում սեւ սուրճը դեղ կամ կանխարգելող միջոց համարել: Մի կողմից՝ մասնագետները նշում են այս ոլորտում լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտության մասին: Սակայն, մյուս կողմից, այնուամենայնիվ խորհուրդ են տալիս սննդակարգում ավելացնել մեկ գավաթ թունդ սեւ սուրճ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА