ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձկան ճաշատեսակները կօգնեն բարելավել ասթմայով հիվանդների առողջական վիճակը

08.11.2018 11:19 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ձկան ճաշատեսակները կօգնեն բարելավել ասթմայով հիվանդների առողջական վիճակը

Ձկան ճաշատեսակները կօգնեն բարելավել ասթմայով հիվանդների առողջական վիճակը: Այսպիսի եզրակացություն են կատարել ավստրալական Լա Թրոբեի համալսարանի մասնագետները:

Իրավիճակը սահմանին

Հետազոտությանը մասնակցել է Հունաստանից 5-ից մինչեւ 12 տարեկան 64 երեխա: Նրանց մոտ ախտորոշված էր թեթեւ աստիճանի ասթմա: Փորձի շրջանակում փորձարկվողներից կեսը սովորական սննդակարգը չի փոխել կես տարի շարունակ:

Կամավորների երկրորդ խումբը սնունդի մեջ շաբաթական երկու անգամ գործածել է յուղոտ ձուկ: Ճաշացանկի մեջ էին մտնում սաղմոնը, իշխանը եւ սարդինան, ընդ որում՝ յուրաքանչյուր չափաբաժինը կշռել է նվազագույնը 150 գրամ: Այս սննդակարգը նման է միջերկրածովյան սննդակարգին, որը ներառում է մեծ քանակությամբ բուսական մթերքներ, ձկնեղեն եւ հատիկավորներ:

Պարզվել է, որ փորձի վերջում երկրորդ խմբում ընդգրկված մասնակիցների մոտ գրանցվել է բրոնխիալ բորբոքման զգալի նվազում: Գիտնականները սա կապում են այն հանգամանքի հետ, որ յուղոտ ձուկը հարուստ է օմեգա-3 պոլիչհագեցած ճարպաթթուներով:

Փորձագետները նախկինում էլ էին ուշադրություն դարձրել, որ ճարպի, շաքարի եւ աղի մեծ պարունակությամբ մթերքների գործածումը կարող է ազդել երեխաների մոտ ասթմայի զարգացման եւ պրոգրեսի վրա: Իսկ հիմա ապացույց է ձեռք բերվել, որ առողջ սնունդը ներգործում է նաեւ ասթմայի ախտանշանների արտահայտման վրա:

Օրինակ՝ շաբաթական երկու անգամ ձուկ գործածելը ասթմայով երեխաների մոտ թոքաբորբը կարող է զգալիորեն նվազեցնել:

Հետազոտության արդյունքները ներկայացված են Journal of Human Nutrition and Dietetics պարբերականում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА