ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թալանել են «Արդշինբանկ»-ի բաժնի պետի ավտոմեքենան

08.11.2018 10:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Թալանել են «Արդշինբանկ»-ի բաժնի պետի ավտոմեքենան

Նոյեմբերի 6-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:։

Ժամը 08:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 44-ամյա Կատարինա Ստեփանյանից, ով հայտնել է, որ նոյեմբերի 5-ի ժամը 20:00-ից մինչև նոյեմբերի 6-ի ժամը 08:30-ի սահմաններն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք իրենց շենքի՝ Տպագրիչների փողոցի 13 շենքի բակում կոտրել են իր ավտոմեքենայի ապակին և ավտոմեքենայի միջից գողացել պայուսակը, որի մեջ եղել է իր անձնագիրը, կարևոր փաստաթղթեր, գումար: Գողը կամ գողերը ավտոմեքենայից տարել են նաև մագնիտոֆոնն ու կոշիկները:

«Մարդ սենց բախտ պետք է ունենա, որ Վարչապետի ներկայությամբ երդվի, թե չէ, մեզ նման» Շարմազանովը՝ Ն. Կարապետյանին

 

Ստեփանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես բաժնի պետ: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА