ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը նախատեսում է ՀՀ բոլոր քաղաքացիներին դարձնել հարկ վճարող

07.11.2018 15:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՊԵԿ-ը նախատեսում է ՀՀ բոլոր քաղաքացիներին դարձնել հարկ վճարող

2020 թ. հունվարից ՊԵԿ-ը նախատեսում է ՀՀ բոլոր քաղաքացիներին դարձնել հարկ վճարող: 18-65 տարեկան բոլոր քաղաքացիների ID քարտերը դառնալու են կուտակիչ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

ԲԴԽ բոլոր անդամները հրաժարական են տալու․ նրանց առջև պայման է դրվել «Ժողովուրդ»


«Մենք բոլորին կբաժանենք ID քարտը կարդալու հնարավորություն հսկիչ դրամարկղային մեքենային, որն էլ կիդենտիֆիկացնի գնորդին: Տարվա ընթացքում ինչքան գնումներ, որ կկատարենք, դրա առաջին տարվա համար 1 տոկոս կվերադարձնենք, 2-րդ տարին՝ 2  տոկոս, 3-րդ տարին՝ 3 տոկոս: Բայց պետք է ամեն ինչի մեջ խելամտություն լինի, այսինքն, պետք է ընտրենք այն օպտիմալ տոկոսադրույքը, որը կլինի նվազագույնը»,- նշեց Դավիթ Անանյանը:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ անձի նույնականացման համար ID քարտն օգտագործելը լավագույն գործիքն է, բայց անձն ինքն է որոշելու՝ հարկեր շատ վճարի, թե նույնականացվի և այդ հարկերից որոշակի փոխհատուցում ստանա: «Այն համակարգը, որը մենք առաջարկելու ենք, օրինակ՝ տարին ավարտվելուց հետո որոշակի ժամանակ անց հարկային մարմինը պետք է հաշվարկի, ձեր եկամուտների տարեկան հայտարարագիրը պատրաստի և այդ տոկոսը տա Ձեզ: Հիմա, եթե Դուք Ձեր անվան դիմաց չեք ունենա գնումներ, մենք այդ գնումներին բաժին ընկնող տոկոսների վերադարձ չենք անի: Դուք եք ընտրում՝ ուզում եք այդ վերադարձն ունենալ, թե ոչ»,- հայտնեց նա:

Վերջինս նաև ընդգծեց, որ վերադարձվելու է ոչ թե գնումների 1 տոկոսը, այլ գնումների մեկ տոկոսը, բայց ոչ ավելի անձի տարեկան եկամուտների 1 տոկոսից: Դավիթ Անանյանը նշում է՝ ID քարտերով կուտակային համակարգ ներդնելու նպատակը ՀՀ-ում եկամուտների համատարած հայտարարագրման կայացումն է


«Մենք պետք է հարկային գործակալի միջոցով հարկման ինստիտուտը փոխարինենք համատարած հարկային հայտարարագրեր ներկայացնելու ինստիտուտով: Իսկ ID քարտերը տեխնիկական լուծում են, որը մենք որպես օրինակ ներկայացրել ենք հանրությանը: Եթե հանրային քննարկումների ժամանակ դուր չգա հարկերից նվազեցումներ կատարելու մեր առաջարկը, մենք ձեռնպահ կմնանք, որևէ ID քարտ չենք օգտագործի, ուղղակի տարեկան հայտարարագրով կհարկենք բոլորիս եկամուտները»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Ինչ վերաբերում է անձնական տվյալների պաշտպանության խնդրին, Դ. Անանյանը նշեց, որ  ID քարտերի տվյալներում որևէ գաղտնիության խնդիր չի տեսնում, դա անձնական տեղեկատվական գաղտնիք չպարունակող տեղեկություն է:

Նրա խոսքով՝ այս համակարգը ԱՄՆ-ում, Կանադայում դեռևս 30 տարի առաջ արմատավորվել է և հաջողությամբ իրականացվում է:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА