ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

07.11.2018 22:55 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Առանց Նիկոլ ո՞ւր ես գնում Էդմոն ջան...

 

ՍՏՎԵՐՆԵՐՆ ԱՆՀԵՏԱՆՈՒՄ ԵՆ ԿԵՍՕՐԻՆ

Ըստ քաղտեխնոլոգների` ԱԺ «Ելք» խմբակցության լուծարումից հետո «Լույսն» ու «Հանրապետությունը» դուրս եկան, մնաց Նիկոլի ստվերը:

 

ՄԻ՞ԹԵ ՀԱՆԳԱՎ «ԼՈՒՅՍԸ»

Ըստ Նիկոլ Փաշինյանի` «Լույս» դաշինքում լույսերը վերջնականապես անջատեցին:

 

ԿԵՑՑԵ՜ ՓԵՏՐՎԱՐԻ 31-Ը

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Համաշխարհային տոմարագետների միությունից հայտնում են, որ Նիկոլի կառավարության կապի անկապ նախարարը հայտ է ներկայացրել «հուլյան» եւ «գրիգորյան» օրացույցների  մեջ փետրվարը դարձնել 31 օր:

 

 ՈՂԲԱՄ ՔԵԶ, ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ (ՆԻԿՈԼԻ` ԱՐՑԱԽԻ ԴԻՐՔԵՐՈՒՄ ՍԵԼՖԻԻ ՁՈՂՈՎ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ՆԿԱՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ) 

Էս ինչ զուլում երկիր ա, Իլհամը ավտոմատով ա դիրքեր գնում, Նիկոլը` սելֆիի փայտիկով:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ (ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԻ` «ԼՈՒՅՍԻՑ» ՔՊ ԹՌՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԻՆ-ից հայտնում են, որ Կոնջորյանի արածը տեղավորվում է` «խեղդվողը ձեռքերը փրփուրներին է գցում» հայտնի ասացվածքի շրջանակներում:

 

ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեռոնը քաղաքական կատեգորիա չէ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА