ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

07.11.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Շեյթան Էրմենիստան գյաբուրլար` մազութային բռնապետ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ, այսպես կոչված, արվեստի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի նոր ղեկավարությունը չպետք է կրկնի նախորդի սխալները եւ պետք է շուտափույթ կերպով բանակցությունների ճանապարհով դուրս բերի «օկուպացիոն ուժերը գրավյալ հողերից եւ հնարավորություն տա Ադրբեջանի քաղաքացիների վերադառնալ, հայրենի պատմական, հնագույն հողեր»: «Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան լավ` իրենց, տարածաշրջանի համար: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել, որ մենք չենք պատրաստվում հաշտվել նման իրավիճակի հետ»,- սպառնացել է Ալիեւը: Ալիեւը հավելել է, որ կշարունակեն աճեցնել ռազմական հզորությունը եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները «պատմական հողերն օկուպանտներից ազատագրելու» համար: «Հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը, ճիշտ վերլուծելով տարածաշրջանում առաջ եկած իրավիճակը, շուտափույթ կերպով դուրս կբերի օկուպացիոն ուժերը մեր հողերից: Հակառակ դեպքում հնարավոր է ցանկացած տարբերակ, եւ մենք պատրաստ ենք ցանկացած տարբերակի»,- ասել է Ալիեւը: Ժամանակին այդպիսի հայտարարություններին բավականին հանգիստ էինք վերաբերվում, բայց հիմա զարմանալի իրավիճակ է, քանզի թավշակրոնների եւ սորոսականների հովանու ներքո երկրում մոլեգնում է պացիֆիստական քարոզչությունը: Համ էլ, երկրի փաստացի ղեկավարի շուրթերից չի հնչում ոչինչ, որը թույլ կտար ենթադրել, որ ցանկացած ոտնձգություն արժանի հակահարված կստանա: Լավ է` գոնե, Արցախ վերջին ուղեւորության ժամանակ զինվորների հետ հանդիպմանը «դուխով» գլխարկով չէր եկել:

ԶԱՐՄԱՆՔ

Մեզ զարմացրեց ոստիկանապետ ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆԸ: Ճիշտն ասած հաճելի էր նրանից լսել, որ «ԼԳԲՏ քրիստոնյաների» պղծաֆորումի անվտանգության հետ կապված ռիսկեր կան, ուստի նպատակահարմար չէ դրա անցկացումը: Բայց միաժամանակ նա նաեւ անսպասելիորեն բացասաբար անդրադարձավ «Սասնա ծռերին»: Մասնավորապես. «Մենք կորցրել ենք ընկերներ, մեր լավագույններին, ու այս պահի դրությամբ համաներման տեքստում նշված է, որ թե՛ պատանդների, թե՛ զոհվածների հարազատների կարծիքը պետք է հաշվի առնել: Համաներման տեքստն ինձ բավարարում է: Ես էլ այդ ժամանակ պատանդ եմ եղել»: Ըստ էության, նա ակնարկում է, որ հարկ եղած դեպքում «ծռերը» կարող են նախընտրական շտաբներից նորից բանտ վերադառնալ: Հետաքրքիր է, նա մտավախություններ չունի՞ քեռի Սեմից, որի շնորհիվ հարուստ սփյուռքահայերը հանկարծ այդքան առատաձեռն են դարձել «ծռերի» հանդեպ, կամ «ծռերին» համակրող պան Սվիտալսկուց: Դե, երեւի թե, այդ հարցում Նիկոլից լսել է «դուխով» կախարդական բառը:

ԶԱՐՄԱՆՔ

Ի՞նչ կարծիքի եք, առանց ո՞ւմ ԲՀԿ չի կարող լինել: Եթե կարծում եք, որ դա Գագիկ Ծառուկյանն է, ապա սխալվում եք: Քանզի ինչքան էլ զարմանալի լինի, ինքը` «թագավորը», հայտարարել է, որ դա ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ է, պատասխանելով այն լուրերին, որ սույն տիկինը ԲՀԿ ցուցակում չի լինելու. «Առանց Նաիրա Զոհրաբյանի «Բարգավաճը» ո՞նց կարող ա լինել, ո՞վ ա ասել, որ Նաիրա Զոհրաբյանը ցուցակում չի լինելու, նա լինելու ա իրա տեղում, նա կուսակցության հիմնադիրներից ա, նա, որտեղ որ պետք ա, պատրաստ ա իր ծառայությունը կատարի»: Այնպես որ, տիկին Զոհրաբյանի ճվճվոցները սիրող որոշ քաղաքացիներ (այդպիսիններ էլ կան) կարող են հանգիստ քնել, զի ընտրարշավի ընթացաքում դեռ քանիցս կլսեն նրա անզուգական ձայնը:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА