ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա հեղափոխություն չէր, այլ՝ իշխանափոխություն» (Տեսանյութ)

07.11.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
«Սա հեղափոխություն չէր, այլ՝ իշխանափոխություն» (Տեսանյութ)

Փաստ է, որ համաներումը տարածվում է նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման քրեական գործով անցնող անձանց վրա, որոնց գործողությունների հետեւանքով կար երեք զոհ, սակայն այդպես էլ չտարածվեց «Նորք-Մարաշ» խմբի քրեական գործի մասնակիցների վրա, որոնց գործողությունների հետեւանքով ոչ միայն չկային զոհեր, այլ առհասարակ որեւէ հետեւանք չկար, բնականաբար, դժգոհությամբ են ընդունում նաեւ «Նորք-Մարաշ» խմբի գործով անցնողները: Զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի հետ առնչություն ունենալու մեղադրանքով ամբաստանյալի աթոռին հայտնված ազատամարտիկ, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար ՎԼԱԴԻՄԻՐ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ այս կարծիքը հայտնեց:

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին՝ Արթուր Վարդանյանի կողմնակիցներից

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ամպագոռգոռ բառեր էր ասում, թե աննախադեպ համաներում է անում: Էս համաներման աննախադեպը ո՞րն էր, այդպես էլ չհասկացա: Եվ երկրորդ` ի՞նչ է նշանակում «Նորք-Մարաշի» գործը չմտավ համաներման տակ, «Սասնա ծռերը»` մտավ, էդ ո՞նց եղավ: Ես «Սասնա ծռերի» հետ կապված որեւիցե խնդիր չունեմ, որ իրենք ազատ են արձակված, բայց «Ապրիլի 24-ի» գործն էլ կապվում էր Ժիրայր Սէֆիլյանի հետ: Լավ, եթե, ասենք, Ժիրայր Սէֆիլյանն ու «Սասնա ծռերը» մտել են համաներման տակ առանձին տողով, ինչո՞ւմն է խնդիրը, որ «Նորք Մարաշի» գործ կոչեցյալը չի մտնում: Ուղղակի այսօրվա իշխանությանը չեմ կարողանում հասկանալ: Ինքս արդեն 24 տարուց ավելի է ինձ քաղբանտարկյալ եմ համարում, որովհետեւ իմ քաղաքական հայացքների համար եմ անընդհատ նստել բերդերում եւ զնդաններում: Բայց այսօր «Նորք-Մարաշի» չմտնելը համաներման տակ, չեմ կարողանում հասկանալ: Սա նախկին իշխանությունների պահա՞նջն է, բայց անգամ ՀՀԿ պատգամավորներն էին կողմնակից, որ «Նորք-Մարաշի» գործը մտնի համաներման տակ: Չեմ կարողանում հասկանալ ո՛չ էս իշխանությանը, ո՛չ էլ կառավարությանը, թե ինչու համար են էս գործը էսպես անում:

ՀԾԿՀ-ն արդարացված է համարում գազի գործող սակագինը

Ի վերջո, ի՞նչ նպատակ էր հետապնդում «Նորք-Մարաշի» խումբը` Արթուր Վարդանյանի գլխավորությամբ:

Ասում են` իշխանության զավթման փորձ, բայց արդյոք իրականում եղել է, թե չի եղել, դա դեռ ապացուցելու խնդիր կա: Մենք ոչ մեկս էլ չգիտենք, այսինքն` սա աբսուրդ է: Նման ձեւով իշխանություն զավթել եւ այլն, անգամ ինքս չեմ իմացել, որ «Նորք-Մարաշի» գործը կապելու են դրա հետ: Իսկ արդյոք պետք է լիներ իշխանության զավթում, իհարկե` ոչ:

«Սասնա ծռերը» հրապարակել է ցուցակի առաջին 33 համարները

Բայց, ըստ էության, եթե անգամ այդպես էլ է, նշանակում է «Նորք-Մարաշի» խումբն ուզում էր անել այն, ինչն արեցին այսօրվա իշխանություններն` առանց զենքի...

Ես միշտ պայքարել եմ, որ իշխանափոխություն լինի, բայց ոչ զենքով, որովհետեւ հասկանում եմ, որ զենքով իշխանափոխություն անելը էն չի: Մենք գործ ունենք աշխարհի իշխանությունների, երկրների հետ, իսկ զենքով իշխանափոխություն` որեւիցե մի երկիր չէր ընդունի մեզ: Այսքանը հասկանալով` ես կարո՞ղ էի գնալ նման գործողությունների, իհարկե` ոչ: Ինչ վերաբերում է թավշյա հեղափոխությանը, սա հեղափոխություն չէր, այլ իշխանափոխություն:

ՕԵԿ-ը ևս մասնակցում է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Ինչո՞ւ:

Թող որեւիցե մեկը չասի հեղափոխություն է եղել: Կոռումպացված, եսիմ ինչ այնքան մարդիկ կան, ովքեր եղել են նախկինում ու հիմա, ասենք, նորից հայտնվել են իշխանության հովանու տակ: Նույն բանն է կատարվելու, ես այդքան էլ մեծ հույսեր չունեմ: Հիասթափված եմ, եթե էսպես պիտի լիներ հեղափոխությունը: Ի՞նչ պատճառներով «Նորք-Մարաշը» չպետք է մտնի համաներման տակ: Հիմա էնքան հիասթափված եմ, որ նորից էլի կարող է դառնամ ընդդիմադիր:

Սասնա ծռեր»-ի ընտրական ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА