ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷԺԱՆ ԹԱՏՐՈՆ, ՈՐ ՀՈՐՋՈՐՋՎԱԾ Է «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

07.11.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԷԺԱՆ ԹԱՏՐՈՆ, ՈՐ ՀՈՐՋՈՐՋՎԱԾ Է  «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Հայաստանում ունենք թագավորություն, եւ ունենք նաեւ թագավոր: Թագավորությունը կոչվում է քաղաքական համակարգի ավերակներ, իսկ ավերակաց թագավորն էլ նորին գերազանցություն Նիկոլ Փաշինյանն է: Հաշված օրեր անց կուսակցությունները եւ դաշինքները պետք է հանձնեն նախընտրական փաստաթղթերը, սակայն գրեթե ոչ ոք ցայտնոտի մեջ գրեթե ոչինչ չի հասցնումՊլանքաշության օրինականացման ջատագով Ալեն Սիմոնյանն էլ հրճվանքով խոսում է, թե իրենք իշխելու են տասը տարի, եւ դա ամենաքիչը:

ՏԵՍՆԵԼ ՓԱՐԻԶՆ ՈՒ ՆՈ՞Ր ԿՈՐԾԱՆՎԵԼ

 

ԶՐՈՅԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՄԵՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Դե իհարկե, երազելը արգելված չէ ոչ ոքի, այդ թվում եւ Ալեն Սիմոնյանին: Բայց քանի-քանիսին ենք տեսել, որ ինքնագոհ արտաբերում էին «Մեր դեմ խաղ չկա» բանաձեւը, եւ ո՞ւր են հիմա նրանք... Բայց այս պահին թավշակրոնները թերեւս հրճվելու տեղ ունեն: Քաղաքական համակարգը գործնականում զրոյացված է: Այս պահի դրությամբ թերեւս չկա կուսակցություն, որին քվե տալու գաղափարով խանդավառված լինեն ՀՀ քաղաքացիները` լինեն «ազատ եւ հպարտ», թե` ադեկվատ: Բայց դա չի նշանակում, որ ամբողջ դաշտը պատկանում է ՔՊ-ին, քանզի ՔՊ-ն առանց մեկ անձի` ժողովրդական վոժդ Նիկոլ Փաշինյանի, նույնիսկ ավելի զրո է, քան ամենաէկզոտիկ կուսակցությունը, որի անունը 100 ընտրողներից մեկն իմանա, կամ չիմանա: Այսինքն` բազմակուսակցության վրա հիմնված քաղաքական, առավել եւս, պառլամենտական քաղաքական համակարգի փոխարեն ունենք վակուում: Այդ վակուումը  հնարավոր չէ լցնել ՔՊ-ի պես քվազիկուսակցությունով, որը չունի ո՛չ կենսագրություն, ո՛չ ծրագիր, ո՛չ ավանդույթ: Չէ՞ որ ընդդիմադիր պահանջարկն էլ պետք է լցվի: Դե պարզ է, որ համոզված նիկոլականները գնալու են ընտրության եւ քվեարկելու են, անգամ եթե ՔՊ ցուցակում հայտնաբերեն ցուցարարների հետ քայլած Չալո անունով շանը: Իսկ ովքեր դեմ են, կամ ինչ-որ ձեւով մոտիվացվելու են մասնակցելու քվեարկությանը, կամ տնից դուրս չեն գալու` արդարացնելով այն բանաձեւը, որ վատ մարդիկ գալիս են իշխանության, քանզի լավ մարդիկ չեն գալիս ընտրատեղամաս: Քվերակությանը մասնակցելու մոտիվացիան, եթե ամենապարզ ձեւով ներկայացնենք, կլինի հետեւյալը` կքվեարկենք ցանկացածին, բացի Նիկոլից: Այդ մոտիվացված մարդկանց քանակն ավելի մեծ կլինի, եթե պարզ բացատրվի, թե ինչ է սպասվում միակուսակցական մենիշխանության դեպքում: Բայց այդտեղ էլ սպասելի է կեղծ ընդդիմադիր մանիպուլացումը: Այսպես, «Ելքի» բեկորներից «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետությունը» ոչ մի կերպ չեն կարող համարվել ռեալ ընդդիմադիր, նրանք ընդամենը կեղծ այլընտրանք են ՔՊ-ին: Այլ հարց է, որ, օրինակ, Արամ Սարգսյանը Էդմոն Մարուքյանից անջատվեց նաեւ այն դրդապատճառով, որ լրատվական դաշտը տարիներ շարունակ «գլխավոր էլեկտրիկ» Էդմոնին որակում էր որպես Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի մարդը: Թե ինչքանով է դա համապատասխանում իրականությանը` ոչ մի նշանակություն չունի, քանզի ԶԼՄ-ների ստեղծած կարծրատիպը շատ կպչուն է, լինի դա հիմնավոր, թե անհիմն: Զորօրինակ, թեեւ ռեալ կյանքը  զրոյացրեց բոլորից 50 տոկոս տանող Սաշիկ Սարգսյանի միֆը, բայց էլի այդ միֆին հավատացողներ մնացել են: Ինչեւէ, ինչքան ավելի բարձր լինի մասնակցությունն ընտրություններին, այնքան ավելի բարձր կլինի ընդդիմության ստացած տոկոսը: Իսկ բարձր մասնակցության մոտիվացնող հանգամանքներից մեկն էլ ռեյտինգային ցուցակներն են, բայց այդտեղ ընդգրկվելու եւ սեփական ռեսուրսը ծախսելու մոտիվացիա պետք է ունենան հեղինակավոր մարդիկ: Եվ ով ինչքան ավելի շատ այդպիսի մարդ կարողանա մոտիվացնել եւ բերել իր ռեյտինգային ցուցակը, նա էլ ավելի շատ քվե կշահի: Իհարկե, քիչ չեն նաեւ ռեսուրսով օժտվածները, ովքեր պատրաստ են սեփական անձեռնմխելիության համար ծառայամտորեն աշխատել Նիկոլի կուսակցության համար: Սակայն այդպիսի կադրեր ցուցակում հավաքելը ընդհանուր վարկանիշը շատ էականորեն գցող հանգամանք է

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՀԵՏԸ

 

ՊՂԾԱՖՈՐՈՒՄԻ ՀԱՐՑԸ ԸՆՏՐԱՐՇԱՎՈՒՄ

Անշուշտ, շատ դրական է, որ, ի վերջո, չանցկացվեց այնպիսի զազրելի բանը, ինչպիսին է Հայաստանում «ԼԳԲՏ քրիստոնյաների» ֆորումի անցկացումը, որը նախատեսված էր նոյեմբերի կեսին, այսինքն` ճիշտ ու ճիշտ այն պահին, երբ կուսակցությունները հանձնելու են նախընտրական փաստաթղթերըԲայց հետաքրքրականը հետեւյալն է` որոշ նիկոլականներ սոցցանցերում պնդում են, թե ֆորումի թիկունքում ռուսներն են եւ Քոչարյանը (քանի որ դրսից կազմակերպիչը Ռուսաստանի ԼԳԲՏ կառույց է), ու դա արված է Նիկոլին այդ պղծաֆորումով «կեղտոտելու» եւ դրա դեմ պայքարի ալիքը հակահեղափոխության վերածելու նպատակով: Քաղաքացիների մի ստվար զանգված էլ համոզված է, որ պղծաֆորումի թաքուն նախաձեռնողները հենց նիկոլական իշխանություններն են, որոնք հարմար պահին կարգելեն ֆորումը եւ դրանով կբարձրացնեն բավականին արագ անկում ապրող նիկոլական ռեյտինգը: Իհարկե, այդ երկու վարկածներն էլ ճշմարտության հետ քիչ առնչություն ունեն: Սակայն, միեւնույնն է, բարեհաջող տապալված (կամ դեպի հետընտրական շրջան հետաձգված) պղծաֆորումի հարցը քվեատուների տրմադրությունների վրա ազդող գործոն է: Համացանցում Սաքունցի աղիողորմ կաղկանձը հուշում է, որ ԼԳԲՏ եւ դրան մերձ ամբողջ «քաղաքացիական սեկտորը» այժմ սկսելու է աշխատել Նիկոլ Փաշինյանի վարչակարգի դեմ: Ու արդեն զգացվում է, թե ինչքան վարկաբեկիչ լուսանկարներ են արտանետվել ցանց, ուր պատկերված են իշխանական դեմքերը ԼԳԲՏ հանրակցության ամենահակասանիտարական ներկայացուցիչների հետ: Կասկածից վեր է, որ համացանց արտանետվելու է նաեւ այն ամբողջ շերտը, թե ինչ ակտիվորեն ԼԳԲՏ-ները մասնակցում էին «թավշյա ոչ բռնի» նիկոլական հեղափոխությանը: Դե գումարած դրան, նաեւ որոշակի ճնշումներ են գալու Արեւմուտքից:

ԽՍՀՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍՏՎԵՐԸ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿՈՍՏՅՈՒՄԸ» ԴՈՒՐ Է ԵԿԵԼ ՆԻԿՈԼԻՆ, ԲԱՅՑ ԵՎՐՈՊԱՑԻՔ ՀԱՐԱՄՈՒՄ ԵՆ

Ժամանակին շատ է խոսվել, որ 2015-ի Սահմանադրությունը կարված է Սերժ Սարգսյանի «հագով», դրա վերաբերյալ բազում քննադատություններ են հնչել, այդ թվում եւ նույն Նիկոլը: Սակայն այդ «կոստյումին» տիրանալուց հետո այն շատ է դուր եկել Նիկոլին, առավել եւս, ԱԺ մեծամասնությանը տիրանալու հեռանկարի պայմաններում: Սակայն. զորօրինակ, ԵՄ դեսպան Սվիտալսկին, ով ժամանակին բավականի թեւութիկունք էր նույն ԼԳԲՏ-ներին, հիմա բարբառում է Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին, նշելով, որ վարչապետական լիազորությունները շատ-շատ են, իսկ նախագահին գրեթե ոչինչ չի հասել: Բայց դա դեռ քիչ է, դեսպան Սվիտալսկին առատորեն աղ է ցանում եւ Նիկոլի մյուս ցավոտ վերքին` «Սասնա ծռերի» հարցին: Ակնհայտորեն ամերիկացիների հովանավորությամբ ազատություն ստացած, կուսակցություն ստեղծած եւ թափով ընտրություններին պատրաստվող «Սասնա ծռերը» զգալի սպառնալիք են Փաշինյանի իշխանության համար, քանզի սովորություն ունեն զինյալներով լեցուն բեռնատարով մտնել իշխանական շենքեր, եթե իշխանության արածը դուրները չի եկելԲայց արի ու տես, որ ԵՄ դեսպան Սվիտալսկին էլ դրական է տրամադրված «ծռերի» նախընտրական ակտիվության վերաբերյալ, եւ օրինակ է բերում Իսրայելին ու Իռլանդիային, ուր տեռորիստական անցյալ ունեցող բավականին շատ պետական եւ քաղաքական դեմքեր կան: Դե ինչ, տեսնենք դեռ ինչ անակնկալներ Նիկոլին բաժին կհասնի տարբեր գերտերությունների մայրաքաղաքներից: Մոսկվա, Վաշինգտոն, Բրյուսել, դրան գումարվում են նաեւ Թեհրանն ու Թել Ավիվը, դե Էրդողանի մշտական լկտիությունն էլ անպակաս է: Դրան էլ ավելացան Ալիեւի անհամբեր հարցադրումները, թե երբ է Նիկոլը պատրաստվում հողեր վերադարձնել...   

ՀԱՅՈՑ ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА