o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

27.07.2016 18:14 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, խորհրդանիշներն են կառավարում աշխարհը, ու այդ առումով շատ խորհրդանշական էր այս պոռնոգրաֆիկ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ, որ զինված խումբն իր ասուլիսին ներկայացրեց լրագրողներին: Դա խորհրդանշում է ՊՊԾ գնդում տիրած «բարդակ» վիճակը, որի պատճառով էլ զինյալներն այդպիսի հեշտությամբ կարողացան գրավել ոստիկանության  զորքերի այդ խոշորագույն զորամասը: Անշուշտ, այդ ժամացույցը խորհրդանշում է իրավիճակը բազում հիմնարկություններում: Բայց, զարմանալիորեն, այդ ժամացույցի առկայությունը ՊՊԾ գնդի տարածքում «բարդակ» վիճակ ստեղծեց եւ զինյալ խմբի ներսում: Վկայությունը` երկու զինյալների փորձը` ավտոմեքենայով ճեղքումն իրականացնել, ու դատելով ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությունից, դա լրիվ ինքնագլուխ քայլ էր:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ զինված խմբի ներսում այժմ տիրող վիճակը, անշուշտ, միայն այդ խորհրդանիշ ժամացույցի "մոգական" ազդեցությամբ չի պայմանավորված, այլ մեծամասամբ` խմբի շատ խայտաբղետ կազմով: 31-ից միայն 10-ն են այնտեղ Ազատամարտի բովով անցած մարդիկ, իսկ մնացածը... Սոցիալական ցանցերի օգնությամբ հավաքածներից ի՞նչ պետք է սպասել: Արցախի հերոս ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ բավականին կիրթ ձեւով ներկայացրեց նրանց բարոյահոգեբանական վիճակը. «Ցավոք, զինված խմբի տղաները չհարգեցին պետության հիմնական պահանջը, այն է` լրատվամիջոցների առաջ հանդես գալ բացառապես առանց զենքի: Կազմակերպեցին զենքի ու ռազմականության բացահայտ ցուցադրություն, այնուհետեւ էլ, ուղիղ եթերում սկսեցին օդ կրակել: Ես սա խստորեն դատապարտում եմ եւ անընդունելի եմ համարում»: Իսկ քաղաքագետ Միհրան Հակոբյանը առավել ուղիղ գնահատեց այդ կազմը. «Անկիրթ, անգրագետ, ֆիքստուլ ու անուղեղ տպեր, որ ուղիղ եթերում զա կայֆ օդ կրակեցին` առանց հաշվի առնելու, որ միլիոնանոց քաղաքում էդ գյուլլեն մի տեղ, մեկի երեխի գլխին, մեկի տան վրա կարող է ընկնի»: Դե, ինչ ասես, օրինակ, Բարսելոնայից ժամանած ոմն քիսաչու կոչը. «Կամերան շպրտեք մի յան, հելեք փողոց, հելեք ջարդե՛ք, վառե՛ք, ջհուդ չեք»: Հարազատ Բարսելոնայում այդ ջահելի լեզուն «ջհուդ» բառի համար կմտցնեին իր համապատասխան մարմնամասը, իսկ ահա Երեւանում... Եվրոպաները նրան չդատապարտեցին, փոխարենը ակտիվացան տարատեսակ գերտերությունների ագենտներ եւ կառչելով Հայաստանի հետ կապ չունեցող այդ անասունի խոսքից, այժմ փորձում են վարկաբեկել հայ ազգայնականությունը, Նժդեհի ցեղակրոն ուսմունքը, ամենայն ազգայինը...

Ի դեպ, նույն եվրոպացիները անընդհատ հորդորելով ՀՀ իշխանություններին գործել զուսպ, նույն ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ արդեն ամենօրյա իրողություն դարձած ահաբեկչությունների ժամանակ, ընդհակառակը, գործում են շատ կոշտ: Տո, ձեր ինչ գործն է` մեր իշխանությունը ինչպես է գործում, սա մեր տունն է, ու կգործենք այնպես, ինչպես ճիշտ կհամարենք: Իսկ դուք կարող եք դասընթացների գալ` սովորելու, թե ինչպես գրոսմայստերական քայլերով, առանց արյան հանգուցալուծել այդպիսի էքստրեմալ իրավիճակները: Տո, դուք մեզանից սովորելու բան ունեք, ուստի ձեռնպահ մնացեք մեղ սովորեցնելուց:

Բայց բավ է բացասական բաների մասին: Մի քիչ էլ խոսենք թեեւ զարմանալի, բայց պոզիտիվ երեւույթների վերաբերյալ: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ սահմանամերձ Կողբ գյուղում կստեղծվի ԹՈՒՄՈ կենտրոն: Պատկերացնո՞ւմ եք, 2018-ին տարբեր տեղերից այդ սահմանամերձ գյուղ ժամանելու են 600 ուսանող: Այ դա է հող պահելու, սահմանամերձ գյուղերը պահելու լավագույն տարբերակներից մեկը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА