ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

06.11.2018 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մեր հայրենակիցներից շատերը վրդովվել էին սոցցանցերում հայտնաբերելով սկանդալային կապտամազիկ Ասյա Խաչատրյանի լուսանկարները ազերի ընկերոջ հետ, որը հատուկ ստորաբաժանման ծառայող է: Ինչքան էլ զարմանալի լինի, դրան շատ տհաճ ձեւով անդրադարձել է SOS հաղորդման ռեժիսոր ՀԱՅԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ, ով ուղիղ եթերում հայտարարել է. «Ինչպես կարող եք ազգային պատկանելությամբ որոշել, որ այդ մարդը ձեր թշնամին է, թշնամին այն մարդն է, ով խանգարում է ձեր ապրելուն: Եթե թշնամին սահմանին կրակում է ձեզ վրա խնդրեմ` դուք էլ կրակեք ու սպանեք, բայց մի ատեք»,- ասում է Հայկը: Վերջում Հայկը նշեց. «Ցանկացած մարդ իրավունք ունի ընկերություն անել նրա հետ, ում հետ ցանկանում է: Ես ուզում եմ ադրբեջանցիների հետ նորմալ ընկերություն անել, գնալ իրենց տուն, հաց ուտել ու նորմալ շփվել նրանց հետ եւ կուզեմ, որ ադրբեջանցին էլ իմ տուն գա: Ուզում եմ ազգերն իրար լինեն ընկեր, ոչ թե թշնամի»: Դե ինչ, նա զարմանալիորեն ապացուցեց, որ պտուղը ծառից հեռու չի ընկնում: Չէ՞ որ նրա հայրը` Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը տարիներ առաջ փորձում էր ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացմանն օգնել: Այստեղ մնում է ափսոսալ, որ այդպիսի ապազգային տարրը կրում է Հայկ անունը, եւ կարծում եմ, որ դա պետք է վիրավորական լինի այդ անունը կրող ցանկացած պարկեշտ հայի համար: Հիմա ինչպե՞ս անենք, որ այդ երիտասարդն իր անունը փոխի:

ԶԱՐՄԱՆՔ

Երկրի գլխավոր հարկահան ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆՆ էլ մի նորամուծություն է անում, որը թերեւս, դուր գա քաղաքացիներին: Պետեկամուտների կոմիտեն մտադիր է առաջարկել փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որի արդյունքում նույնականացման քարտերը` ID քարտերը, կծառայեն նաեւ որպես կուտակային քարտեր ու կօգտագործվեն առեւտրային կենտրոններում: Այս մասին հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը` կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում: «Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն հանրային ծառայությունների համարանիշ, ID,- բոլորի համար պատրաստվելու է հայտարարագիր: ID քարտերը համատարած հայտարարվելու են կուտակիչներ, պետությունը հայտարարելու է, որ սա կուտակիչ քարտ է: Մենք բոլորին կբաժանենք ID քարտը «կարդալու» սարքավորում, հաշվիչ դրամարկղային մեքենան կնույնականացնի գնորդին, ու երբ դուք կգնաք օրվա հացը առնելու, ՊԵԿ-ում դա կգրանցվի որպես գնված արժեք: Տարվա ընթացքում ինչքան որ գնումներ կատարենք, դրա համար առաջին տարում 1, երկրորդ տարում` 2, երրորդ տարում ամբողջ տարվա առեւտրի 3 տոկոսը կվերադարձնենք քաղաքացուն»,- հայտարարել է Անանյանը: Նա նշել է, որ այս նորամուծության արդյունքում ամբողջ ազգը կդառնա հսկիչ դրամարկղային մեքենաների նկատմամբ հսկողություն իրականացնող անձ: Գեղեցիկ է հնչում, չէ՞: Բայց իրականում քաղաքացիները ճիշտ կանեն, որ չուտեն այդ խայծը, քանզի ձրի փող չի լինում եւ ընդամենը միջոց է վերահսկել բոլորի ֆինանսական ծախսերը, այն էլ բացարձակապես: Ուստի ավելի լավ է մի գայթակղվեք այդ 1-3 տոկոսներով, այլ պարզապես բավարարվեք ՀԴՄ կտրոն պահանջելով:

ԶԱՐՄԱՆՔ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА