ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԽՍՀՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍՏՎԵՐԸ

06.11.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԽՍՀՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍՏՎԵՐԸ

«Քիչ առաջ Սյունիքի նախկին մարզպետի գրասենյակի արտաքին կապերի ծառայությունը տարածեց հաղորդագրություն, համաձայն որի, Սուրիկ Խաչատրյանը իր աջակցությունն է հայտնում համաժողովրդական շարժմանը: «Այլեւս անհնար է անմասն մնալ մեր երիտասարդների արդար պոռթկմանը: Ժամանակն է միասին վերջ դնենք տասնամյակների թալանին եւ պաշտոնյաների բեսպրեդելին», - գրված է Խաչատրյանի հաղորդագրության մեջ: «Այո, գուցե մի փոքր ուշացումով, սակայն սրտանց միանում եմ համաժողովրդական շարժմանը»: Աղբյուրների համաձայն` նախկին մարզպետը մտադիր է անձամբ միջնորդել բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացին»: Արմքոմեդի կայքի մայիսի 10-ի այս կատակային լուրը որոշ կայքեր հրապարակել են որպես թարմ լուր, եւ քաղաքացիներից շատերը հենց այդպիսին էլ դա ընկալել են:

ՏԵՍՆԵԼ ՓԱՐԻԶՆ ՈՒ ՆՈ՞Ր ԿՈՐԾԱՆՎԵԼ

 

ԱՌՆԵՏԱՎԱԶՔԸ ՈՐՊԵՍ ԽՐԱԽՈՒՍՎՈՂ ԵՐԵՎՈՒՅԹ

Զարմանալի չէ, որ Լիսկա մականունով մարդու վերաբերյալ մի քանի ամսվա վաղեմության կատակը, ինչպես «ազատ եւ հպարտ» քաղաքացիների, այնպես էլ «սեւ հակահեղափոխականներից» շատերը ընկալել էին որպես միանգամայն լուրջ եւ միանգամայն հավաստի լրատվություն: Չէ՞ որ գործնականում ինչքան օլիգարխ կա` անցել են Նիկոլ Փաշինյանի թրի տակով եւ դրան գրավոր հավատարմության երդում տվել: ՀՀԿ ճամբարը լքածների մի մասի վերաբերյալ էլ պաշտոնապես է հաստատվել, որ ընդգրկվելու են «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, դե, իսկ ճամբարափոխության խորհրդանիշ Ֆելիքս Ցոլակյանի նախարարական պորտֆելը եւ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի մարզպետությունը մեր հանրությանը հանգեցրել են համոզման, որ «նախկին ռեժիմի» ցանկացած, նույնիսկ աչքի գրող համարվող ներկայացուցիչ կարող է մեկ վայրկյանում կերպարանափոխվել «սպիտակ եւ պուպուշ» հեղափոխականի: Չէ՞ որ ժողովրդական վոժդ Նիկոլն էլ ասել է, որ մեր երկրում օլիգարխներ չկանԲայց եթե իշխանություն կորցրած ճամբարից առնետավազքը նորություն չէ, ապա իշխանական կուսակցությունից առնետավազքի իրողությունը արդեն լրիվ սյուռեալիզմ է: Վառ օրինակը` «Լուսավոր Հայաստանից» ՔՊ փախած, այն էլ Էդմոն Մարուքյանի սանիկ Հայկ Կոնջորյանն է: Տեսեք-տեսեք, ուզեցել է «հեղափոխության ակունքին մոտիկ» լինել: Նույն հարթության մեջ է եւ այն, որ Դավիթ Սանասարյանը լքեց «Ժառանգությունը», եւ հանրությանը ներկայացրեց հետեւյալ արդարացումը. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանցավոր միավորում չի, որ նրան անդամագրվելը պախարակվի»:

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՀԵՏԸ

«Հնարավոր է, որ տարբեր հանրապետականներ ու այլ կուսակցականներ հիմա փորձեն տեղ գտնել ծանրության կենտրոնի տարածքում, բայց դա չի նշանակում, որ նրանց ցանկություններով պետք է չափել տվյալ ուժին, եւ մեզնից մեծ ուժ է պահանջվելու, որ ժողովրդի մեծամասնության վստահությունը վայելող ուժը շարունակի մնալ հաշվետու ժողովրդին: ՔՊ-ում են հիմնականում մեր էն ընկերները, ովքեր ՀՀԿ-ի դեմ կռիվ են տվել ու հիմա կռիվ են տալիս, որ ՀՀԿ-ի քանդած Հայաստանը ոտքի հանեն»:

ԷԺԱՆ ԹԱՏՐՈՆ, ՈՐ ՀՈՐՋՈՐՋՎԱԾ Է «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Ի դեպ, ոչ միայն ՔՊ կուսակցությունը, այլեւ ԽՍՀՄ Կոմկուսը մեր երկրում երբեւէ հանցավոր կառույց չի ճանաչվել: Եվ շատ նման է, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն աստիճանապես վերածվում է իր կարգավիճակով սովետական կոմունիստների պես մի բանի, որի շարքերն ու վերնախավը փաստացի որեւէ գաղափարախոսության կրող չէին, սակայն չինովնիկական կադրերի դարբնոց էին: ԽՍՀՄ Սահմանադրությունում կար չարաբաստիկ 6-րդ հոդվածը, որը սահմանում էր Կոմկուսի ղեկավար եւ ուղղորդող դերը, եւ, ի դեպ, Հայաստանում 1990-ին առաջինը չեղյալ ճանաչվեց հենց Սահմանադրության այդ դրույթը: Իսկ հիմա նման է, որ տեղի է ունենում վերադարձ դեպի այդ չարաբաստիկ 6-րդ հոդվածը:

ՀԱՅՈՑ ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

ԴԵՊԻ ՄԻԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Ընդդիմությունը արտահերթ ընտրություններին պատրաստվելու ժամանակ չունի: Ինչպես փաստում է ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը. «Ընդդիմադիր կուսակցություններին հնարավորություն չտրվեց քիչ թե շատ բնականոն կերպով նախապատրաստել ընտրություններին, եւ ես դա ասել եմ նաեւ ԱԺ ամբիոնից: Մենք, մինչեւ հոկտեմբերի 30-31-ը չգիտեինք, թե ո՞ր օրենքով են անցկացվելու ընտրությունները: Այդպիսի խայտառակ նոնսենս, քիչ թե շատ իրեն ժողովրդավար երկիր համարող պետությունում, չէր կարող լինել: Սա ակնհայտորեն հակաժողովրդավար մթնոլորտ է, այլ բան է, որ մենք ընտրություն չունենք, եւ ստիպված ենք այդ հակաժողովրդավարական մթնոլորտում բարձրացնել մեր ձայնը»: Դե, եթե երկու շաբաթում պետք է ներկայացվեն նախընտրական բոլոր փաստաթղթերը, ապա պատկերացրեք` բանակցություններ եւ համաձայնություններ, դաշինքներ կազմել-չկազմելու հարց, ցուցակներ կազմելը, փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելը... Դա նույնիսկ իշխող ՔՊ-ի պարագայում է բարդություններ առաջացնում, երբ ունեն բոլոր վարչական լծակները, իսկ ընդդիմադիրների մոտ` առավել եւս: Սխալված չենք լինի, եթե պնդենք, որ այդ «ափալ-թափալ» մթնոլորտը ստեղծվել է միտումնավոր, որպեսզի քաղաքացիները մոտիվացված չլինեն մասնակցել ընտրությունների, ընտրությունների գան միայն Նիկոլի կողմնակիցները, ովքեր անգամ Երեւանում չեն գերազանցում 34 տոկոսը, իսկ մարզերում` առավել եւս, ու ՔՊ-ն զավթի գերիշխող դիրք: Նույնիսկ Սահմանադրությամբ նախատեսված մանդատների 1/3-ի համար ստեղծված է մանիպուլյացիա` լուծարվեց «Ելք» դաշինքը, ու Էդմոն Մարուքյանի եւ Արամ Սարգսյանի կուսակցությունները մասնակցելու են առանձին, ընդդիմության անվան տակ, բայց իրականում մնալով փաստացի ՔՊ-ի մասնաճյուղ: Խորհրդային իրականությունում այդպիսի բան տեսնում էինք սոցճամբարի որոշ երկրներում` կար իշխող կոմկուս եւ «դաշնակից կուսակցություններ»: Այդ նույն վիճակը դիկտատուրայի ձգտող Նիկոլը փորձում է ստեղծել մեզանում: Ի՞նչ կարող են դրան հակադրել քաղաքացիների այն ջախջախիչ մեծամասնությունը, որն ակնհայտորեն կողմ չէ ՔՊ-ի միակուսակցական դիկտատուրային: Միայն մեկ բան` անպայման մասնակցել ընտրությունների եւ քվե տալ ցանկացած կուսակցությանը, որը «Իմ քայլը» դաշինքից կամ վերջինիս «ճտերից» չէ: Գոնե այդ դեպքում խորհրդարանում կլինի լավ, թե վատ ընդդիմություն, հակառակ պարագայում էլ ոչ ոք չի կարող գտնվել, ով կխանգարի թավշակրոն խունտային ճնշել բոլոր քաղաքացիական ազատությունները եւ անցկացնել ցանկացած հակազգային որոշում` այդ թվում եւ բացարձակապես մերժելի զիջումներ Արցախի հարցում ու տարատեսակ` ՀՀ քաղաքացիների 97 տոկոսի կողմից մերժվող հակաբնական փոքրամասնություններին արտոնություններով օժտելը:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՐԿԵՍԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵԼՈՈՒԻՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА