ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեր դեմ էս հելել, արա՛... Հունան Պողոսյանըՙ Արթուր Վարդանյանին. տեսանյութ

06.11.2018 12:27 ԻՐԱՎՈՒՆՔ
Մեր դեմ էս հելել, արա՛... Հունան Պողոսյանըՙ Արթուր Վարդանյանին. տեսանյութ

Այսօր հրավիրված մամլո ասուլիսին ԼԵՎ ԳՐՈՒՊ փաստաբանական ընկերության ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ անդրադառնալով «Նորք-Մարաշ» զինված խմբի թեմային որոշ դրվագներ մանրամասնեց լրագրողներին: Մասնավորապես, ՀՀ նախկին ոստիկանապետի առաջին տեղակալ, իսկ հիմա Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի պահվածքի վերաբերյալ, երբ 2015 թվականին զինված խմբին բերման են ենթարկել. «ես չէի բարձրաձայնի այդ անձի անունը, եթե վերջինս այսօր պաշտոն չունենար: Իմ պաշտպանյալ Արթուր Վարդանյանը ինձ լիազորել է, որպեսզի տեղեկացնեմ, որ նա ունի հաղորդում հանցագործության մասին: Մասնավորապես, երբ ձերբակալվում է «Նորք-Մարաշ» խումբը, երբ Արթուրի ձեռքերին անցկացնում են ձեռնաշղթաները, ով շրջապատված է լինում հատուկ ջոկատայիններով, այդ պահին ներս է մտնում Հունան Պողոսյանը եւ սեռական հայհոյանքներով հանդերձ սկսում է հաշվեհարդար է տեսնել անձի նկատմամբ, ով արդեն ձերբակալված էր եւ լավագույն դեպքում չէր կարող դիմադրություն ցույց տալ: Այնուհետ Հունան Պողոսյանը ասումՙ Արթուրին. «մեր դեմ էս հելելՙ արա՛, էդ ո՞ւմ դեմ էս հելելՙ արա՛»: Այս արտահայտություններից բացի նա ասում է, որ չթողնեք շորերը հագնի, թող սառի»»,- նշեց փաստաբանը:

​​​​​​​Բողոքի ակցիա՝ «Նորք Մարաշ» խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի կալանքը փոխելու պահանջով

Իսկ ինչու այն ժամանակ այս հարցը չէր բարձրաձայնվում եւ հիմա նոր, փաստաբանը նկատեց.

«Նախկինում դրա մասին բարձրաձայնելուց, դրա ՕՕԳ-ն կլիներ զրո: Նախկին ասելով նկատի ունեմ նախկին իշխանությունների օրոք: Բոլորս գիտենք, որ բազմիցս են եղել հաշվեհարդարներ, ով փորձել է բարձրաձայնել, կամ չի ապացուցվել, կամ գործը մտել է փակուղի: Իսկ այն տեսակետին, որ իշխանափոխությունը եղել է մայիսին, ինչու եմ հիմա բարձրաձայնում, իմ պաշտպանյալին տվեցի հարցը, նա ինձ փոխանցեց, որ տվյալ անձնավորությունը բացարձակ իրավունք չունեն աշխատելու նոր Հայաստանումՙ ունենալով նման օրինակ գործողությունների տեսակ: Կարծում եմ խախտվել է երկու հոդված, Հունան Պողոսյանը չարաշահել է իր պաշտոնական դիրքը, անզոր մարդուն մոտենալով հաշվեհարդար է  տեսել, որը մեկ բառով կոչվում է խոշտանգում: Եվ քանի որ Հունան Պողոսյանը նոր պաշտոն է ստացել, դրա համար այս հարցը հիմա է բարձրաձայնվում: Կարծում եմ, եթե վերջինս չլիներ գործադիրում, հարցը չբարձրաձայնվեր»,- եզրափակեց փաստաբանը

Մանրամասներըՙ տեսանյութում.

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА