ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրինա Շեյկը խոստովանել է՝ իրեն մեղավոր է զգում դստեր առաջ

04.11.2018 11:20 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Իրինա Շեյկը խոստովանել է՝ իրեն մեղավոր է զգում դստեր առաջ

32-ամյա Իրինա Շեյքը վերջերս տված հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ իր կյանքը միշտ չէ որ իդելական է, որքան առաջին հայացքից թվում է: 

Միլիոնատեր հայի կինը կրկին բարձունքում է. Ուիլյամսն առաջին հաղթանակը տարավ ԱՄՆ–ում

 

Հիմա նա Ellen Tracy բրենդի հետ է համագործակցում, և նրանց հավաքածուն նվիրված է զբաղված կանանց, ովքեր գնահատում են հարմարավետությունը: 

«Ես ուզում եմ ես լինեմ և չեմ ուզում լսել դատապարտման խոսքերը ոչ հաջող համադրության համար: Ես հագնում եմ հարմարավետ կոշիկներ և սպորտային շալվարներ: Եվ ես նույնպես մարդ եմ, ով ամեն առավոտ հազար գործ ունի»,-նշել է վերջինս: 

Նա նաև խորհուրդ է տվել կանանց չհավատալ համացանցում կանանց իրդելական լուսանկարներին: 

«Սոցիալական ցանցերում ես գրեթե միշտ կիսում եմ միայն իմ աշխատանքային լուսանկարները: Այնտեղ ամեն ինչ հիանալի տեսք ունի: Ինստագրամի էջում չեք տեսնի պապարացիների կամ անձնական կյանքիս լուսանկարներ: Երբեմն հանդիպման ժամանակ մարդկանցից լսում եմ. «Բայց դու այլ տեսք ունես»: Ես տարբերվում եմ, քանի որ ես չունեմ անթերի դիմահարդարում և ես չունեմ կատարյալ լույս»,-նշել է Շեյքը: 

Նա նշել է, որ մամուլում իր մասին լուրեր չի կարդում: 

«Ես գրեթե ոչինչ չեմ կարդում իմ մասին, և երբ կարդում եմ, սովորաբար ծիծաղում եմ: Ես սիրելի ընտանիք և ընկերներ ունեմ: Ես նրանց մասին հոգ եմ տանում և գիտեմ, թե ով եմ ես: Պարզապես ապրում եմ իմ կյանքով և չեմ ուզում լինել ուրիշ»,-նշել է մոդելը: 

Նա նաև նշել է, որ գոհ չէ, թե ինչպիսի մայր է նա: 

«Ես մայր եմ, ով միշտ ստուգում է ամեն ինչ և իրոք խիստ է իր հանդեպ... Ես շատ լավ չեմ, բայց ես աշխատում եմ այդ ուղղությմաբ»,-նշել է Իրանան և խոստովանել, որ ամեն օր մեղքի զգացում ունի դստեր առաջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА