o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դոլարը շարունակում է թանկանալ

03.11.2018 18:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Դոլարը շարունակում է թանկանալ

Վերջին օրերին ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճը դրամի նկատմամբ շարունակում է ակտիվ տեմպերով: Այսօրվա՝ նոյեմբերի 3-ի դրությամբ 1 դոլարի փոխարժեքը Կենտրոնական բանկի տվյալով, կայունացել է 487 դրամ ցուցանիշից վեր՝ կազմելով 487.16 դրամ: Սակայն փոխարժեքի կետերում դոլարը արդեն սկսել է աստիճանաբար գրոհել 490 դրամի շեմը: Փորձագետները, որոնցհետ զրուցելու հնարավորություն ունեցանք, այն կարծիքին են, որ դոլարի փոխարժեքի աճն առաջիկայում կարող է էլ ավելի ակտիվանալ: Նրանց գնահատմամբ,դա ունի մի քանի պատճառ: Առաջինը, սկսվել է ամանորյա ներկրումների փուլը,  որի պատճառով ներկրողները ներքին շուկայում ձեռքենբերում մեծ քանակությամբ դոլար՝մեծացնելով պահանջարկը: Սակայն դա հիմնական պատճառը չէ; Փորձագետներն էլ ավելի էականեն համարում Հայաստանում անցած ամիսներին ներդրումների անկումն ու կապիտալի արտահոսք, որն ունի դոլարային տեսք, այսինքն՝ շուկայում ստեղծում է դոլարի դեֆիցիտ: Վերջապես, տնտեսական գերպասիվ իրավիճակը նույնպես էական ազդեցություն է ունեցել դրամի հեղինակության, այսինքն՝ պահանջարկի հանդեպ. բիզենս եւ մասնավոր հատվածներում ակտիվացելեն պահուստները դոլարային տեսքի բերելու միտումը: Այսինքն, ըստ էության, ոչ թե դոլարի փոխարժեքի աճ, այլ՝ դրամի անկումը ունենք: Ըստ մասնագետների, այս ներքին տնտեսական խիստ բացասական միտումներն ակտիվորեն խորանում են՝ աստիճանաբար էլ ավելի արագ տեմպերով: Ավելին, եթե այս գործընթացներն արագորեն չհաղթահարվեն, որի ներքին ռեսուրսները մեր զրուցակիցները հիմնականում չեն տեսնում, ապա դրամի անկմանը մոտ ժամանակներս կարող է գումարվելնաեւ խուճապային տրամադրությունները, որից հետո արդեն իրավիճակը կսկսի զարգանալ միանգամայն անկանխատեսելի հունով:

«Իրավունք». Բաքուն շարունակում է սահմանային լարվածության քաղաքականությունը. Մամեդյարով- Մնացականյան հանդիպումը սկսում է ուրվագծվել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА