ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Էռնեկյանին է ձեռնտու , որ «Զվարթնոցը» վերանվանվի Շառլ Ազնավուրի անվամբ » Ժ. Ասրյան

03.11.2018 17:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
 «Էռնեկյանին է ձեռնտու , որ «Զվարթնոցը» վերանվանվի Շառլ Ազնավուրի անվամբ »  Ժ. Ասրյան

 

Այսօր լրագրողների հետ հանդիպում ունեցավ դերասանուհի, «Հասան-Ջալալյաններ» բարեգործական մշակութային հիմնադրամի նախագահ, նախկին Հանրային խորհրդի Ազգային արժեքների և հուշարձանների պահպանության ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանը :

«Զվարթնոց» օդանավակայանի անվանափոխության հետ կապված տիկին Ասրյանը ունի այսպիսի դիրքորոշում . « Հիմա, այս պահին ամեն ինչ անընդունելի է , չեմ հասկանում թե ինչու են անպայման ցանկանում մեր նշանավոր մարդուն՝ Շառլ Ազնավուրի անունը հակադրել ինչ-որ պատմական անվան կամ արժեքի հետ : Նույն կերպ Գյումրու « Շիրակ» օդանավակայանն է կրում է մեր պատմական անուններից : Կարիք չկա ինչ -որ փոփոխությունների : Ինչ տարբերություն , դե եկե ՞ք անվանակոչենք Վիլյամ Սարոյանի անվամբ, նա ինչ պակաս անձնավորություն է , նա էլ է ծնվել և ստեղծագործել դրսում և նույն չափ հեղինակություն ունի : Եթե մենք այսպես շարունակենք շատ հարցեր կառաջանան:
Ես նախարարին խնդրում եմ ուշադրություն դարձնել այն հանգամանքին , որ գոնե իր ղեկավարման շրջանում կտրականապես վերանա այն միտումը, որ արդեն գույություն ունի, այսինքն որև անուն փոխարինել մեկ ուրիշով : Այդ անունները երբ ,, որ ստեղծվել և դրվել են ունեցել են իրենց նշանակությունը :Ոչ ոք մեղավոր չի , որ նոր սերունդը չի գնահատուն նախկին արժեքները»

 «Ով թեկուզ մի թիզ հող տա թշնամուն, ես եմ սատկացնելու` ինչպես Թալեաթին»


Իսկ «Զվարթնոցի» կլոր շենքի ճակատագիրն համար էլ տիկին Ասրյանը ասաց. «Բոլորս էլ գիտենք , որ «Զվարթնոց» օդանավակայանը գտնվում է մեկ հոգու ձեռքին և շատ լավ գիտենք , որ իր փողրով կքանդի հին շենքը :Նախկինում ասում էին , որ Սերժ Սարգսյանի միջոցով է , Էռնեկյանը ինչ ուզում անում, քանի որ բարեկամ են, բայց հիմա ինչն տարբերություն, անում են այն, ինչ նախկինում :Ես չեմ ասում , որ Էռնեկյանն է այս մտքի հեղինակը , նորից կարծիք կա և շրջանառվում է ժողովրդի կողմից , իհարկե գիտակների, որ հեց Էռնեկյանին է ձեռնտու , որ վերանվանվի Շառլ Ազնավուրի անվամբ » ,-եզրափակեց իր խոսքը բանախոսը :

ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը կրկին հիշատակեց Սերժ Սարգսյանի խոսքերը հայրենադարձության մասին

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА