ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ֆրանսիական թեթև փքաբլիթներ.Օրվա բաղադրատոմս

04.11.2018 10:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
 ֆրանսիական թեթև փքաբլիթներ.Օրվա բաղադրատոմս

Բաղադրիչներ

1. Ալյուր – 1 բաժակ
2. Ձու – 4 հատ
3. Կարագ – 100 գ
4. Աղ – 1/4 թ/գ
5. Ձեթ (ֆրիտյուրի համար) – 1 լ
6. Շաքարի փոշի

Փխրուն թխվածքաբլիթ․ Օրվա բաղադրատոմս

Պատրաստման եղանակը

1. Հալեցնել կարագը 300 մլ եռացող ջրի մեջ:

2. Հետո վերցնել կրակից, ավելացնել աղ և մաղած ալյուր: Խառնել մինչև միասեռ զանգված ստանալը:

3. Մեկական ձու ավելացնել և ամեն անգամ լավ խառնել:

4. Ձեթը տաքացնել մինչև 160-180 աստիճան՝ բարձր կաթսայի մեջ:

5. Խմորը չափաբաժիններով (1 թ/գ-ի չափով) լցնել տաք ձեթի մեջ, տապակել մոտ 5 րոպե՝ ժամանակ առ ժամանակ խառնելով:

6. Պատրաստի փքաբլիթները շարել թղթե անձեռոցիկի վրա:

7. Մատուցելուց առաջ վրան շաքարի փոշի շաղ տալ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА