o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

02.11.2018 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՆԻԿՈԼԻ ԹԱՎՇՅԱ, ՈՉ ԲՌՆԻ, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Եվս մեկ անեկդոտ իմ մասին` եւ ես կրկին ժողովրդին կհավաքեմ հրապարակում:

 

ՄՈՏԵՑՈՒՄԸ ՓՈԽՎԵԼ Է (ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ` «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻՆ ՔԱՅԼԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՈՎՔԵՐ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՊԱՇՏՈՆ ՍՏԱՆԱԼ, ԱՊԱ ԹՈՂ ՀԱՎԱՔՎԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԵՎ ԿՐԿԻՆ ՈՏՔՈՎ ՀԵՏ ՔԱՅԼԵՆ ԳՅՈՒՄՐԻ»)

ՔՊ-ից հայտնում են, որ քայլելով պաշտոն ստանալու գործընթացը ավարտվել է հեղափոխության առաջին փուլով, երկրորդ փուլով պաշտոնի հասնելու համար քայլարշավի անցած ճանապարհը պիտի անցնեն չոքեչոք, իսկ երրորդ փուլում` սողեսող:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՇՇԵՑԻՆ (ՇՇԻ ՄԵԼՈՅԻՆ ԵՎ ԹԻԿՆԱԶՈՐԻՆ ԱՍՖԱԼՏԻՆ ՊԱՌԿԵՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կար շշերը հավաքելու ժամանակ, եկել է նաեւ շշատերին ասֆալտին պառկեցնելու ժամանակը:

 

ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ (ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ)

Էս երկրում անգամ ՀՀԿ-ի իշխանությունը ցմահ չի, էլ ուր մնաց դուք ցմահ նստեք

 

ՀԻՆ  ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԸՆԿԵՐՈՋ` «ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ»

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՓԲԸ-Ի ՏՆՕՐԵՆ ՆԱՐԵԿ ՎԱՆԵՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐԱԾ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ասա ով է ընկերդ, կասեմ ով ես դու, կամ նմանը զնմանին գտանե:

 

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ

Քանի որ նոր կառավարությունը չի կարող բարձրացնել ամսական աշխատավարձերը, որոշել է կրճատել ամիսների տեւողությունը:

 

ԹԱՎՇՅԱ ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլի այն խոսքից հետո, որ պետական համակարգում պետք են պրոֆեսիոնալներ, իր նախարարները փնտրում են 18-23 տարեկան գեղեցիկ աղջիկներ, 20 տարվա ստաժով եւ երկու բարձրագույն կրթությամբ:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА