o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ. «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԴԺՎԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է ՀԱՅՏՆՎԵԼ»

02.11.2018 22:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ. «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԴԺՎԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է ՀԱՅՏՆՎԵԼ»

«Իրավունք» թերթի զրուցակիցն է Ազգային ժողովի նախագահի տեղակալ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք տնտեսության ներկայիս իրավիճակի, համատարած գնաճի եւ առկա մարտահրավերների շուրջ: Մեր զրուցակիցը նախ անդրադարձավ տնտեսության ներկա իրավիճակին` ասելով.

«ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԱՆԲԱՎԱՐԱՐ Է»

 

ԲԵՆԶԻՆԻ ԳԻՆԸ ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԻՋՆՈՒՄ

Իհարկե, ժամանակը շատ կարճ է, որպեսզի մենք լիարժեք, պրոֆեսիոնալ գնահատական տանք: Բայց, բնականաբար, Դուք իրավացի եք, որ տնտեսությունն այս պահին դժվար վիճակում է հայտնվել: Որովհետեւ իրապես, սեպտեմբեր ամսվա ցուցանիշները նայելով, տեսնում ենք, որ հատկապես գյուղատնտեսության ոլորտում անկում ունենք, ունենք նաեւ արտահանման որոշակի անկում: Հիմա ես համոզված եմ, որ մենք պետք է գնանք տնտեսության կառուցվածքային տեղաշարժերը ապահովելու ճանապարհով: Այն աճերը, որոնք նախկինում եղել են, ես միշտ անձամբ ասել եմ, որ որակյալ չեն եղել: Այսինքն, աճը գրել ենք, բայց դա մարդկանց բարեկեցության վրա չի ազդել: Հիմա մենք պետք է կարողանանք տնտեսության կառուցվածքը այնպես փոխենք, որպեսզի այն դառնա տնտեսական զարգացում, որ ժողովուրդը իսկապես այդ աճը, զարգացումն իր մաշկի վրա զգաԵս կարծում եմ, որ դրա համար հիմքեր են ստեղծվել, եւ մենք պետք է գնանք առեւտրային ցանցերի ազատականացման ճանապարհով: Բերեմ կոնկրետ օրինակներ. բենզինի գինի ինչո՞ւ չի իջնում, չնայած ներկրումը ազատ է. հիշո՞ւմ եք, այն ժամանակ ասում էինք, որ մեկ-երկու ներկրող է` դրա համար էլ թանկ է, բայց հիմա էլ շուկան ազատ է, բայց գինը չի իջնում: Չի իջնում, որովհետեւ ցանցերը, օրինակ` ՄԻԿԱ-ն, պարապուրդի է ենթարկված: Հիմա պետք է որ ինչ-որ մեկը գա, վերցնի, ազատականացնի, կամ պետք է ստիպենք, որ այդ բենզալցակայանները, որոնք բենզին են ներկրում, իրեն շրջանառության մի մասը գնեն ուրիշ ներկրողից, եւ այստեղ օրենքը շատ խիստ գործի:

«Առաջիկայում կունենանք տնտեսական թռիչքային աճ»․ Միքայել Մելքումյան

 

«ՀԻՄԱ ԿՐԿՆԱԿԻ Է ԴԱՐՁԵԼ ԱԱՀ-Ն»

Շատ լավ բաներ եք ասում, բայց ժողովուրդը  ե՞րբ, Ձեր ասածի պես, մաշկի վրա կզգա այդ փոփոխությունները:

- Ես եղանակի կանխատեսումներով չեմ սիրում զբաղվել, դա կախված է կառավարության գործունեության արդյունավետությունից, որովհետեւ քաղաքական կամքի հիմքեր ստեղծվել են, որովհետեւ այսօր ժողովուրդը պաշտպանում է կառավարությանը: Իսկ միջազգային փորձը հետեւյալն է ասում՝ որպես կանոն, միշտ ժողովրդի վստահությունը վայելող կառավարություններն ունենում են կարճ ժամանակաշրջան՝ այդ ռեֆորմները անելու համար, քանի դեռ ժողովուրդը պաշտպանելու է իրենց ցանկացած որոշումՀասարակ օրինակ. էսօր գնաճ կա, ակնհայտ է, սակայն ոչ ոք դրանից չի խոսում, չնայած` տուժում է առաջին հերթին հենց հասարակ ժողովուրդը: Բայց տեսեք, ժողովուրդը շարունակում է լավատես լինել եւ հավատալ կառավարությանը: Հիմա պետք է քաղաքական կամքը միահյուսվի պրոֆեսիոնալզմի հետ: Իսկ պրոֆեսիոնալիզմը դեռ չի նշանակում հարվարդներ ավարտած երիտասարդներ, ո՛չ: Մեր տնտեսության անատոմիան ճանաչում են ներսի մարդիկ, դրսում ավարտած պրոֆեսիոնալները տեսությանն են լավ ծանոթ, բայց մեզ պետք են մարդիկ, որոնց գիտական միտքը եւ պրակտիկ ճանաչողականությունը միահյուսվի, դրան գումարվի քաղաքական կամք, եւ շարժվենք առաջ: Հիմա արտահերթ ընտրությունները միտված են դրան, որ մենք ունենանք իշխանության բյուրեղացման ընդհանուր համակարգ:

«Վեոլիա Ջուրը» օրենքով սահմանված կարգով սակագնի փոփոխության հայտ կներկայացնի. Միքայել Սողոմանյան

- Լավ է, որ  ինքներդ անդրադարձաք գնաճին: Կասե՞ք, ինչով է հիմնավորված ներկայիս գնաճը:

- Գնաճի շարժառիթները տարբեր են: Օրինակ, մսի գնի թանկացմանը անդրադառնանք. մինչեւ սուպերմարկետներում ԱԱՀ-ի դրույթ հանելը, ի՞նչ էր կատարվում, ԱԱՀ չէր վճարում ո՛չ գյուղացին, ո՛չ գնորդ ԱՁ-ն: Հիմա կրկնակի է դարձել ԱԱՀ-ն՝ ե՛ւ գյուղացին է վճարում, ե՛ւ ԱՁ-ն, որի պատճառով մսի նվազագույն գինը 1900-ից դարձել է 3600 եւ ավելՄնացածների մասով` կան սեզոնայնության խնդիրներ, կան մշակաբույսեր, որոնց աճեցումն այլեւս ձեռնտու չէ գյուղացուն, ինչն էլ բերում է դրսից ներկրման աճին: Այսինքն՝ պատճառները շատ-շատ են:

«Գնաճը մեղմելու համար անհրաժեշտ է իջեցնել եկամտահարկերը». Միքայել Մելքումյան

 

«ՄԵԾ ՀԱՇՎՈՎ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ ՉԷՐ ԷԼ ԽԱՆԳԱՐՈՒՄ»

Պարոն Մելքումյան, կառավարությունը նշում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո տնտեսությունը թռիչք կապրի, ներդրումների հոսք կլինի: Որտեղի՞ց այս վստահությունը:

- Դա լայն, այսպես ասած, խոսք է: Պարզապես արտահերթ ընտրություններ ասելով, հասկանում ենք, որ իշխանությունը կբյուրեղանա, կկայունանա, որովհետեւ հիմա անհասկանալի վիճակ է:

- Ինչո՞վ է անհասկանալի, բոլոր պատասխանատու պաշտոններում կառավարության հավատարիմ կադրերն են: ԱԺ-ն ինչո՞վ էր խանգարում տնտեսության զարգացմանը:

«Պայքարելով կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ` խաղի կանոն է փոխվում»

- Դե, ասում են՝ պառլամենտը չի արտահայտում ժողովրդի կարծիքը, թեպետ մեծ հաշվով պառլամենտը չէր էլ խանգարում: Հիմա այս ընտրություններով խաղի կանոնները ավելի հստակ կլինեն երկար ժամանակ: Այսքանը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА