ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ Է, ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Է՞Լ Է ՍԱԲՈՏԱԺ ԱՆՈՒՄ

02.11.2018 22:40 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉ Է, ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ Է՞Լ Է ՍԱԲՈՏԱԺ ԱՆՈՒՄ

Չէ, Փաշինյանից գլուխ հանելը բարդ բան է: Երեկ նա հերթական անգամ առաջադրվեց վարչապետի թեկնածու՝ չընտրվելու եւ ԱԺ-ն լուծարելու համար: Ինչո՞ւ էր ուզում այսպես ափալ-թափալ ԱԺ-ն լուծարել, մինչ այս միայն մեկ բացատրություն է եղել՝ դեռ գործող ԱԺ-ն խանգարում է տնտեսության զարգացմանը, ամեն ինչ ձախողման է գնում, եւ հնարավորինս շուտ պետք է նոր խորհրդարան ունենալ:

«ՊԵՏՔ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԻՆԻ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ»

Բայց ահա երեկվա նիստում հերթական անգամ Փաշինյանն իր ասածների ուղիղ հակառակն էր պնդում: Այսպես, պարզվում է, որ տնտեսության հետ ամեն ինչ կարգին է, որ ամեն ինչ գնում է նախատեսվածի պես: Այսպես, վարչապետի թեկնածուի խոսքով. «ՀՀ տնտեսությունում այս պահին որեւէ անառողջ գործընթաց տեղի չի ունենում: Ընդհակառակը, թույլ տվեք հայտարարել, որ ՀՀ-ում տեղի է ունենում տնտեսական առողջացման եւ տնտեսական տրանսֆորմացիայի մեկնարկ...»: Ավելին, թեեւ Հայաստանում էլ մարդ չմնաց, որ չխոսեր ներդրումների զրոյական մակարդակից, ասենք՝ հենց Փաշինյանն ԱԺ-ի լուծարումն ուղղակիորեն կապում էր ներդրողների տատանումների հետ, իսկ հիմա նա պնդում է. «Ներդրումների վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե հանում ենք հանքարդյունաբերության ոլորտը, մնացած ոլորտներում ներդրումները 9 ամսում աճել են ուղիղ 70 տոկոսով, իսկ աշխատատեղերը՝ 30 տոկոսով»: Վերջապես, ըստ նրա, 2018-ի առաջին 9 ամիսների ընթացքում կապիտալ ապրանքների ներկրումն աճել է 75.5 տոկոսով. «Խոսքը սարքեր, սարքավորումներ ներկրելու մասին է: Բացի այդ, 20 տոկոսով ավելացել է հումքի ներկրումը, որը պետք է օգտագործվի արդյունաբերության մեջ»:

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱԼԻՔԸ

Լավ, վարչապետի թեկնածու մարդ է, հալած յուղի տեղ ընդունենք ասածները, հետո ինչ, որ առաջ այլ բան էր խոսում: Միայն թե մեկ հարց կա, իսկ ինչո՞ւ պաշտոնական վիճակագրությունը եւս նույն լավատեսությունը չունի: Հենց նախօրեին այդ նույն վիճակագիրները ներկայացրին տարվա երեք եռամսյակների՝ հունվար-սեպտեմբերի տնտեսական վիճակը, որից հակառակ հոտն է գալիս: այսպես, չնայած, Փաշինյանի ասած, ներդրումների եւ աշխատատեղերի թռիչքներին, վիճակագիրները պնդում են, որ, օրինակ, այդ նույն 2018թ. սեպտեմբերին՝ 2017թ. սեպտեմբերի համեմատ ունեցել ենք Տնտեսական ակտիվության ցուցանիշի 0.1 տոկոսանոց անկում: Դե լավ, ի՞նչ կա 0.1 տոկոսի մեջ, բայց չէ՞ որ վարչապետի թեկնածուի ասած` տնտեսական թռիչքը ենթադրում էր գոնե մի 10 տոկոսանոց աճ: Չնայած, վիճակագիրները պնդում են նաեւ, որ նույն համեմատությամբ արդյունաբերությունում ունեցել ենք 0.9 տոկոս արդեն ոչ թե անկում, այլ՝ աճ: Չնայած, դա էլ թռիչքի նման չէ: Իսկ ահա գյուղատնտեսությունում անգամ գերլավատեսությունը բան չի փոխում. անցած սեպտեմբերի համեմատ այս սեպտեմբերի 17.7 տոկոս անկումից հետո էլ ի՞նչ լավատեսություն: Ասենք, միայն այն փաստը, որ ունեցել ենք էլեկտրաէներգիայի արտադրության 5.5 տոկոսանոց անկում, արդեն իսկ հուշում է, որ տնտեսական զարգացումների մասին խոսելն անգամ հակագիտական է. հակառակ դեպքում պետք է ընդունենք, որ Հայաստանում սկսել են առանց էլեկտրաէներգիայի արտադրանք ստանալ, ինչը կլիներ գիտական թռիչք աշխարհի մակարդակովՎերջապես, ինչպե՞ս ընկալենք կապիտալ ապրանքների 75.5 եւ 20 տոկոսով հումքի ներկրման աճի մասին Փաշինյանի ասածները, երբ վիճակագրությունը հավաստիացնում է՝ նույն սեպտեմբերին ունեցել ենք ներկրման ընդամենը 2.7 տոկոս աճ: Այսինքն, եթե նշված ապրանքներն են այդքան ավել ներկրվել, ուրեմն պակասել է այլ ապրանքների, ասենք՝ սննդի ներկրումը: Բայց դա էլ ընկալելի չէ, եթե գյուղատնտեսությունում ունենք նման ցնցող անկումներ: Չնայած` ինչու ոչ, եթե Հայաստանի բնակչության մի մասն անցնի օդով սնվելու ռեժիմի, նման տարբերակն էլ կաշխատիՉնայած, վիճակագիրները մեկ այլ հանգամանք եւս մատնանշում են, թե նաեւ Հայաստանի բնակիչներն են այս ընթացքում պակասել: Այսպես, տարեսկզբի 2 972.7  հազարի փոխարեն, այս տարի ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 969.2 հազար մարդ, անկումը՝ 3.5 հազար: Ընդ որում, մեկ հանգամանք եւս. նույն աղբյուրի տեղեկատվությամբ, միայն այս տարվա ընթացքում՝ հունվար-սեպտեմբերին ունեցել ենք 7 348 մարդ բնական աճ, իսկ դա նշանակում է, որ այս տարվա ընթացքում Հայաստանից հեռացածների թիվը կազմել է 11 հազար մարդու: Դա նշանակում է հետեւյալը. «հեղափոխության» խոստումներից մեկն էլ այն էր, թե մարդիկ միանգամից կսկսեն վերադառնալ Հայաստան, ընդ որում, ոչ թե տնտեսության զարգացման արդյունքում, այլ՝ հակառակը: Այսինքն, հին Հայաստանից նեղվածները ոգեւորված ետ կգան նոր Հայաստան, ներդրումներ կանեն, կզարգացնեն տնտեսությունը: Սակայն պարզվում է, որ դեռ միայն հեռանում են, այսինքն՝ նոր Հայաստանը եւս 11 հազար մարդու է վերջնականապես հիասթափեցրել: Եվ որքանո՞վ է համահունչ այս փաստը, հանքարդյունաբերութունից զատ՝ մնացած ոլորտներում աշխատատեղերը 30 տոկոսով ավելանալու Փաշինյանի հայտարարության հետՉնայած, բնականաբար, պետք է կասկածի տակ առնել ոչ թե վարչապետի պաշտոնակատարի, այլ՝ վիճակագրության ասածները. այնպիսի թվեր են ներկայացնում, որ ամենափայլուն սաբոտաժնիկից էլ մի քանի գլուխ առաջ են անցել: Միայն թե չմոռանանք՝ սա Փաշինյանի նշանակած պաշտոնական վիճակագիրներն են եւ եթե անգամ դիտավորյալ են խուճապային թվեր ներկայացնում, էլի պատասխանատուն մնում է նոր կառավարությունը:

«Ինչու՞ է Կառավարությունը ‹‹կտրում այն ճյուղը, որի վրա նստած են բոլորը››

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА