o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ-ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԻՎԱՆ ՏԵԼԵԳԻՆԻ ՀԵՏ

02.11.2018 22:20 ԹԵՄԱ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ-ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԻՎԱՆ ՏԵԼԵԳԻՆԻ ՀԵՏ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ավանդային պրոդուկտների բավականին լայն շարք: Պատմեք, խնդրեմ, ավանդատուների ո՞ր խմբի համար են դրանք նախատեսված:

«Ուսանողների պահանջն արդարացի է եւ տեղին». Ռեֆորմիստների կուսակցություն

- Իսկապես, Բանկն առաջարկում է ավանդների լայն շարք, որը մշակված եւ նախատեսված է տարբեր սեգմենտների հաճախորդների համար: Մենք մանրակրկիտ մշակում ենք մեր պրոդուկտային շարքը, ելնելով շուկայի պահանջներից եւ տրամադրում ենք առավել պահանջված ծառայություններ եւ պրոդուկտներ: Մենք ունենք ավանդներ հաճախորդների բոլոր սեգմենտների համար, այդ թվում` թոշակառուների ու նրանց, ովքեր ցանկանում են ապահովել իրենց երեխաների ֆինանսական ապագան:

​​​​​​​«Նիկոլը գիտի հին թվերն ա, դեռ չի պատկերացնում երկրում տիրող իրավիճակը». Վահան Բաբայան (Տեսանյութ)

- Բանկի ո՞ր ավանդներն են առավել պահանջված հաճախորդների կողմից:

- Առավել մեծ պահանջարկ ունեն «Շահավետ», «Պրոգրես» եւ «Սոցիալական» ավանդները: «Շահավետ» ավանդը` անշարժ գույքի ձեռքբերման, ուսման կամ հանգստի համար միջոցներ կուտակելու ամենատարածված եղանակն է: Մեր ավանդատուների 65%-ը օգտվում են այս ավանդատեսակից եւ ունեն հնարավորություն ներդնել ավանդներ 4 արժույթներով` ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով եւ ՌԴ ռուբլով: Առավել հաճախ մեր հաճախորդները նախընտրում են խնայողություններ կատարել հենց ՀՀ դրամով: Այսպիսով, Բանկի յուրաքանչյուր 6-րդ ավանդատուն իր միջոցները ներդնում է «Շահավետ» ավանդի տեսքովԱյս ավանդատեսակի առանձնահատկությունն այն է, որ հաճախորդները կարող են ներդնել իրենց ազատ միջոցները եւ ստանալ տարեկան մինչեւ 10% եկամուտ 2 տարվա ընթացքում` առանց մուտքագրումների եւ ելքագրումների ավանդի գործողության ընթացքում, ինչն էլ հաճախորդին հնարավորություն է ապահովում նախապես պլանավորել իր եկամուտների/տոկոսագումարների օգտագործումը: «Պրոգրես» ավանդը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր հակված են խնայողություններ կատարել ամսական եկամուտից` աշխատավարձ, վարձակալական մուտքեր եւ այլն: Այստեղ եկամուտը կազմում է մինչեւ 9.50%` 2 տարվա ընթացքում ավանդը անսահմանափակ անգամներ համալրելու հնարավորությամբՀաճախորդների հարմարավետությունն ապահովելու համար մենք ունենք հատուկ գործիք` պարբերական վճարման հանձնարարական, որը ձեւակերպելով, հաճախորդը հնարավորություն է ստանում առանց լրացուցիչ գործողություններ կատարելու աշխատավարձ ստանալիս ավտոմատ հատկացնել միջոցների մի մասը ավանդի համալրմանը: Բանկի ամեն 2-րդ ավանդատուն ընտրում է «Պրոգրես» ավանդը: 3-րդ տեղն է զբաղեցնում «Սոցիալական» ավանդը, որը հատուկ մշակված է սոցիալական թոշակառուների ու ուժային կառույցների թոշակառուների համար: Այս ավանդատեսակը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին ընտրել տոկոսագումարները ստանալու պարբերականությունը իրենց հայեցողությամբ` ամեն ամիս կամ ժամկետի վերջում: Յուրաքանչյուր 3-րդ թոշակառուն, որը սպասարկվում է ՎՏԲ-Հայաստան Բանկում, օգտվում է «Սոցիալական» ավանդից:

Արթուր Վանեցյանը՝ ՀՖՖ նախագահի լիազորությունների շուրջ քննարկումների մասին

- Բանկի ավանդատեսակների շարքում կա եւս մեկ պրոդուկտ, որն արժանի է առանձնակի ուշադրության` երեխաների ապագան ապահովելու նպատակով ավանդ: Որո՞նք են դրա առանձնահատկությունները:

- Անշուշտ, այս ավանդատեսակը յուրահատուկ է մեր պրոդուկտների շարքում: Մեր երեխաների ապագան կարեւորագույն բաղադրիչն է յուրաքանչյուր ընտանիքի համար: Ի վերջո, հավաքելով գումար երեխայի վաղ տարիքից, դուք, ըստ էության, կառուցում եք նրա ապագան, պետք է ստեղծել որոշակի հարթություն, որի հիման վրա նա կարող է հեշտությամբ մտնել հասուն կյանք: Կուտակած միջոցները կարող են ուղղվել ուսման վարձի վճարմանը եւ սեփական բնակարանի կամ ավտոմեքենայի գնմանը: Ծնողները գումար են հատկացնում երեխայի ապագայի համար, իսկ Բանկն ավելացնում է այդ միջոցները: Այսպես, չափահաս դառնալուն պես կարող է ձեւավորվել բավականին մեծ գումար: Օրինակ` 15 տարի անց երեխային 10 մլն դրամի չափով գումար ապահովելու համար անհրաժեշտ է կուտակել ամսական ընդամենը 40,000 դրամ:

«ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար»

- Ո՞րն է ՎՏԲ-Հայաստան Բանկի առավելությունը ավանդատուների համար: Ինչո՞ւ նրանք պետք է ընտրեն հենց ՎՏԲ-Հայաստան Բանկ ավանդ ներդնելու համար:

- Յուրաքանչյուր պոտենցիալ հաճախորդ նախքան իր ընտրություն կատարելը եւ կոնկրետ բանկ դիմելը, մանրակրկիտ ուսումնասիրում է նրան առաջարկվող ծառայությունները եւ տվյալ բանկի ֆինանսական պրոդուկտները: Մեր Բանկի առավելություներն են առաջին հերթին, հուսալիությունը, շահավետ տոկոսադրույքը, հարմարավետ պայմանները եւ աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմըՎստահաբար կարող ենք պնդել, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը այն բանկն է, որին վստահում են հաճախորդները, որն ապահովում է հաճախորդների դրամական միջոցների հուսալիությունն ու պահպանությունը եւ որը մշտապես կատարելագործվում է իր հաճախորդների հարմարավետության համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համարԲացի հենց Բանկի հուսալիությունից ավանդի հուսալիությունը ապահովում է նաեւ «Ավանդների երաշխավորման հիմնադրամը», որը 100%-ով երաշխավորում է մինչեւ 10 մլն ՀՀ դրամով ավանդները եւ մինչեւ 5 մլն դրամ` արտարժույթովԲացի այդ, ունենալով ամենամեծ մասնաճյուղային ցանցը Հայաստանում, ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է իր հաճախորդներին մատչելիություն եւ օպերատիվություն ավանդներ ձեւակերպելիս: Բացի այդ, Բանկը հնարավորություն է ընձեռում համալրել ավանդները օնլայն ավելի քան 2000 վճարային տերմինալների միջոցով, առանց Բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտությանԱռաջիկայում Բանկը կգործարկի Բջջային բանկի եւ Ինտերնետ բանկի միջոցով ավանդների ձեւակերպման եւ հետագա համալրման հնարավորությունը, ինչը զգալիորեն կխնայի մեր հաճախորդների ժամանակը:

«Զգացմունքայնությունից պետք է դուրս գալ եւ ընդունել, որ ՀԱՊԿ անդամ է Հայաստանը, ոչ թե Արցախը»

- Դուք արդեն ձեւավորե՞լ եք ավանդների պրոդուկտային շարքը, թե` պլանավորում եք ինչ-որ բան ավելացնել:

- Մեր թիմը մշտապես աշխատում է արդիականացնել ավանդների պրոդուկտային շարքը: Մենք ամեն տարի անցկացնում ենք մի քանի ակցիաներ, որոնք ուղղված են տոկոսադրույքների բարձրացմանը կամ տոկոսագումարների վճարմանը ավանդի ժամկետի սկզբում, այսինքն` ավանդի ձեւակերպման պահին: Վերջին տարիներին ակցիաների արդյունքները ուսումնասիրելիս բազմիցս համոզվել ենք, որ մեր ավանդատուների շրջանում առավել մեծ ժողովրդականություն է վայելում հենց ավանդների ձեւակերպման պահին տոկոսագումարները ստանալու տարբերակըՄենք, մեր հերթին, ամեն կերպ նպաստում ենք ոչ միայն հաճախորդների միջոցների պահպանության, այլ նաեւ դրանց ավելացմանը, վճարելով տոկոսներ, որոնք, ի դեպ, Հայաստանում բավականին բարձր են:

​​​​​​​«Սա ի՞նչ տրյուկա». Վահան Բաբայանը՝ Փաշինյանի զրույցի հետքերով

- Ինչպիսի՞ն է Բանկի 2017-2018 թթ. ավանդային պորտֆելը:

- 2017 թ.–ին Բանկին հաջողվել է աճեցնել ֆիզիկական անձանց ցպահանջ միջոցների պորտֆելը 20% - ով, ինչը լավագույն ցուցանիշն է վերջին տարիների ընթացքում: Ընդ որում, ուրախալի է ազգային արժույթի հանդեպ վստահության աճի փաստը. աճի ավելի քան 60%-ը ապահովվել է դրամային միջոցների հաշվին, ինչը վկայում է հաճախորդների մոտ խնայողությունները կատարել եկամուտ ստանալու արտարժույթով սովորույթի մշակման մասինՀաճախորդների ցպահանջ միջոցների նման աճ ապահովված է նաեւ 2018 թ. առաջին 9 ամիսների ընթացքում, ինչը հանդիսանում է դրական ազդակ մինեւ տարվա վերջ ավելի մեծ աճ:

«Պատրաստվե՛ք, մենք Երեւանի փողոցները դատարկ չենք թողնելու». Նարեկ Սամսոնյան (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА