ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՍԿ ԻՆՉՈՒ «ՆՈՐՔ ՄԱՐԱՇԻ» ԽՈՒՄԲԸ ԵՎՍ ՉՀԱՄԱՆԵՐՎԵՑ

02.11.2018 22:10 ԶԱՐԿԵՐԱԿ
ԻՍԿ ԻՆՉՈՒ «ՆՈՐՔ ՄԱՐԱՇԻ» ԽՈՒՄԲԸ ԵՎՍ ՉՀԱՄԱՆԵՐՎԵՑ

Երեկ երկրորդ ընթերցմամբ  Ազգային ժողովն ընդունեց համաներման մասին օրենքի նախագիծ: Զարմանալի էր, որ համաներում կիրառվեց «Սասանա Ծռեր» խմբի  վրա, բայց նույն հաջողությամբ չկիրառվեց, օրինակ, նման, սակայն անհամեմատ ավելի մեղմ գործով անցնող հայտնի բանդային վրա: Եթե Նորք-Մարաշի բանդան ընդամենը, ըստ մեղադրանքի, իշխանափոխություն էր ծրագրել եւ մի քանի զենք ձեռք բերել, ապա «Սասնա ծռերը» զորամաս գրավեցին, մարդկանց սպանեցին, անգամ՝ բանկոմատ թալանեցին, ինչը ոչ մի կերպ հնարավոր չէ բացատրել «հեղափոխական անհրաժեշտություն» տերմինով: Այսպիսով, ինչո՞ւ եղավ նման իրավական անարդարություն, փորձեցինք պարզել քաջատեղյակ անձանցից:

ՀԱՎԵԼՅԱԼ ՋՈ՞ՒՐ, ԹԵ  ԲԵՐՔԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ՌԻՍԿ

«Նորք-Մարաշի» խմբի փաստաբաններից ՍԻՐՈՒՇ ԱՂՎԱՆՅԱՆԻ մեկնաբանությամբ` այս համաներումը աննախադեպ չէր, ինչպես որակավորել  էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը.  «Համաներումը քաղաքական որոշում է, եւ քաղաքական որոշումը չպետք է տարածել որպես արդարադատության իրականացում: Սա պետք է լիներ ներքաղաքական որոշում: Անհասկանալի է, թե ինչու այս դիրքորոշումը չի տարածվել «Նորք-Մարաշ» խմբի վրա: Ինչ տարբերություն, երկու խմբերն էլ պայքարել են նախորդ իշխանություններ դեմ, այն դեպքում , որ «Նորք-Մարաշի» գործողություններից զոհեր չեն եղել»:

ԻՆՉՈՒ ԱԿՏԻՎԱՑԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ  ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ  ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իսկ «Նորք-Մարաշի» խմբի անդամ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԸ, ով ստորագրությամբ ազատ է արձակվել, սակայն համաներումից հետո անգամ մնում է նախկին՝ մեղադրյալի կարգավիճակում, այս կարծիքին է. «Ինձ միայն մի բան է հետաքրքրում, ինչումն է տարբերությունը: Մեր դեպքում ոչ մի գործողություն չի եղել, չնայած նրան, որ նախարարն ասում է՝ դա դեռ չի նշանակում, որ ձեր դեպքում գործողություններ չէին լինելու: Մեզ ասում են, որ «Սասանա Ծռերի» համար հանրային պահանջ է եղել, իսկ «Նորք-Մարաշի» համար՝ ոչ, դրա համար մենք չենք ներառվում»

«Սոցիոմետր»  անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆՆ էլ կարծում է, որ այստեղ հանրային պահանջը կապ չունի. «Շատ մեծ նրբություններ կան, որ լայն հասարակությունը կարող է չիմանալ: Որովհետեւ կարող է «Նորք-Մարաշի» դատական նիստը փակ է եղել, իսկ մենք, բնականաբար, չէինք կարող տեղյակ լինելՄիտումներ կան, որ կարող է ավելի կարեւոր են եղել: Սա կախված է, թե ում դեմ է եղել, քանի որ նոր իշխանությունների թիրախը նախկին կառավարությունն է»:

ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում` պարզելու բնակչության կարծիքը՝ նախատեսված ֆորումի մասին նմանատիպ մեղադրանքներով դատվող տարբեր ուժերի նկատմամբ համաներումով այլ մոտեցում ցուցաբերելու հետ:

1. Եթե «Սասանա Ծռերը» համաներումից էլ վաղ էին ազատության մեջ, ապա «Նորք-Մարաշի» խումբը էլ ավելի շուտ պետք է ազատ արձակվեր: Ի տարբերություն ծռերի, Նորքի խումբը ոչ մի արարք թույլ չի տվել, բացի ինչ-որ ծրագրեր կազմելուց- 43%:

2. Սա բացառապես անհասկանալի քաղաքական որոշում էր: Այսինքն՝ «Սասանա Ծռերին» պետք է ազատել եւ ազատեցին, իսկ «Նորք-Մարաշի» խումբը երեւի նման հովանավորներ չուներ- 29%:

3. Սխալ էր ինչպես «Սասանա Ծռերի» ազատ արձակումը, այնպես էլ սխալ կլիներ «Նորք-Մարաշի» խմբին ազատելը: Ի վերջո, անկախ անձանցից, երկուսն էլ զինված գործողություն էին նախապատրաստում կամ՝ իրականացրին պետության դեմ- 16%:

4. Դժվարանում են պատասխանել- 12%:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА