o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գործող իշխանություններին եւ առաջին հերթին` ժողովրդին օդ ու ջրի պես ներդրումներ են անհրաժեշտ»

02.11.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Գործող իշխանություններին եւ առաջին հերթին` ժողովրդին օդ ու ջրի պես ներդրումներ են անհրաժեշտ»

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը արդեն երկրորդ անգամ չընտրվեց, որի արդյունքում Ազգային ժողովն այլեւս կարելի է արձակված համարել, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ` անխուսափելի, որը հավանաբար տեղի կունենա դեկտեմբերի 9-ին: Հենց ընտրությունների մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ալյանս» կուսակցության նախագահ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հետ:

Հրայր Թովմասյանի հեռացումը երբեք մեր թիմի թիվ մեկ խնդիրը չի եղել. ԱԺ նախագահ

Պարոն Ուրիխանյան, արդեն վերջնական որոշում ունե՞ք, թե ընտրություններին «Ալյանսն» ինչ ձեւաչափով է մասնակցելու:

Նախ` մենք միանշանակ մասնակցելու ենք ընտրություններին, որովհետեւ սա առաջին անգամն է լինելու, երբ, ըստ էության, ընտրությունների արդյունքը ոչ թե նախապես գծագրվում է իշխանության, այսպես ասած, վերին պալատներում, այլ դասավորվելու է` ըստ ընտրողի տրամաբանության: Իհարկե, ընտրակարգի չփոխվելը թողնում է մտահոգություն, ուստի` պետք է արձանագրենք, որ իրավիճակ փոխվեց Ընտրական օրենսգրքի տապալման օրը: Անմիջապես նույն օրը հրավիրել ենք շատ ընդլայնված ժողով, որը տեւել է մի քանի ժամ, քննարկել ենք հարցեր, եւ պետք է խոստովանեմ, որ լրացուցիչ ուժերի մոբիլիզացիայի եւ նոր միավորումների անհրաժեշտություն է առաջացել: Մենք մեր թիմով պարտադիր մասնակցելու ենք ընտրություններին, հարկադրված հիմա նաեւ ռեյտինգային ընտրակարգով` ե՛ւ ես, ե՛ւ մեր կուսակցությունից շուրջ 30-ի հասնող առանցքային դեմքեր առանձին տարածքներում ու, իհարկե, համամասնական ցուցակով: Սակայն անհրաժեշտ է այլեւս վերանայել մասնակցության ձեւաչափը, որովհետեւ հարկավոր է հնարավորինս լայն միավորումներով գնալ ընտրությունների: Առաջիկա օրերի ընթացքում բառացիորեն կունենանք վերջնական որոշում, թե ում հետ, ինչ կերպ ու ինչպիսի տեղաբաշխմամբ ենք մասնակցելու: Պարզ է մեկ բան` առաջնորդվելու ենք նրանով, ինչ հռչակել ենք «Ալյանսով», որպես քաղաքական գիծ, որպես ծրագիր, որպես անհրաժեշտություն, թե ինչպիսի մի շարք օրենքներ պետք է ընդունվեն Հայաստանում տարբեր ոլորտների համար: Որակապես նոր թիմի ներկայություն ենք առաջարկում խորհրդարանում` կիրթ, հմտություններ ունեցող մարդկանց ներգրավմամբ` ի տարբերություն, պարզապես, ձայն բերելու կամ ասենք, զուտ կազմակերպչական կարողություններով օժտված մարդկանց: Այնպես որ, կարող է փոխվել ընդամենը մասնակցության ծավալը: Եթե մենք առանձին քաղաքական գործընկերների հետ քննարկում էինք ուղղակի զուգահեռ գնալու հարցը, հիմա պետք է քննարկենք հնարավորինս ավելի լայնորեն միավորված գնալու մասին:

Շնորհավորում եմ Վազգեն Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը թողնելու համար. Վարդան Բոստանջյան

– «Ծառուկյան» դաշինքի հետ տեւական ժամանակ քաղաքական ճանապարհ եք անցել, ձեզ հարմարավետ կզգա՞ք` այդ թիմի հետ մրցակցելով այս ընտրություններին:

Ճանապարհ եմ անցել ու էլի միշտ անցնելու եմ Գագիկ Ծառուկյանի հետ: Միշտ ասել եմ, որ իմ ներկայությունը դաշինքում, նախեւառաջ խստագույնս պայմանավորված է դաշինքի ղեկավարի հետ անձնական փոխադարձ վստահության ու հարգանքի վրա հիմնված հարաբերություններով: Եվ թող որեւէ մեկը չմտածի, որ երբեւէ կարող եմ միջանձնյա հարաբերություններում շրջվել, երես թեքել կամ դիրքորոշում փոխել: Քաղաքական մասնակցության ձեւաչափը այլ հարց է, այն, ինչ դուք հարցրիք` այլ է: Այսինքն` ես միշտ գնացել եմ մի ճանապարհ, գնում եմ եւ գնալու եմ Գագիկ Ծառուկյանի հետ զուգահեռ: Երբ 2009 թ.-ին նա հայտարարեց, որ երկրում տեղի է ունենում սրընթաց տնտեսական անկում եւ կոալիցիոն գործընկերներն ադեկվատ չեն գնահատում իրավիճակը, այդ պահից սկսվեց մեր երկխոսությունն ու այնուհետեւ մեր միավորումը «Բարգավաճ Հայաստանին»: Այն ամրապնդվեց, երբ 2012 թ.-ին Ծառուկյանի ղեկավարած ուժը դուրս եկավ կոալիցիայից եւ 2013-2014 թթ.-ին գնալով ավելի սուր եւ ընդգծված ընդդիմադիր քաղաքականություն իրականացվեց, ապա 2015 թվականին, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի իշխանության երրորդ ժամկետը սխալ ճանապարհ է: 2015 թվականի քաղաքական սթրեսի հետեւանքով Գ. Ծառուկյանը հրաժարական տվեց` ի տարբերություն բազմաթիվ այլ ընդդիմադիր լիդերների, որոնք կա՛մ շրջվել էին, կա՛մ սեղմել էին իշխանության ձեռքը, կա՛մ փոշիացրել էին քաղաքական ռեսուրսը: Նա իր քաղաքական ռեսուրսը կորցրեց, այդ նույն քաղաքական ուժը հետո տեսանք, թե ինչպես ընթացավ, ըստ իս, ոչ այն ճանապարհով, որով պիտի ընթանար, ինչի պատճառով առանձնացավ եւ հիմնադրվեց «Ալյանս» կուսակցությունը, որը շարունակեց խիստ ընդդիմադիր քաղաքական կուրսը: Պատահական չէ, որ թվարկեցի նախադրյալները` տարիների կտրվածքով, որովհետեւ երբ Ծառուկյանը վերադարձավ քաղաքականություն, ես բնականաբար շարունակեցի իմ գործունեությունը նոր ձեւաչափի մեջ` իր հետ դաշինքով: Եվ հիմա շատ եմ կարեւորում իր մասնակցությունը հեղափոխությանն աջակցելուն եւ հետհեղափոխական գործակցությունը նոր իշխանությունների հետ, հատկապես տնտեսական մասով: Այսօր օդ ու ջրի պես ե՛ւ գործող իշխանություններին, ե՛ւ առաջին հերթին ժողովրդին անհրաժեշտ են ներդրումներ: Որեւէ մեկը, ցավոք, չի կարող երաշխավորել երկու միլիարդի հասնող ներդրում` առաջիկա մեկ-երկու տարվա կտրվածքով: Բայց այսօր ունենք փաստ, որ այդ նույն անհատը տարիուկես-երկու տարվա կտրվածքով արդեն շուրջ մեկուկես միլիարդի ներդրում ներգրավել է: Հետեւաբար, վերոնշյալ բոլոր հանգամանքների բերմամբ` բոլոր իմ հնարավորությունները, ջանքերը, իհարկե, գործադրելու եմ Ծառուկյան-Փաշինյան փոխգործակցությունն ամրապնդելու ուղղությամբ: Եվ մինչեւ հաջորդ խորհրդարանի առաջին նիստը, «Ալյանսը» շարունակելու է կատարել իր պարտավորությունները` որպես «Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության  մաս: Մենք` որպես նախկին ընդդիմադիր, ընդ որում` անշեղ ընդդիմադիր ուժ, բնականաբար, պետք է ողջունենք այսօրվա հեղափոխական ուժերի գործունեությունը: Իհարկե, պարզ է, որ այսօրվա իշխանություններն ունեն եւ ունենալու են շատ բացեր, որոնք անհրաժեշտ է լրացնել խորհրդարանում մեր մասնակցությամբ: Իսկ հետո կտեսնենք` այլ տիրույթներում ինչպես կլինի` կադրային, մտքերի, առաջարկների, ծրագրերի լրացումով, տնտեսության աշխուժացման ակտիվացմամբ եւ ներդրումներ բերելու իմաստով:

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարող է հայտնվել ոչ վատ դիրքերում. «Փաստ»

Ձեր դիտարկումներից կարելի՞ է ասել, որ ընտրության մասնակցության ձեւաչափի հետ կապված` «Ալյանսի» վերջնական որոշումը պայմանավորված է, թե ինչպիսին կլինի ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը, եւ ով այն կգլխավորի:

Շատ ճիշտ հարց եք տալիս, որն ունի կարճ եւ դիպուկ պատասխան` իհարկե:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА