o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իսկ Փաշինյանի ու իր համախոհների շրջանում ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցներ կա՞ն»

02.11.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Իսկ Փաշինյանի ու իր համախոհների շրջանում ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցներ կա՞ն»

Հայաստանյան նոր իշխանությունները, շուրջ կես տարի երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ բազմաթիվ բացթողումներ թույլ տալով, պատահական կադրերի կարեւոր պաշտոնների դնելով, ի վերջո, իր գործողություններով հանգեցրեց Ազգային ժողովի ազատ արձակմանը: Չկա կայուն կառավարություն, այսօրվանից չի լինի նաեւ կայուն խորհրդարան: Իսկ թե ինչ են հետհեղափոխական ու նախընտրական Հայաստանի մասին մտածում դաշնակից Ռուսաստանում, հետաքրքրվեցինք ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՑ:

Նիկոլ Փաշինյանը հավաքել է ընտրողների ձայների 30 տոկոսը. Ահարոն Ադիբեկյան

«ՄՆՈՒՄ Է ՀՈՒՍԱԼ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԼԻՆԻ ԿԱՅՈՒՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

Պարոն Զատուլին, ինչպես գիտեք, Հայաստանն արդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների շեմին է: Հետաքրքիր է` Ձեր դիտարկումներն այս ամենի մասին:

Ընդհանուր առմամբ` Ռուսաստանը ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, եւ մենք, իհարկե, անխոս տրամադրված ենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը` անկախ նրանից, թե ով է եղել, ով է հիմա եւ ով կլինի իշխանություն այդտեղ: Հույս ունեմ, որ նույն տրամադրվածությունն ունի նաեւ Հայաստանը եւ երկրի քաղաքացիներն ու քաղաքացիական հասարակությունը: Մենք տեղյակ ենք, թե ինչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական կյանքում, եւ այն անխուսափելիորեն անդրադառնում է նաեւ մեր ընդհանուր ծրագրերի վրա: Օրինակ, այն, որ Երեւանում պետք է տեղի ունենար ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը, սակայն Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված` տեղափոխվեց Մոսկվա: Մնում է հուսալ, որ Հայաստանը կլինի կայուն պետություն, եւ Անդրկովկասում մեր միակ այս մասշտաբի դաշնակիցը կհաղթահարի բոլոր հնարավոր ներքին մարտահրավերները, կշարունակի զարգացնել իր տնտեսությունը: Մենք աջակցում ենք Հայաստանում ներդրումներ ներգրավելու բոլոր մտադրություններին: Եվ Ռուսաստանը, անկասկած, այս հարցում որոշակի գործառույթ ունի, քանի որ վերջին տարիների ընթացքում եղել է Հայաստանում ամենախոշոր ներդրողը: Կարծում եմ նաեւ, որ կարեւոր է երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջեւ երկխոսությունը, որովհետեւ երկրների միջեւ շփումները չեն կարող լինել միայն միջկառավարական մակարդակով: Ինչի համար էլ ստեղծում ենք Լազարյան ակումբ` փորձագիտական շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների եւ բիզնեսմեների մասնակցությամբ: Աշխատանքներին կներգրավվեն այն մարդիկ, որոնք տրամադրված են պարբերաբար հանդիպել եւ ազատ քննարկել հայ-ռուսական հարաբերությունները` ոչ պաշտոնական ձեւաչափով: Լիահույս ենք, որ այս ակումբին դրական կվերաբերվեն ոչ միայն քաղաքական ուժերը, այլեւ ողջ հանրությունը, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ՌԴ-ում:

2018-ի ԱԺ ընտրությունները ոչ լեգիտիմ են. Դավիթ Սանասարյանը բարձրաձայնեց նիկոլական ընտրակեղծիքները

«ՄԵՆՔ ՉԵՆՔ ՍՏԻՊԵԼ «ԵԼՔԻ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՀԱԿՊ-Ի ՈՒ ԵԱՏՄ-Ի ԴԵՄ ԽՈՍԵԼ»

Ի դեպ, այսպիսի նախաձեռնություններ նախկինում եւս եղել են, սակայն դրանք գործուն նշանակություն չեն ունեցել...

Այո, եղել են, այդ թվում եւ Գրիբոյեդով ակումբը: Չեմ ուզում որեւէ մեկին թերագնահատել կամ քննադատել, սակայն փաստ է, որ 2015 թվականից այդ ակումբի հետագա գործունեությունը կանգնեցված է` կա՛մ իրենք դադարեցրել են գործել, կա՛մ դադար են վերցրել: Մենք որոշել ենք այդ դադարը լրացնել, այս մասին խոսել եմ նաեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Ճիշտ է, մենք չենք պահանջել ու ոչ էլ խնդրել ենք, որ փաստաթուղթ ստորագրվի` համարելով, որ այն ավերորդ կլիներ, բայց ուզում ենք, որ այն ունենա հասարակական հնչեղություն:

Ահազանգ և բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. հային զրկել են Հայաստան մուտք գործել

Թվում էր, թե Հայաստանում իրավիճակ է փոխվել, եւ Լազարյան ակումբում եւս պետք է լինեին նաեւ նոր անուններ Հայաստանից, որպես հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցներ: Սակայն, կարծես թե, այս առումով նոր հայտնություններ չկան: Ի՞նչ կասեք այս մասին:

Մենք դիմել ենք նրանց, ովքեր արդեն իսկ հայտնի են հայ-ռուսական հարաբերություններին կողմ լինելով: Եթե նկատի ունեք, թե ինչու ակումբի աշխատանքներում ներգրավված չեն Նիկոլ Փաշինյանի մտերիմներն ու իր համախոհները, ուզում եմ ասել, որ մենք չենք դրանում մեղավոր: Մենք չենք ստիպել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներին ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի դեմ խոսել եւ Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին օրենսդրական նախագիծ ներկայացնել խորհրդարանին: Իհարկե, հիմա իրենք այլ հայտարարություններով են հանդես գալիս եւ տանում են այն գիծը, ինչ նախորդ իշխանությունները, բայց ինչպես ասում է հայտնի ասացվածքը` «յակոբինների նախարարները յակոբինցիներ չե՞ն»: Մենք ընդգծում ենք սա, բայցեւ չենք ասում, որ չեն կարող իրենք էլ մասնակցել այս ակումբի աշխատանքներին: Իսկ դուք կարո՞ղ եք հիմա անուններ տալ, թե ովքեր են, ձեր կարծիքով, ընդգծված հայ-ռուսական հարաբերությունների պրոպագանդիստներ եղել այսօր, երեկ եւ վաղը, որոնք ՀՀ նոր իշխանության շարքում են: Ավելին ասեմ` իհարկե անուններ չեմ տա, բայց Հայաստանում որոշ մարդիկ, ովքեր նախկինում ոսկե սարեր էին խոստանում` հանուն հայ-ռուսական հարաբերությունների, հանկարծ մի կողմ են քաշվել: Սա, իհարկե, ներքաղաքական իրավիճակով է պայմանավորված եւ նախընտրական մթնոլորտով:

​​​​​​​Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանո՞ւմ

Պարզ է, որ տարբեր մեկնաբանություններ են լինելու, թե որն է ակումբի ձեւավորման իրական նպատակը: Կբացե՞ք փակագծերը:

Մենք ուզում ենք հասկանալ` ինչ են մտածում Հայաստանում հայ-ռուսական հարաբերություների մասին: Վստահ եմ, որ Հայաստանի կողմից էլ կարեւոր է իմանալ, թե ինչ է մտածում ռուսական կողմը: Պետք է հասկանանք` ինչն է մեզ խանգարում զարգացնել հարաբերությունները, եւ ինչը կարող է օգնել դրա զարգացմանը:

«Նոր Կտակարանի իմ ամենասիրած կտորներից մեկը». Նիկոլ Փաշինյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА