ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

02.11.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Քաղաքական առնետավազք շատ ենք տեսել: Կա մի կոնտինգենտ, որը միշտ իշխանության հետ է` կոմունիստների օրոք կոմունիստ էին, ՀՀՇ-ի օրոք` ՀՀՇ-ական, ՀՀԿ-ի օրոք` հանրապետական, իսկ հիմա էլ` նիկոլական: Բայց միշտ առնետավազքը եղել է իշխանությունը կորցրած ճամբարից դեպի նոր իշխանություն: Եվ ահա մեր քաղաքական պատմության մեջ գրանցվել է մի զարմանալի, ապշեցուցիչ նախադեպ` պատգամավոր ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԸ  լքել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության շարքերը եւ իրեն նետել ՔՊ կուսակցություն: Դա առաջին անգամ ենք տեսնում, որ առնետավազք լինի իշխանական կուսակցությունից: Իսկ թե ինչ գունագեղ հեքիաթներ է ներկայացրել սույն երեսփոխանը իր քայլի առնչությամբ` կարծում ենք դա ընթերցելը կլինի ե՛ւ ժամանակի իզուր կորուստ, ե՛ւ իզուր տեղը սեփական աչքերը ծանրաբեռնել:

ԶԱՐՄԱՆՔ

ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑ մի ասա, կրակ ու պատիժ ասա: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեմայով Մշակույթի նախարարությունը հանրային քննարկումներ է սկսելու: Մինչ այդ, էլեկտրոնային եղանակով հավաքելու է կարծիքներ: Նախարարության այս նախաձեռնությունն արդեն երկու օր է բուռն քննարկվում է: Ի դեպհիմնականում բացասական կարծիքներ են հնչում: Մշակույթի նախարարությունն իր նախաձեռնությունը հիմնավորում է` «շարունակում են քաղաքացիներից ստանալ «Զվարթնոց» օդանավակայանը վերանվանելու հետ կապված առաջարկներ»: Լավ, ի՞նչ անուն դնես սրան, ինչո՞ւ հանկարծ այդպիսի տարօրինակ քայլ են անում: Շատ նման է, որ պարզապես առիթ են փնտրում, որպեսզի քար գցեն հենց «Զվարթնոց» անվան վրա, որը մեր բուն հայոց ժառանգության մի մասն է: Ուստի, համաձայն գրականագետ Գեւորգ Դեւրիկյանի այս տեսակետին. «Զվարթնոցը նվիրական, հանրահայտ անուն է, մեր հպարտությունն է, անհեթեթություն է անվանափոխությունը: Պատմական անունն ինչպե՞ս կարելի է փոխել: Եթե բոլշեւիկի անուն լիներ, հարկադրաբար դրված անուն լիներ, բայց Զվարթնոց անունը փոխելը սրբապղծություն է»:

ԶԱՐՄԱՆՔ

Մի զարմանալի բան հնչեց խորհրդարանում: «Հանրապետություն»  կուսակցության ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ հայտարարեց. «Քաղաքական առումով շատ լավ է, որ սա խորհրդարանի վերջի նիստն է, եւ առաջացած դիսբալանսը խորհրդարան-կառավարություն-ժողովուրդ լուծվելու է ընտրությունների առումով: Իրավիճակը լիցքաթափելու համար ասեմ, որ խորհրդարանն իմ վրա չի գալիս, ես երկու անգամ ինքս չեմ եկել խորհրդարան, այս անգամ խորհրդարանը ինքն է լուծարվում»: Դե ինչ, քրդի վրա քոլոզ չի գալիս, Արամ Զավենիչի վրա` խորհրդարան:

ԶԱՐՄԱՆՔ

Տնտեսագետ ԲԱԲԿԵՆ ԹՈՒՆՅԱՆՆ էլ նկատել է հետեւյալ զարմանալի հանգամանքը. «Տնտեսական ցուցանիշները մտահոգիչ են: Երբ մենք ասում ենք, որ հիմա կա ստվերի դեմ պայքար, դա տնտեսական ցուցանիշների վրա գոնե պետք է արտացոլված լիներ: Մենք ունենք 0,2 տոկոս տնտեսական աճ, եթե ստվերի դեմ պայքար եղել է, այդ թիվն իրականում պետք է ավելի մեծ լիներ: Իսկ եթե ստվերի դեմ պայքար կա եւ ներառված է, նշանակում է` տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելի ցածր է»: Եվ, ի դեպ, ստվերի կրճատումն էլ մանրամասն ուսումնասիրել է երիտասարդ տնտեսագետ Հրանտ Միքայելյանը` արձանագրելով  ստվերից դուրս գալու հատկապես մեծ ցուցանիշ, մանր ու միջին բիզնեսի ոլորտում: Այսինքն` ստացվում է, որ անգամ հարկահանների միջոցով մանր գործարարների կաշին, բառիս բուն իմաստով, քերթելու գնով մեր թրաշամանուկների կառավարությունը ոչ միայն տնտեսական աճ չեն ապահովել, այլ ընդամենը դրա հաշվին քողարկել են բավականին մեծ տնտեսական անկումը:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА