o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոյեմբերի 4-ը պատմության մեջ

04.11.2018 09:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՕՐԱՑՈՒՅՑ
Նոյեմբերի 4-ը պատմության մեջ

Դեպքեր`

1429՝ Ժաննա դ'Արկն ազատագրում է Սեն-Փյեր-լը-Մությե բնակավայրը

1501՝ Կատարինե Արագոնացին հանդիպում է Հենրի VIII-ի ավագ եղբայր Արթուր Թուդորին

1576՝ Ութսուն տարվա պատերազմում՝

Հոկտեմբերի 22-ը պատմության մեջ

իսպանացիները գրավում են ֆլամանդական Անթվերփեն քաղաքը, երեք օր անց այն վերածելով ավերակների

1708՝ Ուկրաինայի գետման Իվան Մազեպան հայտարարում է Պետրոս Մեծի հետ կազմած միությունից դուրս գալու մասին և շարժվում է միանալու շվեդ թագավոր Կարլ XII-ի բանակին

1798՝ ռուս-թուրքական միացյալ նավատորմը պաշարում է ֆրանսիացիների ձեռքում գտնվող հունական Կորֆու նավահանգիստը

1879՝ ամերիկացի Ջեյմս Րիթին արտոնագրեց առաջին հաշվիչ դրամարկղային մեքենան

1922՝ Եգիպտոսում անգլիացի Հովարդ Քարթերը հայտնաբերում է Թութանհամոնի դամբարանը

1956՝ սովետական զորքերը մտնում են Բուդապեշտ, վերջ տալով հունգարական հեղափոխությանը

1970՝ Սալվադոր Ալյենդեն ստանձնում է Չիլիի նախագահի պաշտոնը

1979՝ Թեհրանում ուսանողները պատանդ են վերցնում Միացյալ նահանգների դեսպանատան 90 աշխատակիցների, որոնցից 53-ը՝ ամերիկացի

1995՝ Իսրայելի վարչապետ Յիցհաք Րաբինն սպանվում է օրթոդոքս ծայրահեղական Յիգալ Ամիրի կրակոցից

Ծնունդներ`

1865՝ (Շամախի, Բաքվի գուբերնիա, Ռուսական կայսրություն) Հովհաննես Աբելյան (մ.1936) դերասան

1958՝ Էդուարդ Ազարյան սովետական մարմնամարզիկ, 1980թ. օլիմպիական չեմպիոն

1969՝

Շոն Քոմբս ամերիկացի րեփեր և դերասան

Մեթյու Մակքոնահի ամերիկացի դերասան

Մահեր`

1924՝(ծ.1845) ֆրանսիացի երգահան և երգեհոնահար Գաբրիել Ֆորե

1934՝(ծ.1857) վրացի արձակագիր Վասիլ Բարնովի

1971՝(ծ.1897) դերասանուհի Արուս Խուդանյան

1988՝(ծ.1908) հայ սովետական կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյան

1989՝(ծ.1920) արվեստաբան և պետական գործիչ Ռուբեն Պարսամյան

Արցախի պատերազմի մասնակիցներ`

1991թ.-ին զոհվել է (ծ.1958) Բարխուդար Գալստյանը

1992թ.-ի այս օրն են զոհվել

(ծ.1974) Աշոտ Ալեքսանյան

(ծ.1974) Հարութ Առստամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА