o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

27.07.2016 13:00 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նախօրեին Հայաստանի պատվիրակության մի մասը, մասնավորապես` ծանրամարտի կանանց եւ տղամարդկանց թիմերը մեկնեցին Ռիո դե Ժանեյրո, որտեղ օգոստոսի 5-ին կտրվի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկը: Փաշիկ Ալավերդյանի գլխավորած թիմի կազմում օլիմպիական մայրաքաղաք մեկնեցին ծանրորդներ Ռուբեն Ալեքսանյանը, Գոռ Մինասյանը, Անդրանիկ Կարապետյանը, Սիմոն Մարտիրոսյանը եւ պահեստային Վանիկ Ավետիսյանը: Իսկ 85 կգ քաշային Առաքել Միրզոյանն ավելի ուշ կմիանա օլիմպիական թիմին: Կանանց թիմի կազմում Ռիո մեկնեցին Նազիկ Ավդալյանն ու Սոնա Պողոսյանը:

Յանա Եգորյան․ Բացարձակ հանգիստ կմեկնեմ Օլիմպիական խաղերի չեզոք դրոշի ներքո

Հենց այս`ծանրորդների թիմի հետ էլ կապված է մեր մեդալային հույսերի զգալի մասը: Եվ եթե հաշվի առնենք, թե այս տարի, բացի օլիմպիական ուղեգրեր ձեռք բերելուց, որքան մրցաշարերի են մասնակցել մեր ծանրամարտիկներն ու ինչ արդյունքներ են գրանցել, այդ սպասելիքները միանգամայն իրատեսական են դառնում:

Սկսելով կանանցից` եւս մեկ անգամ ափսոսանք հայտնենք թիմում Հռիփսիմե Խուրշուդյանի բացակայությունից: Այնինչ` դեռ մեկ տարի առաջ էր «Infostrada Sports»-ը իր կանխատեսումներում Հռիփսիմեի անվան դիմաց գրանցել առնվազն օլիմպիական արծաթ:

Այդ պոտենցիալ կորուստը հետ բերելու գործը մնում է Նազիկ Ավդալյանի ուսերին: Նազիկն ուժային կարողություններից առավել, բազմիցս ցուցադրել է կամային որակներ: Անգամ մեծ սպորտը լքելուց ընդամենը կես քայլի վրա լինելով` նա կարողացավ վերադառնալ ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Սակայն մարզուհին մեջքի հատվածում ցավեր ունի, ու թեեւ հավաքականի մարզիչը հույս ունի, որ Բրազիլիայում ամեն ինչ կանեն այդ ֆիզիկական խնդիրը հաղթահարելու համար, բայց նաեւ չմոռանանք, որ խոսքը Օլիմպիադայի մասին է, որտեղ բոլոր մրցակցուհիներն էլ աշխատելու են ներդնել առավելագույնը: Իսկ այդ դեպքում մեր մարզուհու ամեն մի խնդիրը կարող է վճռական լինել: Արդյունքում` նա կկարողանա՞ մեդալի հավակնել, թողնենք հարցականի տակ:

Իսկ ահա Հռիփսիմեին փոխարինած Սոնա Պողոսյանը, ճիշտ է, պոտենցիալ ունի, սակայն երիտասարդ մարզուհուց գոհ կլինենք, եթե պարզապես իր հնարավորությունների չափով հանդես գա: Սոնայից օլիմպիական մեդալ կպահանջենք միայն Տոկիո-2020-ում:

Ինչ վերաբերում է տղամարդկանց թիմին, այստեղ մտահոգիչ հանգամանքը թերեւս մեկն է. թիմի հիմնական կազմում ընդգրկվել է Առաքել Միրզոյանը, իսկ Վանիկ Ավետիսյանը պահեստային է: Առաքել Միրզոյանը չի մասնակցել 2016 թվականի Հայաստանի ծանրամարտի առաջնությանը, Եվրոպայի առաջնությունում ուժերը փորձել է 85 կգ քաշային ծանրորդների C ենթախմբի պայքարում եւ զբաղեցրել 3-րդ տեղը`երկամարտում հավաքելով 332 կգ, ինչը, մեղմ ասած, հույսեր չի ներշնչում: Մինչդեռ Վանիկ Ավետիսյանը մասնակցել է բոլոր կարեւոր մրցաշարերին` Եվրոպայի առաջնությունում Ավետիսյանը դարձավ փոքր բրոնզե մեդալակիր: Դա էլ օլիմպիական մեդալի հավակնություն չէ, եւ մնում է հուսանք, որ Միրզոյանի նախորդ թույլ ելույթներն ինչ-որ բացատրություն ունեն, եւ որ այդ գործոնը Ռիոյում չի լինի:

Իսկ ահա 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանի ուսերին հանգիստ խղճով կարելի է մեդալ ստանալու պարտականություն դնել: Սիմոն Մարտիրոսյանն էլ իր հերթին է երիտասարդների աշխարհի գործող չեմպիոն, եւ եթե անգամ վերջինս փորձառությամբ զիջի մրցակիցներին, հնարավորությունների սահմանում լավ ելույթները գրեթե ապահովված են: Գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը թիմի ամենահուսալի մարզիկներից է, սակայն վերջինս այս տարի վնասվածքների պատճառով իր լավագույն մարզավիճակում չի, եւ նրանից էլ մեդալային սպասելիքներ չունենք: Ինչ վերաբերում է գերծանրքաշայինների մեր մյուս ներկայացուցչին` Գոռ Մինասյանին, ապա նրանից արդեն սպասելիքներ կան: Առավել եւս, որ ծանրորդը ամեն մրցաշարի կարողանում է բարելավել սեփական արդյունքը: Այսպիսով, եթե ամեն ինչ հարթ ընթանա, մի քիչ էլ` բախտներս բերի, երեք մեդալ կարող ենք ակնկալել: Չնայած երկուսն էլ վատ արդյունք չի լինի:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА