o C     17. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ժառանգություն կուսակցությունը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին․ Արմեն Մարտիրոսյան

31.10.2018 16:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ժառանգություն կուսակցությունը մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին․ Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդական ընտրություններին,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։ 

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

«Մեր մասնակցությունը կլինի, մենք ցանկացած իրավիճակում մասնակել ենք և մասնակցելու ենք:  Բռնությունների պարագայում անգամ, երբ ուրիշ կուսակցություններ չեն մասնակցել, «Ժառանգություն»-ը մասնակցել է, շատերին առաջարկել ենք միասին մասնակցելու՝ հրաժարվել են,  սակայն մենք միևնույն է մասնակցել ենք»,-ընդգծեց Մարտիրոսյանը:

Ռեյտինգային ընտրակարգով մասնակցելու դեպքում,  իրենց ռեսուրսները նա գնահատեց. «Կարելի է ասել 0, շատ ռեսուրս չունենք»:  Մարդկային ռեսուրսներ իհարկե կան,մնում է քննարկենք մեր անելիքները»- հավելեց Մատիրոսյանը:

Հարցին, թե արդյո՞ք կուսակցություններին ձեռնտու է  նոր  ԸՕ-ի ընտրակարգի տապալումը, «Ժառանգություն» կուսակցության վարչության ղեկավարը նշեց. «Բոլոր այն ուժերին, որոնք ուզում են համաշարժային փոփոխություններ տեսնել երկրում՝ նրանց ձեռնտու չէ»:

Նշենք նաև, որ «Ժառանգություն» խմբակցությունը դեռ չի որոշել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրակարգին, դեռ քննարումների փուլում են:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА