o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անընդհատ ընտրություններ անցկացնելով` ժողովրդի վիճակը չի կարող բարելավել»

31.10.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Անընդհատ ընտրություններ անցկացնելով` ժողովրդի վիճակը չի կարող բարելավել»

ԱԺ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը կրկին առաջադրել են վարչապետի պաշտոնում: Հիշեցնենք, որ վարչապետի թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի աջակցությունը: Միեւնույն ժամանակ, խորհրդարանն իրավունքի ուժով արձակվելու համար անհրաժեշտ է, որ երկրորդ անգամ ՀՀ վարչապետ չընտրվի: Այսպիսով` վերջին 5-6 ամսվա ընթացքում Հայաստանը նոյեմբերի 1-ին արդեն 5-րդ անգամ կանցկացնի ՀՀ վարչապետի ընտրություն եւ, ըստ նախատեսվածի, կրկին կմնա առանց վարչապետի: Այս մասին  «Իրավունքը» զրուցեց Եվրոպա-ասիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռուս քաղաքագետ ԱՆԴՐԵՅ ՌՈՒՍԱԿՈՎԻ հետ:

Նիկոլը դարձավ համայն աշխարհի տրանսգենդերների վարչապետը

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅՍ ՊԱՀԻՆ ԿԱ ՈՐՈՇԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ»

– Պարոն Ռուսակով, այս շաբաթ կրկին ՀՀ Ազգային ժողովը կանցկացնի ՀՀ վարչապետի ընտրություններ եւ հայաստանյան նոր իշխանությունն անկնալում է, որ Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ չի ընտրվի: Հետաքրքիր է` այս ողջ գործընթացն ընկալելի՞ է միջազգային հանրության համար:

Որքան հասկանում եմ, ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրման եւ չընտրվելու յուրահատկությունը կապված է նրա հետ, որ Հայաստանն անցել է խորհրդարանական համակարգի: Այս ամենն ունի որոշակի առումով տեխնիկական բնույթ, ինչը հնարավորություն է տալիս Ազգային ժողովն արձակելու համար: Մեխանիզմի գաղափարն այն է, որ Սահմանադրությունը խորհրդարանն արձակելու այլ տարբերակ չունի, եւ դրա համար էլ ականատես ենք լինում նման տարաբնույթ գործողությունների, երբ կա վարչապետի թեկնածու, եւ ոչ մեկը նրա օգտին չի քվեարկում: Իհարկե, տարօրինակ է, բայց ամեն դեպքում, այս պահին իրավիճակն է այդպիսին:

Ով կփոխարինի Վազգեն Մանուկյանին. Նիկոլ Փաշինյանի հետ զրույց եղե՞լ է. «Ժողովուրդ»

Ըստ էության, ունենք մեկ վարչապետի թեկնածու, եւ ստեղծվել է այնպիսի վիճակ, որ որեւէ մեկն անգամ չի էլ համարձակվի իր թեկնածությունն առաջադրել: Ավելին` հենց այսօրվա իշխող քաղաքական ուժն էլ որոշում է կայացրել, որ հրատապ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն: Չե՞ք կարծում, որ խնդիրներ կարող են ծագել ժողովրդավարության, լեգիտիմության առումով:

Իհարկե, մեզ` քաղաքագետներիս համար, այս ամենը սովորական չէ: Նույն այսօրվա գործող խորհրդարանը վերջերս էր ընտրվել, որի լեգիտիմությունը ճանաչել էին բոլորը, եւ պետք է այն գործեր եւս մի քանի տարի: Այն գործողությունները, որոնք տեղի ունեցան ապրիլին, եւ դրան հաջորդած քաղաքական տեղափոխությունները որոշակի առումով անսպասելի էր: Թե ինչ հետեւանք կունենա այս ամենը, մնում է հուսալ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո` ինչ-որ առումով կայունություն կլինի քաղաքական դաշտում: Հայաստանյան փորձագետների, քաղաքագետների եւ պատգամավորների հետ զրույցներից հետո կարելի է եզրակացնել, որ խորհրդարանում հայտնվելու են այլ քաղաքական ուժեր, կընտրվի նոր կառավարություն ու նոր վարչապետ: Մի խոսքով` այս պահին Հայաստանում կա որոշակի քաղաքական լարվածություն:

«Նիկոլ Փաշինյանը ոգեւորում է ստյոպասաֆարյանների նմաններին, որոնք լծվել են ԶԼՄ-ների սեւացման գործին» (Տեսանյութ)

Երբ Հայաստանում ամիսը մի երկու անգամ դեռ զբաղված են վարչապետ ընտրելով, ըստ Ձեզ, այն ինչպե՞ս կարող է անդրադառնալ երկրի տնտեսության վրա:

Անխոս, քաղաքական կայունությունը կարեւոր է տվյալ երկրում ներդրումներ կատարելու համար: Միանշանակ քաղաքական կանխատեսումները հուշում են, որ բավական ռիսկային են այսօր այստեղ ներդրումներ կատարելու համար: Այլ հարց է, որ կարող է այստեղ բացվել մի ռեստորան, բայց այլ է գործարան կառուցելը: Սա երկարատեւ գործընթաց է, եւ ներդրողին ուղղակի անհրաժեշտ է քաղաքական կայունություն եւ կանխատեսելիություն: Անընդհատ ընտրությունները, քաղաքական անակնկալ շրջադարձերն ազդում են բիզնեսի վրա: Իսկ գործարարի համար պետք է հստակություն, թե տասնամյակների համար գործարան կառուցելով` ինչ ռիսկերի է գնում, հարկային ինչ քաղաքականություն է լինելու, ինչպիսին է տվյալ երկրի հարաբերությունները մյուս երկրների հետ: Եթե ինչ-որ մեկն ուզում է գործարան բացել տվյալ երկրում, իր համար կարեւոր է, որ այդ երկրից առանց արգելքի կարողանա մտնել այլ երկրների շուկա: Հայաստանում ներդրումներ անելը կորած կհամարվի, եթե այն չդիտարկվի որպես ԵԱՏՄ անդամ, որտեղ կա ընդհանուր 182 միլիոնանոց շուկա: Դրա համար նաեւ քաղաքական ինստիտուները պետք է հստակություն ունենան, այսինքն` ներդրողը հասկանա, անկախ ընտրություններ կլինեն, թե` ոչ, Հայաստանը մնալո՞ւ է ԵԱՏՄ անդամ, թե վաղը, եթե նոր իշխանություն լինի, դուրս են գալու: Չէ որ այս ընտրություններից հետո, վաղը էլի կարող են ընտրություններ լինել, ու անընդհատ կարող են ասել` մտնում ենք ԵԱՏՄ, դուրս ենք գալիս... Սա շատ տարօրինակ է, խոշոր բիզնեսն այդպես չի կարող աշխատել: Ինչպես օրինակ, անընդհատ ընտրություններ անցկացնելով` ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը չի կարող բարելավել:

​​​​​​​«Երկրի փաստացի ղեկավարը մինչեւ հիմա չի տիրապետում Արցախյան հիմնահարցի պատմությանն ու խնդիրներին»

ԻՆՉ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՌԴ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ

– Մտավախություն ունե՞ք, որ երբ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը մեծամասնություն լինի խորհրդարանում, կարող է կրկին բարձրացնել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը, ինչպես արդեն մի անգամ արել էր` դեռեւս լինելով ընդդիմադիր ԱԺ «Ելք» խմբակցությունում:

Բնականաբար, բոլորն էլ հիշում են, որ ԱԺ «Ելք» խմբակցությունը առաջ էր տանում Հայաստանի` ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը: Սակայն սա կդառնա՞ իրականություն, երբ պարոն Փաշինյանը խորհրդարանական ընտրություններից հետո նորից ընտրվի վարչապետ, դժվար է ասել: Ավելին` կանխատեսումներ էլ չենք կարող անել, որովհետեւ այս պահին մենք` քաղաքագետներս, գնահատում ենք ոչ թե հնչեցված հայտարարությունները, այլ քաղաքական իրական գործողությունները, իսկ դրանք կա՛մ հանդես են գալիս օրենսդրական նախագծերի տեսքով, կա՛մ կառավարության որոշումներով: Որքանով կարելի է դատել պարոն Փաշինյանի գործողություններից, նա մասնակցել է ե՛ւ ԵԱՏՄ աշխատանքներին եւ միջոցառումներին, ե՛ւ ՀԱՊԿ-ի, տվել է հարցազրույցներ ռուսական ԶԼՄ-ներին, որտեղ հաստատել է, որ Հայաստանը կմնա ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ: Ուստի` պետք է ընդգծել, որ այսօր ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու քաղաքական հայտարարություններ այլեւս չկան: Բայց հարցն այն է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին, որը եղել է նախորդ իշխանության ժամանակ, այսօր ձեր երկրին տալիս է 182 միլիոնանոց շուկայում առեւտուր անելու հնարավորություն: Ինչպես գիտեք, հիմա քննարկվում է նաեւ ԵԱՏՄ-ի մասշտաբները մեծացնելու մասին` միանալով Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությանը: Իսկ Դուշանբեում կայացած երկրի ղեկավարների հանդիպման արդյունքում ՌԴ վարչապետ Մեդվեդեւը ցանկություն է հայտնվել ստեղծել ռազմաքաղաքական համագործակցություն Չինաստանի եւ Հնդկաստանի հետ, որոնցից յուրաքանչյուրն ունի միլիարդավոր շուկաներ: Սա ահռելի առեւտրաշուկա է, եւ այս առումով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, հենց իր համար է տնտեսական նոր հնարավորություններ ստեղծում: Ի դեպ, ԵԱՏՄ-ն քննարկում է նաեւ ազատ տնտեսական շուկա ստեղծել Վիետնամի, Իսրայելի, Եգիպտոսի հետ: Այսքանից հետո` առնվազն տարօրինակ կլիներ, եթե Հայաստանը որոշում կայացներ` ԵԱՏՄ-ից դուրս գալու: Չմոռանանք, որ ՀՀ նախորդ իշխանության որոշումն անդամակցել ԵԱՏՄ-ին, Հայաստանին տվել է տնտեսության բարձր տեմպ: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, այստեղ հարցն այն է, որ այս կազմակերպությունը երաշխավորվում է, որպեսզի չհարձակվեն Հայաստանի վրա եւ ապահովում է նրա անվտանգությունը: Այս կազմակերպությունում վեց պետություն կա, եւ Հայաստանի դուրս գալը` թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական առումով, Հայաստանին կբերի շատ լուրջ խնդիրներ: Թեպետ Հայաստանի ղեկավարությունը գիտի, սա ձեր սուվերեն որոշելիքն է` մնա՞լ այս կամ այն տնտեսական ու ռազմաքաղաքական միություններում, թե` ոչ:

Ի հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը փակուղի չի մտել. Նիկոլ Փաշինյան

Բայց Նիկոլ Փաշինյանը զարմանում է, որ այսօր առկա են հայ-ռուսական հարաբերություններում մտահոգություններ` շեշտելով, որ հիմա այն ավելի լավ վիճակում է, քան երբեւէ: Ի՞նչ կասեք այս մասին:

Գուցե պարոն Փաշինյանն իր վիճակագրությունն ունի, եթե այդպես է գնահատում, հրաշալի է: Հարցն այն է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է եւ գործում է միության կանոններին համաձայն, ինչպես եղել է նախկին հայաստանյան իշխանության օրոք: Իսկ եթե նկատի ունի, որ կան տնտեսական դրական միտումներ, ապա այն գնահատվում է ոչ թե հիմա, այլ տարվա վերջին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը դեկտեմբերի վերջին կամ հունվարի սկզբին է հրապարակում վիճակագրությունը, թե Հայաստանի եւ մյուս ԵԱՏՄ անդամ երկրների առեւտրաշրջանառությունը  ինչպիսին է եղել: Դժվար է ասել, թե ինչ նկատի ունի պարոն Փաշինյանը:

Նիկոլին իշխանության բերած ուժերը մի նպատակ ունեն՝ հօգուտ ադրբեջանի մեկընդմիշտ լուծել Արցախի հարցը. Գևորգ Գևորգյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА