ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ից Հայաստան զենքի ներմուծման նախադեպը չունեցող դեպք ենք բացահայտել. Վարդան Վարդանյան

31.10.2018 12:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
ԱՄՆ-ից Հայաստան զենքի ներմուծման նախադեպը չունեցող դեպք ենք բացահայտել. Վարդան Վարդանյան

Այս տարվա հուլիսի 25-ին նախադեպը չունեցող դեպք ենք բացահայտել «Կարգո» բեռնային համալիրում, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը՝ 2018 թվականի առաջին 10 ամիսների տվյալների ամփոփման ժամանակ:

Եղանակը Հայաստանում ու Արցախում

«ԱՄՆ-ից փոստային առաքման մեջ հայտնաբերվել է մեկ հատ «Sig Sauer» տեսակի ատրճանակ, մեկ ինքնաձիգ «Rochester» տեսակի և մեկ «Witness» տեսակի ատրճանակ: Այսինքն՝ ԱՄՆ-ից փոստի միջոցով առաքել էին զենք-զինամթերք, նման նախադեպ չունեինք», - նշեց նա:

Վարդանյանը նկատեց, որ մաքսանենգ ճանապարհով զենքերի ներմուծումը ՀՀ կանխվել է, հարուցվել է քրգործ:

Նրա խոսքով՝ զենքերը փաթեթավորված են եղել այնպիսի նյութերով, որոնք սքան ապարատը չի կարողացել ցույց տալ, մինչդեռ որոշակի կասկած է առաջացել և փաթեթավորումը բացելուց հետո պարզվել է, որ փորձ է արվել անօրինական ճանապարհով հանրապետություն ներմուծել զենք-զինամթերք:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА