o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

30.10.2018 22:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փարիզում վարչապետը սուրճը մի համասեռամոլի հետ է խմել, երկրորդը ներկա չի եղել, այնպես որ «кофе троём» տեղի չի ունեցել:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՆԻԿՈԼԻ ՏՐՏՈՒՆՋԸ

Էս ինչ զուլում երկիր ա, գնում են Ռուսաստան` Պուտինն ա ծփում պատերին, Բոլթոնն ա գալիս Հայաստան` փռում ա ասֆալտին

 

ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ

Էս ինչ զուլում երկիր ա, նիկոլականները Վեհափառ Հայրապետի դեմ պայքարը չավարտած` հասան Մայրապետյանին:

 

ՎԱԽԸ ԳԻՏԻ

Ըստ Արդարադատության նախարարության` Ծառուկյանը «Սասնա ծռերի» ազատման գրավի փողը տվել էր, որ վերջիններս հաջորդ անգամ հանկարծ չծռվեին ու մտնեին «կոնյաչնի»:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԻՄ ԴՂՅԱԿԸ ՔՈ ԴՂՅԱԿԻՆ ՎՆԱՍ ՉԻ (ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԵՎ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԴՂՅԱԿՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Քաղաքաշինության նախարարությունից հայտնում են` Կոտայքի մարզում պետական միջոցներով միայն Սասունի օբյեկտները` պանսիոնատները եւ դղյակներն են վերակառուցում, իսկ մարզպետին դղյակ կառուցելու նպատակով, իրեն բազմաթիվ մանր ծառայությունների համար, Գագիկ Ծառուկյանն է օգնում:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՎԱՏԻՑ ՎԱՏՆ ԷԼ Է ԼԻՆՈՒՄ (ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ` ՆԻԿՈԼԻՆ ՈՒՂՂՎԱԾ` «ՉԻ ԿԱՐԵԼԻ ՍԵՐԺԻՑ ՀԵՏՈ ՍԵՐԺԻՑ ՎԱՏԸ ԼԻՆԵԼ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էս ինչ զուլում երկիր ա, քանի չի գալիս հետինը, չեն հիշում առաջինը

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸՆՈՐՈՎԻ (ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՀՀԿ-ԻՑ «ԹՌՆԵԼՈՒ» ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Որտեղ հաց, էնտեղ կաց:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА