o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական աճը դանդաղել է. վարչապետի խորհրդական

30.10.2018 15:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Տնտեսական աճը դանդաղել է. վարչապետի խորհրդական

Տնտեսական աճը դանդաղել է, բայց սա մեր տնտեսության կառուցվածքից է: Օգոստոս, սեպտեմբեր ամիսներին մշտապես որոշակի թույլ ազդակներ են եղել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, «Տնտեսության ակտիվությունը դանդաղում է․քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական պատճառներ» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը:

«Սա խոսում է այն մասին, որ տնտեսության մեջ կան որոշակի սպասողական վիճակներ, բացասական միտումներ, բայց սա սպասելի էր: Ինչու, երբ դու ունենում ես 7.5 տոկոս տնտեսական աճ և բյուջեի նախագծում ասում ես՝ մենք 6.5 տոկոս ենք ակնկալում, սա նշանակում է, որ դու ակնկալում ես զարգացման ավելի լավ ֆոն»,- նկատեց Մանուկյանը:

Նրա խոսքով տնտեսական ակտիվության իրավիճակի գնահատման հիմքում, ինչպես նախորդ կառավարությունների օրոք, այնպես էլ հիմա, պետք է դրվի մեթոդաբանություն. «Եթե չկա մեթոդաբանություն, մենք կարող ենք 7 տոկոս տնտեսական աճ ունենալ, որակական կողմը չլինի, և կարող ենք ունենալ 2 տոկոս աճ, որը զարգացման տեսլական ունի ու հասարակության համար ավելի ցանկալի կլինի, քան 7 տոկոսանոց աճը»:

Նման բան տեղի չի ունեցել առհասարակ. Արծրուն Հովհաննիսյանը՝ վարչապետի որդու «կոնֆլիկտի» մասին

Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ արտահանման ծավալները նվազել են 14.8 տոկոսով՝ կազմելով 186 մլն դոլար:

Ըստ նրա` զարգացման վատ հեռանկարներ կան հանքաարդյունաբերության բնագավառում: Կառավարությունը պատրաստվում է տնտեսության կառուցվածքը փոխել, քանի որ ներկայիս տնտեսական մոդելը երկարաժամկետ կայուն աճի հեռանկարներ չի ստեղծում:

«Այս փոփոխությունը ենթադրում է, որ մենք պետք է պատրաստ լինենք զոհել որոշակի ցուցանիշների աճ, բայց փորձենք սա դարձնել որակ: Եթե նայեք կառավարության կողմից տրամադրված մաքսային և ավելացված արժեքի հարկի գծով արտոնություններին և դրանից զտեք հանքաարդյունաբերությունը, կտեսնեք, որ էական, նույնիսկ երկնիշ աճ կա: Սա նշանակում է, որ բիզնեսը պատրաստվում է տեխնիկական վերազինում անել: Հիմա հնարավորություն կա, որ սա կբերի որոշակի որակական փոփոխությունների, մեր կարծիքով՝ այո»,- հայտնեց նա:

 Կառավարության հիմնական խնդիրն է տնտեսությունն ավելի մրցունակ դարձնելն է,- եզրափակեց վարչապետի խորհրդականը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА